ՌԴ-ից հնչում է գնահատական, որ ՀՀ իշխանությունները չեն ներկաացնում հայ ժողովրդի տեսակետը, որը ցանկանում է մնալ ռուս ժողովրդի կողքին, և մեղադրում են ՀՀ իշխանություններին արևմտամետության մեջ:
Լիլիթ Դալլաքյան
Ներկայացնում ենք իրավաբան, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի գրառումը «Մեր Ուղին» կայքի համար։
Սույն թվականի հունիսի 20-ին Ժողովրդավարական ուժերի հարթակը՝ 4 կուսակցութունների գլխավորութամբ, նախաձեռնել էր համաժողով՝ Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվե իրականացնելու նպատակով, որին հետևեցին հունիսի 20-ին նույն թեմայով լսումներ ԱԺ-ում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների ելույթներից պարզ դարձավ ՀՀ իշխանության տեսակետը այդ հարցի շուրջ: Ըստ էության նրանք մեղադրեցին նախաձեռնող չորս կուսակցություններին չկշռադատված և ռիսկերը չգնահատող, ՀՀ-ի համար Ռուսաստանի Դաշնությունից եկող հնարավոր վտանգները հաշվի չառնող նախաձեռնություն ներկայացնելու համար և մեղադրեցին ԵԱՏՄ-ի հետ մեր երկրի փոխշահավետ կապերը խարխլելու մեջ: Բովանդակային դիսկուրսի փոխարեն հայ ժողովուրդը ականատես եղավ փոխադարձ մեղադրանքների և, ըստ էության, շոուի վերածված ԱԺ լսումների: Տեսնելով հասարակության բացասական վերաբերմունքը իշխանության պատգամավորների ելույթների և դրսևորած վարքագծի նկատմամբ՝ վերջիններս լսումներից հետո սկսեցին հայտարարել, որ իրենք դեմ չեն ԵՄ անդամակցությանը, սակայն նշեցին, որ հիմա դրա ժամանակը չէ, իսկ ոմանք էլ հայտարարում էին, որ այդ հարցը կդրվի հանրաքվեի, սակայն հնարավոր է 2026 թվականի ԱԺ ընտրութունների ժամանակ: Ամեն ինչ պարզ դարձավ չորս կուսակցություններից մեկի ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցից հետո, երբ ըստ էության, վարչապետը նշեց, որ գիտի ՀՀ քաղաքացիների տեսակետը այդ հարցի վերաբերյյալ և ճիշտ չի համարում հանրաքվեի անցկացումը, քանի որ չգիտի հնարավոր քարոզարշավի ընթացքում ժողովրդի կողմից իրեն տրվող հարցերի պատասխանը՝ մասնավորապես արդյոք ԵՄ-ում սպասում են Հայաստանին, թե ոչ: Այս հարցուպատասխանից հետո նախաձեռնությունը ներկաացրած ուժերից ոմանք սկսեցին մեղադրել ՀՀ իշխանություններին հասարակությանը մոլորեցնելու և ժողովրդի կամքին հակառակ գնալու մեջ, իսկ մյուս հատվածը սկսեց բացատրություններ ներկայացնել, որի համաձայն Հայաստանը իրոք պատրաստ չէ գնալ Եվրոպա, քանի որ չեն կատարվել ԵՄ առջև մեր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես չի հաղթահարվել կոռուպցիան, դեռ կա տնային աշխատանք, և մի գուցե իրոք ԵՄ-ն այս պահին մեզ չի սպասում և նպատակ չունի ընդլայնվել: Հետաքրքիր է, որ մի քանի օր անց ձայների 504 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, ըստ որի, եթե Հաաստանը շահագրգռված կլինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի բարեփոխումները, դա կարող է հիմք հանդիսանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Տեղեկատվական հարթակներում հիմա էլ շրջանառվում է մի տեսակետ, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինանը դեմ չէ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, սակայն իր թիմում ամեն ինչ ադքան էլ միանշանակ չէ և նրանց ճնշումների ներքո է, որ վարչապետը հրաժարվել է նախորոք կայացված իր որոշումից:
Ես, որպես անկախ քաղաքագետ, մասնակցել եմ ԱԺ լսումներին և արտահայտել եմ իմ տեսակետը, որի համաձայն այս հանրաքվեն ցույց կտա հայ ժողովրդի կամքը և տեսակետը, թե որ արժեհամակարգի կրողն է նա և արյոք ցանկանում է մնալ դաշինքում երկրների հետ, որոնք խորթ են իրենց կառավարման և արժեքային համակարգով և ըստ էության, հանդիսանում են Ադրբեջանի դաշնակիցներ՝ նույնիսկ զինելով վերջինիս ՀՀ-ի դեմ՝ դրանով նաև անարգելով հայ ժողովրդին. անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ ԵԱՏՄ անդամներից ոմանք հանդիսանում են նաև ՀԱՊԿ անդամներ: Բացի այդ, ես նշեցի, որ այս հանրաքվեն անհրաժեշտ է նախ և առաջ ՀՀ իշխանություններին, քանի որ երբ վերջիններս քննադատում են Ռուսաստանին՝ ոչ բարեկամական քաղաքականության համար, ՌԴ-ից հնչում է գնահատական, որ ՀՀ իշխանությունները չեն ներկաացնում հայ ժողովրդի տեսակետը, որը ցանկանում է մնալ ռուս ժողովրդի կողքին, և մեղադրում են ՀՀ իշխանություններին արևմտամետության մեջ: Ցանկանում եմ հակիրճ անդրաառնալ նաև վերը նշված որոշ տեսակետների.
- Հաաստան-ԵՄ հարաբերությունները և անցկացվող անհրաժեշտ տնային աշխատանքը կարգավորվում է CEPA անվանումը կրող փաստաթղթով և այդ գործընթացը իրականացնող անձինք պետք է ներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ, որպեսզի հասկանալի լինի արդյոք Եվրամիութունը մեզ չի սպասում և ձգձգում է գործընթացը, թե մենք չենք կատարել մեր տնային աշխատանքը և պետք է նշել այն ժամկետները, որից հետո Հայաստանը կավարտի իր վրա վերցված պարտականությունների կատարումը, որի վերաբերյալ պետք է ներկայացվի հաշվետվություն, ինչից հետո անհրաժեշտ է, ըստ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, դիմել անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու նապատակով:
- Հանրաքվե անցկացնելու որոշում կայացնելուց հետո պետք է հայ հասարակությանը ներկայացնել ԵՄ անդամակցության առավելությունները և ռիսկերը, այն ողջ բարդ բարեփոխումների գործընթացը, որը պետք է իրականացնել ԵՄ հետ հետագա մերձեցման նպատակով, որպեսզի հայ ժողովուրդը առարկայական պատկերացում կազմի, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրամիության անդամությունը, և չունենա պատրանքներ գործընթացի դյուրին և առանց ռիսկերի լինելու վերաբերալ:
- Հանրաքվեն ոչ մի դեպքում չպետք է անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ՝ այդ հարցը քարոզչական նպատակներով չօգտագործելու համար:
Անհրաժեշտ է մի կողմ դնել սև-սպիտակ մոտեցումը միջազգային ասարեզում: Այսօր Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, այդ կազմակերպության անդամների և մասնավորապես ՌԴ-ի հետ իրականացնում է լայն տնտեսական համագործակցութուն: Սա ցույց է տալիս, որ չլինելով կազմակերպութան անդամ, հնարավոր է չկորցնել տնտեսական փոխշահավետ կապերը: Մոսկվայի համար տնտեսական կազմակերպութունները հանդիսանում են նաև քաղաքական գործիք. դրա մասին նաև խոսեց վարչապետը, երբ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ պետք չի քաղաքականացնել այդ կառույցը: Հայտնի փաստ է, որ երբ Հայաստանը փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն, Ռուսաստանից միշտ հնչում են ձաներ, որ կփակեն Վերին-Լարսը, կխաթարվի ատոմակայանի գործունեութունը, ինչպես նաև գազային շանտաժի են ենթարկում Երևանին: Մյուս կողմից, Արևմուտք-Ռուսաստան խորացող հակադրությունը էլ ավելի է ուժեղացնում սանկցիոն քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ, և Հայաստանի առջև արդեն ավելի հաստատուն են դրվելու կարմիր գծեր՝ ի օգուտ Ռուսաստանի սանկցիաները շրջանցելու վերաբերյալ, ինչը մեր՝ այս պահին ձեռնտու անդամակցությունը ԵԱՏՄ շուկային կդարձնի մեզ համար ոչ շահավետ: Հայաստանին անհրաժեշտ է իրականացնել դիվերսիֆիկացիաի քաղաքականություն և առաջին հերթին տնտեական ոլորտում, քանի որ դա ազգաին անվտանգության հարց է: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը ուղղված էր նախևառաջ դրան՝ նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից: Անհրաժեշտ է անկեղծ երկխոսության միջոցով
Հասսկանալ, թե որ հարցերում ԵՄ-ն կարող է աջակցել Հաաստանի Հանրապետութանը և ինչ են դրա դիմաց ակնկալում մեզնից: Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանի համար կարևոր է ապահովել տնտեական, ռազմական և քաղաքական դիվերսիֆիկացում՝ մանրադրամ չդառնալու համար աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հակասությունների գործընթացներում: