17.9 C
Yerevan

Պուտի­նի Սուրհանդակ Ալիևը

Ալիեւը Տաշքենդ է ուղև­որվել նույն օրը, երբ Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը պետա­կան այցով գտնվում է Տաջիկստա­նում, որտեղ նրան ցուցա­բերվել է արտա­կարգ ջերմ ընդունե­լություն: Ըստ տեղե­կություննե­րի, կողմե­րը պետք է ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին պայմա­նա­գիր ստո­րագրեն:

Վահրամ Աթա­նեսյան

Ալիեւը՝ Պուտի­նի հատուկ բանագնաց

Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը տիկնոջ ուղեկցությամբ պետա­կան այցով մեկնել է Ուզբեկստան: Տաշքենդի օդա­նա­վա­կա­յա­նում նրան դիմա­վո­րել է Ուզբեկստա­նի վարչա­պետ Արի­պո­վը: Նախա­գա­հա­կան զույգն այնուհե­տեւ այցե­լել է Հեյդար Ալիեւի անվան հրա­պա­րակ և ծաղիկներ խոնարհել նրա հարթա­քանդա­կին: Այլ մանրա­մասնություններ դեռևս հայտնի չեն:

Ուշագրավ է, որ Ալիեւը Տաշքենդ է մեկնել Բաքու Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի պետա­կան այցից երեք օր անց, իսկ ընդա­մե­նը մեկ շաբաթ առաջ նա Աստա­նա­յում էր, որտեղ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի առաջնորդնե­րը Խորհրդատվա­կան խորհրդի վեցե­րորդ նիստն են անցկացրել և ընդունել տարա­ծաշրջա­նի ներքին ինտեգրա­ցիա­յի հռչա­կա­գիր:

Այդ նախա­ձեռնության հեղի­նա­կը Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւն է: Ալիեւը Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի առաջնորդնե­րի պաշտո­նա­կան հանդիպմա­նը չի հրա­վիրվել, միջո­ցառմա­նը նա միա­ցել է, երբ Հռչա­կա­գի­րը արդեն ստո­րագրված էր: Նա առա­ջարկել է, որ ինտեգրա­ցիա­յին մաս կազմի նաև Ադրբե­ջա­նը:

Ալիեւը Տաշքենդ է ուղև­որվել նույն օրը, երբ Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը պետա­կան այցով գտնվում է Տաջիկստա­նում, որտեղ նրան ցուցա­բերվել է արտա­կարգ ջերմ ընդունե­լություն: Ըստ տեղե­կություննե­րի, կողմե­րը պետք է ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին պայմա­նա­գիր ստո­րագրեն:

Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի բացա­ռա­պես տարա­ծաշրջա­նա­յին ինտեգրա­ցիան, որի առանցքում Տոկաեւի առա­ջարկած մեկ միասնա­կան և անբա­ժա­նե­լի անվտանգա­յին տարածք ձևա­վո­րե­լու գաղա­փարն է, ակնհայտո­րեն կասկա­ծի տակ է դնում ՀԱՊԿ‑ի և ԵՏՄ‑ի ապա­գան:

Կենտրո­նա­կան Ասիան 5+1 ձևա­չա­փով համա­գործակցության նախածրագրեր ունի Միացյալ Նահանգնե­րի, Մեծ Բրի­տա­նիա­յի և Ճապո­նիա­յի հետ: Անցյալ տարի Ղազախստան է այցե­լել Ֆրանսիա­յի նախա­գա­հը, իսկ այս տարի՝ Հարա­վա­յին Կորեա­յի նախա­գա­հը:

Այդուհանդերձ, այդ ֆոնին ընդգծվում է փաստը, որ Մեծ Բրի­տա­նիա­յի արտգործնա­խա­րար Քեմե­րո­նի Տաշքենդ այցը ձախողվել է, նախա­գահ Միրզիեեւը հրա­ժարվել է ընդունել նրան՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ գտնվում է «կարճատև արձա­կուրդում»: Ըստ երև­ույթին, Կենտրո­նա­կան Ասիա­յի ներտա­րա­ծաշրջա­նա­յին ինտեգրա­ցիա­յի հարցում Տաշքենդ ունի վերա­պա­հումներ:

Հավա­նա­կան է թվում, որ այդ թեման Պուտին-Ալիեւ բանակցություննե­րում շոշափվել է, և Ադրբե­ջա­նի նախա­գա­հը Տաշքենդ է շտա­պել՝ շոշա­փե­լու Միրզիեեւի տրա­մադրությունը: Իհարկե, նա Աստա­նա­յի Հռչա­կա­գիրն ստո­րագրել է, բայց դա դեռևս «օդում կախված» գաղա­փար է:

Իսկ Ադրբե­ջա­նը կարող է Ուզբեկստա­նին գործնա­կան առա­ջարկություններ անել, մանա­վանդ որ կողմերն ունեն ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին պայմա­նա­գիր: Տոկաեւը հանդես է գալիս որպես Կենտրո­նա­կան Ասիա­յի «պասիո­նար»: Իրա­կա­նում տարա­ծաշրջա­նի ամե­նա­մեծ երկիրն Ուզբեկստանն է. Ցարա­կան Ռուսաստա­նի ռազմա-քաղա­քա­կան քարտե­զում տարա­ծաշրջա­նը կոչվել է Թուրքեստան, որի կենտրո­նը ընկալվել է Սամարղանդը:

Բացառված չէ, որ Աստա­նա­յի և Տաշքենդի միջև պատմա-քաղա­քա­կան առաջնորդության վեճ կա, և Ալիեւը փորձում է Կենտրո­նա­կան Ասիա­յի հնա­րա­վոր ամբողջացմա­նը խոչընդոտներ հարուցել: Առանձին երկրնե­րի հետ Ռուսաստա­նը կարող է մանևրի տեղ, ձև և հնա­րա­վո­րություն գտնել: Պատա­հա­կան չէ, թերևս, որ Բելա­ռուսի նախա­գա­հը նաև Ղազախստա­նի հասցեին է բուռն հայտա­րա­րություն արել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ