17.9 C
Yerevan

Կյանքը Բումե­րանգ Է, Հատկա­պես Մոսկվա­յի Համար

Օգոստո­սի 24-ին Իլհամ Ալիևը անկա­խության տարե­դարձի առթիվ Վլա­դի­միր Զելենսկիին շնորհա­վո­րա­կան ուղերձ կհղի՞: Իսկ եթե ԲՐԻԿՍ-ին Ադրբե­ջա­նի անդա­մակցությունը Ռուսաստա­նի համար «բումե­րանգի էֆեկտ» ունե­նա՞:

Վահրամ Աթա­նեսյան

Գլո­բալ հարա­վը միասնա­կան չէ. Ադրբե­ջա­նի ԲՐԻԿՍ-ին անդա­մակցությունը Ռուսաստա­նի համար կդառնա՞ «բումե­րանգ»

Հնդկաստա­նի վարչա­պետ Նարենդրա Մոդին ժամա­նում է Վարշա­վա: Պաշտո­նա­պես այցը պետա­կան է, նա բանակցություններ կվա­րի Լեհաստա­նի վարչա­պետ Տուսկի և նախա­գահ Դուդա­յի հետ:

Այդուհանդերձ, ինչպես inosmi.ru‑ն է փոխանցում՝ Hindustan Times‑ը գրում է, որ Հնդկաստա­նի կառա­վա­րությունը Լեհաստա­նին «խնդրել է Նարենդրա Մոդիի Կիև այցի համար անվտանգ լոգիստի­կա ապա­հո­վել»: Ըստ երև­ույթին, դա իրա­կա­նությա­նը մոտ տեղե­կություն է:

Հնդկաստա­նի վարչա­պե­տի Մոսկվա այցից հետո միջազգա­յին լրա­հո­սում տեղե­կություն հայտնվեց, որ նա օգոստո­սի 24-ին՝ Ուկրաի­նա­յի պետա­կան անկա­խության օրը, կգտնվի Կիև­ում:

Հնդկաստա­նի վարչա­պե­տի Կիև այցը, թերևս, խորհրդանշա­կան է: Ստեղծված շատ բարդ իրա­վի­ճա­կում որևէ միջնորդության մասին հազիվ թե խոսք կա: ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը հայտա­րա­րել է, որ Կուրսկի ուկրաի­նա­կան ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել:

Չափա­զանց ուշագրավ է, որ Հնդկաստա­նի վարչա­պե­տը Լեհաստան և, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նաև Ուկրաի­նա է այցե­լում, երբ երկու ամիս հետո Կազա­նում գումարվում է ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վը: Հնդկաստանն այդ կազմա­կերպության հիմնա­դիր անդամ է և Գլո­բալ հարա­վի առանցքա­յին երկիր:

Ռուսաստա­նը ԲՐԻԿՍ‑ը դիտարկում է որպես Արեւմուտքի համաշխարհա­յին ազդե­ցության այլընտրանք: Առևտրա-տնտե­սա­կան, լոգիստիկ-կոմունի­կա­ցիոն նախագծե­րը ուղղված են Գլո­բալ հարա­վի հետ ինտեգրմա­նը, որտեղ, իհարկե, հիմնա­կան նպա­տա­կը ռազմա-քաղա­քա­կան, այսպես կոչված, կոո­պե­րա­ցիան է:

Եթե Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդին օգոստո­սի 24-ին իրոք գտնվի Կիև­ում, ապա, անկախ Զելենսկիի հետ նրա բանակցություննե­րի արդյունքնե­րից, դա կնշա­նա­կի, որ Նյու-Դելին միանշա­նա­կո­րեն սատա­րում է Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությա­նը և տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը:

Եվ Կազա­նում ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վը, հավա­նա­բար, չի արձա­նագրի այն, ինչին ձգտում է Ռուսաստա­նը. Գլո­բալ հարա­վը չի պաշտպա­նի ուկրաի­նա­կան «կարգա­վորման» Պուտի­նի ծրա­գի­րը:

Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն ասում է, որ Ադրբե­ջա­նը «միջուկա­յին տերություն Ռուսաստա­նի հետ ընդհա­նուր սահման ունի, և այդ հանգա­մանքից ելնե­լով է, որ Արեւմուտքին ինտեգրվե­լու ուղե­գիծ չի վարում, ինչը Մոսկվա­յին բավա­րա­րում է»: Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի պետա­կան այցից մեկ օր անց Ադրբե­ջա­նը հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ին անդա­մակցության պաշտո­նա­կան հայտ է ներկա­յացրել:

Պուտին-Ալիև համա­տեղ հայտա­րա­րության վերջին ընդգծումն այն է, որ Իլհամ Ալիևը Ռուսաստան այցի հրա­վեր է ստա­ցել: Խոսքն, ըստ երև­ույթին, Կազա­նում ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին մասնակցե­լու մասին է: ԲՐԻԿՍ-ին Ադրբե­ջա­նի անդա­մակցությանն աջակցե­լու հիշա­տա­կում կա Ադրբե­ջան-Չինաստան ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին հուշագրում: Կազա­նում ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վը պետք է պաշտո­նա­պես հաստա­տի Իրա­նի անդա­մակցությունը:

Օգոստո­սի 24-ին Իլհամ Ալիևը անկա­խության տարե­դարձի առթիվ Վլա­դի­միր Զելենսկիին շնորհա­վո­րա­կան ուղերձ կհղի՞: Իսկ եթե ԲՐԻԿՍ-ին Ադրբե­ջա­նի անդա­մակցությունը Ռուսաստա­նի համար «բումե­րանգի էֆեկտ» ունե­նա՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ