28.7 C
Yerevan

Հանրաքվեն Ընտրություն Է Կյանքի Ու Մահվան Միջև

ՌԴ-ից հնչում է գնա­հա­տա­կան, որ ՀՀ իշխա­նություննե­րը չեն ներկաացնում հայ ժողովրդի տեսա­կե­տը, որը ցանկա­նում է մնալ ռուս ժողովրդի կողքին, և մեղադրում են ՀՀ իշխա­նություննե­րին արևմտա­մե­տության մեջ:

Լիլիթ Դալլաքյան

Ներկա­յացնում ենք իրա­վա­բան, քաղա­քա­գետ Լիլիթ Դալլաքյա­նի գրա­ռումը «Մեր Ուղին» կայքի համար։

Սույն թվա­կա­նի հունի­սի 20-ին Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կը՝ 4 կուսակցութուննե­րի գլխա­վո­րութամբ, նախա­ձեռնել էր համա­ժո­ղով՝ Եվրո­պա­կան Միությա­նը Հայաստա­նի միա­նա­լու հարցով հանրաքվե իրա­կա­նացնե­լու նպա­տա­կով, որին հետև­ե­ցին հունի­սի 20-ին նույն թեմա­յով լսումներ ԱԺ-ում: «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության պատգա­մա­վորնե­րի ելույթնե­րից պարզ դարձավ ՀՀ իշխա­նության տեսա­կե­տը այդ հարցի շուրջ: Ըստ էության նրանք մեղադրե­ցին նախա­ձեռնող չորս կուսակցություննե­րին չկշռա­դատված և ռիսկե­րը չգնա­հա­տող, ՀՀ‑ի համար Ռուսաստա­նի Դաշնությունից եկող հնա­րա­վոր վտանգնե­րը հաշվի չառնող նախա­ձեռնություն ներկա­յացնե­լու համար և մեղադրե­ցին ԵԱՏՄ‑ի հետ մեր երկրի փոխշա­հա­վետ կապե­րը խարխլե­լու մեջ: Բովանդա­կա­յին դիսկուրսի փոխա­րեն հայ ժողո­վուրդը ակա­նա­տես եղավ փոխա­դարձ մեղադրանքնե­րի և, ըստ էության, շոուի վերածված ԱԺ լսումնե­րի: Տեսնե­լով հասա­րա­կության բացա­սա­կան վերա­բերմունքը իշխա­նության պատգա­մա­վորնե­րի ելույթնե­րի և դրսև­ո­րած վարքագծի նկատմամբ՝ վերջիններս լսումնե­րից հետո սկսե­ցին հայտա­րա­րել, որ իրենք դեմ չեն ԵՄ անդա­մակցությա­նը, սակայն նշե­ցին, որ հիմա դրա ժամա­նա­կը չէ, իսկ ոմանք էլ հայտա­րա­րում էին, որ այդ հարցը կդրվի հանրաքվեի, սակայն հնա­րա­վոր է 2026 թվա­կա­նի ԱԺ ընտրութուննե­րի ժամա­նակ: Ամեն ինչ պարզ դարձավ չորս կուսակցություննե­րից մեկի ղեկա­վա­րի՝ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին ուղղված հարցից հետո, երբ ըստ էության, վարչա­պե­տը նշեց, որ գիտի ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի տեսա­կե­տը այդ հարցի վերա­բերյյալ և ճիշտ չի համա­րում հանրաքվեի անցկա­ցումը, քանի որ չգի­տի հնա­րա­վոր քարո­զարշա­վի ընթացքում ժողովրդի կողմից իրեն տրվող հարցե­րի պատասխա­նը՝ մասնա­վո­րա­պես արդյոք ԵՄ-ում սպա­սում են Հայաստա­նին, թե ոչ: Այս հարցուպա­տասխա­նից հետո նախա­ձեռնությունը ներկաացրած ուժե­րից ոմանք սկսե­ցին մեղադրել ՀՀ իշխա­նություննե­րին հասա­րա­կությա­նը մոլո­րեցնե­լու և ժողովրդի կամքին հակա­ռակ գնա­լու մեջ, իսկ մյուս հատվա­ծը սկսեց բացատրություններ ներկա­յացնել, որի համա­ձայն Հայաստա­նը իրոք պատրաստ չէ գնալ Եվրո­պա, քանի որ չեն կատարվել ԵՄ առջև մեր ստանձնած պարտա­վո­րություննե­րը՝ մասնա­վո­րա­պես չի հաղթա­հարվել կոռուպցիան, դեռ կա տնա­յին աշխա­տանք, և մի գուցե իրոք ԵՄ‑ն այս պահին մեզ չի սպա­սում և նպա­տակ չունի ընդլայնվել: Հետաքրքիր է, որ մի քանի օր անց ձայնե­րի 504 կողմ և 4 դեմ հարա­բե­րակցությամբ Եվրա­խորհրդա­րա­նը ընդունեց Եվրա­միության և Հայաստա­նի միջև կապե­րի մասին հատուկ բանաձևը, ըստ որի, եթե Հաաստա­նը շահագրգռված կլի­նի թեկնա­ծուի կարգա­վի­ճակ ստա­նալ և շարունա­կի բարե­փո­խումնե­րը, դա կարող է հիմք հանդի­սա­նալ ՀՀ-ԵՄ հարա­բե­րություննե­րի փոխա­կերպման փուլի համար: Տեղե­կատվա­կան հարթակնե­րում հիմա էլ շրջա­նառվում է մի տեսա­կետ, ըստ որի վարչա­պետ Նիկոլ Փաշի­նա­նը դեմ չէ ՀՀ-ԵՄ հարա­բե­րություննե­րի զարգացմա­նը, սակայն իր թիմում ամեն ինչ ադքան էլ միանշա­նակ չէ և նրանց ճնշումնե­րի ներքո է, որ վարչա­պե­տը հրա­ժարվել է նախո­րոք կայացված իր որո­շումից:
Ես, որպես անկախ քաղա­քա­գետ, մասնակցել եմ ԱԺ լսումնե­րին և արտա­հայտել եմ իմ տեսա­կե­տը, որի համա­ձայն այս հանրաքվեն ցույց կտա հայ ժողովրդի կամքը և տեսա­կե­տը, թե որ արժե­հա­մա­կարգի կրողն է նա և արյոք ցանկա­նում է մնալ դաշինքում երկրնե­րի հետ, որոնք խորթ են իրենց կառա­վարման և արժե­քա­յին համա­կարգով և ըստ էության, հանդի­սա­նում են Ադրբե­ջա­նի դաշնա­կիցներ՝ նույնիսկ զինե­լով վերջի­նիս ՀՀ‑ի դեմ՝ դրա­նով նաև անարգե­լով հայ ժողովրդին. անհրա­ժեշտ է ուշադրություն դարձնել, որ ԵԱՏՄ անդամնե­րից ոմանք հանդի­սա­նում են նաև ՀԱՊԿ անդամներ: Բացի այդ, ես նշե­ցի, որ այս հանրաքվեն անհրա­ժեշտ է նախ և առաջ ՀՀ իշխա­նություննե­րին, քանի որ երբ վերջիններս քննա­դա­տում են Ռուսաստա­նին՝ ոչ բարե­կա­մա­կան քաղա­քա­կա­նության համար, ՌԴ-ից հնչում է գնա­հա­տա­կան, որ ՀՀ իշխա­նություննե­րը չեն ներկաացնում հայ ժողովրդի տեսա­կե­տը, որը ցանկա­նում է մնալ ռուս ժողովրդի կողքին, և մեղադրում են ՀՀ իշխա­նություննե­րին արևմտա­մե­տության մեջ: Ցանկա­նում եմ հակիրճ անդրաառնալ նաև վերը նշված որոշ տեսա­կետնե­րի.

  1. Հաաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը և անցկացվող անհրա­ժեշտ տնա­յին աշխա­տանքը կարգա­վորվում է CEPA անվա­նումը կրող փաստաթղթով և այդ գործընթա­ցը իրա­կա­նացնող անձինք պետք է ներկա­յացնեն հաշվետվություն կատարված աշխա­տանքի վերա­բերյալ, որպեսզի հասկա­նա­լի լինի արդյոք Եվրա­միութունը մեզ չի սպա­սում և ձգձգում է գործընթա­ցը, թե մենք չենք կատա­րել մեր տնա­յին աշխա­տանքը և պետք է նշել այն ժամկետնե­րը, որից հետո Հայաստա­նը կավարտի իր վրա վերցված պարտա­կա­նություննե­րի կատա­րումը, որի վերա­բերյալ պետք է ներկա­յացվի հաշվետվություն, ինչից հետո անհրա­ժեշտ է, ըստ Եվրա­խորհրդա­րա­նի ընդունած բանաձևի, դիմել անդա­մության թեկնա­ծուի կարգա­վի­ճակ ստա­նա­լու նապա­տա­կով:
  2. Հանրաքվե անցկացնե­լու որո­շում կայացնե­լուց հետո պետք է հայ հասա­րա­կությա­նը ներկա­յացնել ԵՄ անդա­մակցության առա­վե­լություննե­րը և ռիսկե­րը, այն ողջ բարդ բարե­փո­խումնե­րի գործընթա­ցը, որը պետք է իրա­կա­նացնել ԵՄ հետ հետա­գա մերձեցման նպա­տա­կով, որպեսզի հայ ժողո­վուրդը առարկա­յա­կան պատկե­րա­ցում կազմի, թե ինչ է իրե­նից ներկա­յացնում Եվրա­միության անդա­մությունը, և չունե­նա պատրանքներ գործընթա­ցի դյուրին և առանց ռիսկե­րի լինե­լու վերա­բե­րալ:
  3. Հանրաքվեն ոչ մի դեպքում չպետք է անցկացվի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի հետ զուգա­հեռ՝ այդ հարցը քարոզչա­կան նպա­տակնե­րով չօգտա­գործե­լու համար:
    Անհրա­ժեշտ է մի կողմ դնել սև-սպի­տակ մոտե­ցումը միջազգա­յին ասա­րե­զում: Այսօր Ադրբե­ջա­նը, չլի­նե­լով ԵԱՏՄ անդամ, այդ կազմա­կերպության անդամնե­րի և մասնա­վո­րա­պես ՌԴ‑ի հետ իրա­կա­նացնում է լայն տնտե­սա­կան համա­գործակցութուն: Սա ցույց է տալիս, որ չլի­նե­լով կազմա­կերպութան անդամ, հնա­րա­վոր է չկորցնել տնտե­սա­կան փոխշա­հա­վետ կապե­րը: Մոսկվա­յի համար տնտե­սա­կան կազմա­կերպութուննե­րը հանդի­սա­նում են նաև քաղա­քա­կան գործիք. դրա մասին նաև խոսեց վարչա­պե­տը, երբ ԵԱՏՄ գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ հայտա­րա­րեց, որ պետք չի քաղա­քա­կա­նացնել այդ կառույցը: Հայտնի փաստ է, որ երբ Հայաստա­նը փորձում է վարել ինքնուրույն քաղա­քա­կա­նություն, Ռուսաստա­նից միշտ հնչում են ձաներ, որ կփա­կեն Վերին-Լարսը, կխա­թարվի ատո­մա­կա­յա­նի գործունեութունը, ինչպես նաև գազա­յին շանտա­ժի են ենթարկում Երև­ա­նին: Մյուս կողմից, Արևմուտք-Ռուսաստան խորա­ցող հակադրությունը էլ ավե­լի է ուժե­ղացնում սանկցիոն քաղա­քա­կա­նությունը ՌԴ‑ի նկատմամբ, և Հայաստա­նի առջև արդեն ավե­լի հաստա­տուն են դրվե­լու կարմիր գծեր՝ ի օգուտ Ռուսաստա­նի սանկցիա­նե­րը շրջանցե­լու վերա­բերյալ, ինչը մեր՝ այս պահին ձեռնտու անդա­մակցությունը ԵԱՏՄ շուկա­յին կդարձնի մեզ համար ոչ շահա­վետ: Հայաստա­նին անհրա­ժեշտ է իրա­կա­նացնել դիվերսիֆի­կա­ցիաի քաղա­քա­կա­նություն և առա­ջին հերթին տնտեա­կան ոլորտում, քանի որ դա ազգաին անվտանգության հարց է: Ապրի­լի 5‑ի բրյուսելյան հանդի­պումը ուղղված էր նախև­ա­ռաջ դրան՝ նվա­զեցնել կախվա­ծությունը ՌԴ-ից: Անհրա­ժեշտ է անկեղծ երկխո­սության միջո­ցով
    Հասսկա­նալ, թե որ հարցե­րում ԵՄ‑ն կարող է աջակցել Հաաստա­նի Հանրա­պե­տութա­նը և ինչ են դրա դիմաց ակնկա­լում մեզնից: Այսօր, առա­վել քան երբևէ, Հայաստա­նի համար կարև­որ է ապա­հո­վել տնտեա­կան, ռազմա­կան և քաղա­քա­կան դիվերսիֆի­կա­ցում՝ մանրադրամ չդառնա­լու համար աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի միջև հակա­սություննե­րի գործընթացնե­րում:

Առնչվող Հոդվածներ