17.9 C
Yerevan

Թուրք-Ադրբե­ջա­նա­կան Քաղա­քա­կան «Ամֆի­բիա»

Էրդո­ղա­նը նրա հետ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Վլա­դի­միր Պուտի­նի Բաքու այցի նախօ­րեին: Այս իմաստով Ադրբե­ջա­նի «կատարյալ ինքնա­բա­վության» թեզի շեշտադրումը, հավա­նա­բար, պետք է հասկա­նալ այնպես, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը «թուրք-ռուսա­կա­նով» և «թուրք-ադրբե­ջա­նա­կա­նով» պայմա­նա­վորված չեն:

Վահրամ Աթա­նեսյան

Օգոստո­սի 17-ին տեղի է ունե­ցել Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցը: Այդ մասին Բաքվի առա­ջին տեղե­կատվության աղբյուր նշված էր Թուրքիա­յի նախա­գա­հի գրա­սենյա­կը և միայն արձա­նագրում էր փաստը: Ժամեր անց Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը տեղե­կացրեց, որ հեռա­խո­սազրույցը կայա­ցել է թուրքա­կան կողմի նախա­ձեռնությամբ:

Ըստ այդմ, Թուրքիա­յի նախա­գա­հը բարձրացրել է անտա­ռա­յին հրդեհնե­րի դեմ պայքա­րում Ադրբե­ջա­նից օգնության հարցը: Ի պատասխան Ալիևն ասել է, որ «Ադրբե­ջա­նը մշտա­պես Թուրքիա­յի և նրա ժողովրդի կողքին է, նրա հետ» և խոստա­ցել, որ B 200 «ամֆի­բիա» ինքնա­թիռ կուղարկի: Ի դեպ, խոսքը ռուսա­կան արտադրության ինքնա­թի­ռի մասին է, որ գտնվում է Ադրբե­ջա­նի ԱԻՆ հաշվեկշռում:

Թվում է՝ արտա­ռոց ոչինչ չկա. Թուրքիա­յում հրդեհներն սպառնա­լի չափեր են ընդունել, և կրտսեր եղբայրն օգնության ձեռք է մեկնում: Իրա­կա­նում Թուրքիան մեկ շաբաթ է, ինչ այդ խնդիրն ունի, և առա­ջինն օգնության ձեռք է մեկնել… Հունաստա­նը: Իսկ Ալիևյան քարոզչության տպա­վո­րությունը ցրել է Թուրքիա­յի գյուղատնտե­սության և անտա­ռա­յին ֆոնդի կառա­վարման նախա­րա­րը՝ հայտա­րա­րե­լով, որ արդեն մի քանի օր է, ինչ հրդեհնե­րի շրջա­նում ռուսա­կան B 200 «ամֆի­բիա» ինքնա­թի­ռը մասնակցում է հրդե­հա­շիջման աշխա­տանքնե­րին:

Էրդո­ղան-Ալիև հեռա­խո­սազրույցը մի քանի բովանդա­կա­յին խնդիր է ներա­ռել: Ասել, թե Թուրքիա­յի նախա­գահն Ալիևի հետ կապվել է, որպեսզի նրա­նից ամֆի­բիա ինքնա­թիռ խնդրի, ոչ միայն պարզունակ է, այլև՝ նենգա­խո­սություն, քանի որ այդ մոտեցման քարոզչա­կան ֆոնն այն է, որ Ադրբե­ջա­նը «լիո­վին ինքնա­բավ երկիր է և ինքն է Թուրքիա­յին օգնում»: Ալիևը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այդ ֆոնն ստեղծում է, որպեսզի Էրդո­ղա­նի «մենք մտել ենք Ղարա­բաղ» հայտա­րա­րության տպա­վո­րությունը երկրի ներսում ցրի:

Բայց Էրդո­ղա­նը նրա հետ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Վլա­դի­միր Պուտի­նի Բաքու այցի նախօ­րեին: Այս իմաստով Ադրբե­ջա­նի «կատարյալ ինքնա­բա­վության» թեզի շեշտադրումը, հավա­նա­բար, պետք է հասկա­նալ այնպես, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը «թուրք-ռուսա­կա­նով» և «թուրք-ադրբե­ջա­նա­կա­նով» պայմա­նա­վորված չեն:

Պուտի­նի Բաքու այցի մասին Կրեմլի կարճ հաղորդագրությունն ասում է, որ քննարկվե­լու են «ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության և դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի հետա­գա զարգացման հարցե­րը», ինչպես նաև «միջազգա­յին և տարա­ծաշրջա­նա­յին խնդիրնե­րը»:

Սա շատ «բարձր նոտա­յի» անոնս է: Ռուսաստա­նը և Թուրքիան այդ մակարդա­կի հարա­բե­րություններ չունեն: Պուտի­նը տարես սկզբից հետաձգում է Թուրքիա այցը: Պաշտո­նա­պես դա բացատրվում է «աշխա­տանքա­յին գրաֆի­կի ծանրա­բեռնվա­ծությամբ»: Բայց այդ ընթացքում Պուտի­նը այցե­լել է Չինաստան, Հյուսի­սա­յին Կորեա, Վիետնամ, և այժմ էլ՝ Ադրբե­ջան:

Հրդե­հա­շեջ ինքնա­թի­ռի հետ կապված տեղե­կատվա-քարոզչա­կան փուչի­կը վկա­յում է, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում քաղա­քա­կան «ամֆի­բիա» է: Ըստ երև­ույթին, Էրդո­ղա­նը փորձել է ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը պայմա­նա­վո­րել թուրք-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնությամբ: Մոսկվա­յի համար դա, մեղմ ասած, նպա­տա­կա­հարմար չէ: Պուտի­նը, երևի, խաղում է Ալիևի ամբի­ցիա­նե­րի վրա: Բայց դա, ինչպես ռուսներն են ասում՝ «առօրյա է»: Խորքում ի՞նչ է ծրագրվում: Եթե Ռուսաստա­նը «շրջանցի» 1921թ. մարտի 16‑ի ռուս-թուրքա­կան «Բարե­կա­մության եւ եղբայրության մասին» պայմա­նա­գի­րը, ապա Հարա­վա­յին Կովկա­սի նոր ստա­տուս-քվոն կհաստա­տեն Մոսկվան եւ Բաքու՞ն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ