21.6 C
Yerevan

Գազա­յին Հանգույցն Ու Հայ-Ադրբե­ջա­նա­կան Պայմա­նա­գի­րը

Կուրսկի ուղղությամբ գրոհն ու գազա­բաշխիչ կայա­նի գրա­վումը թանկացրել են գազը Եվրո­պա­յում, եւ ըստ եվրո­պա­կան մամուլի՝ ավե­լացրել Ռուսաստա­նի եկա­մուտնե­րը: Այդ իրա­վի­ճա­կին զուգա­հեռ էլ, Գերմա­նիան Հյուսի­սա­յին հոսք գազա­տա­րի պայթյունի գործի քննությունը տանում է դեպի Ուկրաի­նա, դեպի պաշտո­նա­կան Կիեւ:

Հակոբ Բադալյան

ՌԴ նախա­գահ Պուտի­նի՝ Բաքու կատա­րած այցին զուգա­հեռ, տարածվվեց Եվրա­հանձնա­ժո­ղո­վի խոսնա­կի հայտա­րա­րությունը, որ ԵՄ‑ն կոչ է անում Ադրբե­ջա­նին մինչեւ Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վը, որը կայա­նա­լու է Բաքվում, Հայաստա­նի հետ ստո­րագրել խաղա­ղության համա­ձայնա­գիր: Հնա­րա­վոր չէ ասել, թե կա՞ արդյոք Եվրա­հանձնա­ժո­ղո­վի խոսնա­կի այդ կոչի եւ Պուտի­նի այցի միջեւ որեւէ կապ, որը դարձել է ժամա­նա­կագրա­կան զուգորդման պատճառ, սակայն ինքնին այդ ժամա­նա­կագրությունը հետաքրքիր է: Պուտի­նը Բաքվում հայտնում է հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղությա­նը նպաստե­լու պատրաստա­կա­մություն, ինչը սակայն ավե­լի շատ հնչում է իբրեւ այդ գործընթա­ցը պարզա­պես արեւմտյան մոդե­րա­տո­րությունից ռուսա­կան մոդե­րա­տո­րության դաշտ տեղա­փո­խե­լու հայտ:

Դրան զուգա­հեռ, Եվրա­հանձնա­ժո­ղո­վից հնչում է կոչ Ալիեւին՝ ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գի­րը, օգտա­գործել Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վի պահն ու գնալ այդպի­սի քայլի: Հնչում է՝ «չգնալ ռուսա­կան մոդե­րա­տո­րության»: Տպա­վո­րություն է սակայն, որ իրա­վի­ճա­կը խորքում շատ ավե­լի «լայնա­շերտ» է: Դա չի նշա­նա­կում անշուշտ, որ չկա մոդե­րա­տո­րության համար մրցակցություն: Սակայն, պետք չէ անուշադրության կամ մոռա­ցության մատնել հանգա­մանքը, որ Պուտի­նի այցը տեղի է ունե­նում Կուրսկի մարզում իրա­վի­ճա­կի ֆոնին: Ավե­լին, Պուտի­նի այցի մասին խոսվել է հենց այդ իրա­վի­ճա­կը ձեւա­վորվե­լուց հետո:

Իսկ Կուրսկի մարզում ստեղծված իրա­վի­ճա­կում գոնե առայժմ կա մի ըստ էության առանցքա­յին հանգա­մանք՝ դեպի Եվրո­պա ռուսա­կան գազա­բաշխիչ մեծ կայա­նի գրա­վումը: Ուկրաի­նա­կան զինուժը գրա­վել է այն, սակայն որեւէ քայլ չի արել դրա գործունեության ռեժի­մը փոխե­լու, այլ կերպ ասած՝ ռուսա­կան գազի ընթացքը դեպի Եվրո­պա կանգնեցնե­լու համար: Ավե­լին, Կուրսկի ուղղությամբ գրոհն ու գազա­բաշխիչ կայա­նի գրա­վումը թանկացրել են գազը Եվրո­պա­յում, եւ ըստ եվրո­պա­կան մամուլի՝ ավե­լացրել Ռուսաստա­նի եկա­մուտնե­րը: Այդ իրա­վի­ճա­կին զուգա­հեռ էլ, Գերմա­նիան Հյուսի­սա­յին հոսք գազա­տա­րի պայթյունի գործի քննությունը տանում է դեպի Ուկրաի­նա, դեպի պաշտո­նա­կան Կիեւ:

Դեկտեմբե­րի 31-ին սպառվում է Ուկրաի­նա­յի տարածքով ռուսա­կան գազի տարանցման պայմա­նա­գի­րը: Մինչ այժմ այդ պայմա­նա­գի­րը գործել է ըստ էության ժամա­ցույցի ճշգրտությամբ, չնա­յած պատե­րազմին: Սակայն, պետք է համա­ձայնել, որ փոքր ինչ տարօ­րի­նակ կլի­նի, եթե Ուկրաի­նան Ռուսաստա­նի հետ պայմա­նա­վորվի շարունա­կել պայմա­նա­գի­րը, այսինքն թարմացնել այն: Մինչդեռ, Գերմա­նիան, ըստ այդ երկրի հեղի­նա­կա­վոր մամուլի, կողմնա­կից է, որ շարունակվի մատա­կա­րա­րումը, քանի որ չնա­յած տեսա­կա­րար կշռում դա ընդա­մե­նը 6–7 տոկոսն է, բայց այսօր Եվրո­պան պատրաստ չէ հրա­ժարվել գազի այդ չափից, այն էլ ձմռա­նը:

Այդտեղ ի հայտ է գալիս Բլումբերգի տեղե­կությունը, որ քննարկվում է ադրբե­ջա­նա­կան գազի տարբե­րա­կը՝ ռուսա­կան խողո­վա­կով ադրբե­ջա­նա­կան գազ դեպի Ուկրաի­նա, հետո Եվրո­պա: Սա կարող է լինել տարբե­րակ, երբ կգո­հացնի գործնա­կա­նում բոլո­րին: Ձմեռնա­մուտին Եվրա­հանձնա­ժո­ղո­վին հազիվ թե գազի խնդի­րը գործնա­կա­նում ավե­լի հետաքրքրի, քան Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության համա­ձայնա­գի­րը, առա­վել եւս, որ միայն ոզնուն թերեւս պարզ չլի­նի, որ չկա այդպի­սի գործնա­կան համա­ձայնագրի ստո­րագրման իրա­կան հնա­րա­վո­րություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ