28.6 C
Yerevan

Պուտի­նի Քաղա­քա­կան Պիո­նե­րը

Իրա­վի­ճա­կը Կուրսկում կարող է բերել ՌԴ ներիշխա­նա­կան համա­կարգում ուժե­րի նոր հարա­բե­րակցության, եթե իհարկե Դյումի­նին հաջողվի ցույց տալ արդյունք:

Հակոբ Բադալյան

Պուտի­նը առաջնա­գիծ է նետում իր «ժառանգորդի՞ն»

ՌԴ Կուրսկի մարզի նահանգա­պե­տի խորհրդա­կան Ալյո­խի­նը իր տելեգրամյան ալի­քում գրել է, որ մարզում ստեղծված իրա­վի­ճա­կի եւ հայտա­րարված հակաա­հա­բե­չա­կան օպե­րա­ցիա­յի համա­կարգումը կիրա­կա­նացնի ՌԴ նախա­գահ Պուտի­նի խորհրդա­կան Ալեքսեյ Դյումի­նը: Ըստ Ալյո­խի­նի, ուժա­յին բլո­կի եւ մնացյալ բոլոր գերա­տեսչություննե­րի գործո­ղություննե­րը կլի­նեն նրա համա­կարգման ներքո: Նա հիշեցրել է, որ Դյումի­նը ծնունդով Կուրսկի մարզից է եւ նրա համար նաեւ պատվի հարց է ծննդա­վայրը պաշտպա­նե­լը: Իհարկե այստեղ պատվի հարցից զատ, կան բավա­կա­նին ուշագրավ հարցեր, որոնք առնչվում են ռազմա-քաղա­քա­կա­նությա­նը: Ալեքսեյ Դյումի­նը Պուտի­նի օգնա­կանն է:

Այդ պաշտո­նին նշա­նակվել է 2024 թվա­կա­նի մայի­սին՝ Պուտի­նի վերընտրությունից հետո: Այդ ժամա­նակ հայտա­րարվեց, որ նոր պաշտո­նում Դյումի­նը համա­կարգե­լու է ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ սպորտը: Մինչ նախա­գա­հի օգնա­կան նշա­նակվե­լը, Դյումի­նը եղել է Տուլա­յի նահանգա­պետ: Առա­վել հետաքրքրա­կանն այն է, որ մինչ այդ Դյումի­նը եղել է ՌԴ նախա­գա­հի անվտանգության ծառա­յությունում, որից հետո նա եղել է Ռուսաստա­նի գլխա­վոր ռազմա­կան հետա­խուզության պետի տեղա­կալ, եւ ըստ ռուսա­կան ԶԼՄ-ների առանցքա­յին դեր է ունե­ցել Ղրի­մի օպե­րա­ցիա­յում: 2017 թվա­կա­նին արդեն Տուլա­յի նահանգա­պետ Դյումի­նը դիտվում էր ՌԴ նախա­գահ Պուտի­նի հնա­րա­վոր ժառանգորդնե­րից մեկը:

Անկասկած է, որ Դյումի­նը ՌԴ իշխա­նա­կան վերնա­խա­վում, Պուտի­նի մերձջա­վոր շրջա­պա­տում առանցքա­յին դեմքե­րից մեկն է, հետեւա­բար Կուրսկում ուկրաի­նա­կան ճեղքումից հետո ստեղծված իրա­վի­ճա­կում հակաա­հա­բեկչա­կան գործո­ղությունը համա­կարգո­ղի կարգա­վի­ճա­կը ստա­նում է ուշագրավ երանգա­վո­րում: Հաշվի առնե­լով իրա­վի­ճա­կի տեղե­կատվա­կան աղմուկի ուժգնությունը, եթե Դյումի­նը կարո­ղա­նում է ապա­հո­վել համե­մա­տա­բար շոշա­փե­լի դինա­մի­կա­յով դրա­կան արդյունք, ապա մեծ հավա­նա­կա­նությամբ, համե­մա­տա­բար երի­տա­սարդ սերնդի գործիչ Դյումի­նը այդպի­սով մեծ քայլ կանի ՌԴ վերնա­խա­վում դիրքե­րի ամրապնդման հարցում, եւ հնա­րա­վոր է նաեւ հենց «ժառանգորդի» կարգա­վի­ճա­կի հարցում:

Տվյալ պարա­գա­յում հարցն այն չէ, որ վաղը կամ մյուս օրն է պետք լինե­լու այդ «ժառանգը»: Ինքնին «ժառանգորդը» դա քաղա­քա­կան կարգա­վի­ճակ է, ներիշխա­նա­կան կարգա­վի­ճակ, որը արդեն իսկ ենթադրում է ուժե­րի նոր հարա­բե­րակցություն: Այդպի­սով, առնվազն նկա­տե­լի է, որ իրա­վի­ճա­կը Կուրսկում կարող է բերել ՌԴ ներիշխա­նա­կան համա­կարգում ուժե­րի նոր հարա­բե­րակցության, եթե իհարկե Դյումի­նին հաջողվի ցույց տալ արդյունք: Մյուս կողմմից, անարդյունա­վե­տությունն էլ կբե­րի ուժե­րի հարա­բե­րակցության փոփո­խության, պարզա­պես այլ տրա­մա­բա­նությամբ: Փաստա­ցի, ՌԴ նախա­գա­հը ռազմա-քաղա­քա­կան «առաջնա­գիծ» է դուրս բերում իր «ժառանգորդին», կամ համե­նայն դեպս իր համար ամե­նավստա­հե­լի մարդկանցից մեկին: Դա ծայրահե՞ղ քայլ է, թե՞ «պլա­նա­յին»: Սա հարց է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ