16.3 C
Yerevan

Ի՞նչ Կարող Է Պատմել Դուրո­վը

Եթե Դուրո­վը Ռուսաստա­նի համար «զգա­յուն» տեղե­կություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացա­հայտվի Բաքվի հակաֆրանսիա­կան միջո­ցա­ռումնե­րի կազմա­կերպմա­նը Մոսկվա­յի ներգրավվա­ծությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարի­զում Դուրո­վի ձերբա­կա­լությունից անմի­ջա­պես հետո հայտա­րարվեց, որ Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը պատրաստվում է մեկնել Աստա­նա:

Վահրամ Աթա­նեսյան

Պավել Դուրո­վը «կերգի՞»

Ռուսաստա­նի Արտա­քին հետա­խուզության ծառա­յության տնօ­րեն Նարիշկի­նը ՏԱՍՍ‑ի հարցմա­նը, թե կա՞ մտա­հո­գություն, որ Telegram‑ի հիմնա­դիր Պավել Դուրո­վը «Ռուսաստա­նի համար զգա­յուն տեղե­կություն կհայտնի Արեւմուտքին», պատասխա­նել է. «Ես շատ հուսով եմ, որ նա դա չի անի»:

Մոսկվան փորձել է «հյուպա­տո­սա­կան ծառա­յության» ծածկա­քո­ղի տակ կապ հաստա­տել Դուրո­վի հետ և նրան ինչ-որ ազդակներ փոխանցել: Արտա­քին հետա­խուզության ծառա­յության տնօ­րեն Նարիշկի­նի հայտա­րա­րությունն, ըստ էության, այն է, ինչ Փարի­զում Ռուսաստա­նի դեսպա­նության ներկա­յա­ցուցի­չը պիտի ասեր Դուրո­վին:

Դուրովն Ռուսաստա­նի համար «զգա­յուն» ի՞նչ տեղե­կություն կարող է փոխանցել: Խոսքն, ըստ երեւույթին, ամե­նից առաջ վերա­բե­րում է ռուս-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րի վրա ազդե­ցություն ունե­ցող տեղե­կատվությա­նը: Այս առումով «զգա­յունության աշխարհագրությունը» կարող է շատ ընդգրկուն լինել՝ Աֆրի­կա­յից մինչեւ Կենտրո­նա­կան Ասիա, Հարա­վա­յին Կովկաս ու Մերձա­վոր Արեւելք:

Այլ տարա­ծաշրջաննե­րում ռուս-ֆրանսիա­կան մրցակցության մասին դժվար է դատել: Իսկ Հարա­վա­յին Կովկա­սում դա երեւակված է Ֆրանսիա­յի դեմ Ադրբե­ջա­նի բացա­հայտ թշնա­մա­կան գործո­ղություննե­րով: Անցած տարվա դեկտեմբե­րի սկզբնե­րին Բաքուն հայտա­րա­րել է, որ «բացա­հայտել է Ֆրանսիա­յի արտա­քին հետա­խուզության ռեզի­դենտուրա, որ գործել է ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլեւ հարեւան երկրնե­րի դեմ»:

Տարվա ընթացքում Ադրբե­ջա­նը Ֆրանսիա­յի «գաղութա­տի­րա­կան քաղա­քա­կա­նության» դեմ երկու միջո­ցա­ռում է կազմա­կերպել, որին հրա­վիրվել են Նոր Կալե­դո­նիա­յի եւ Կորսի­կա­յի «անկա­խության համար պայքա­րող» կազմա­կերպություննե­րի ներկա­յա­ցուցիչներ: Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ տեղե­կատվա-քարոզչա­կան ապա­հո­վում իրա­կա­նացրել է նաեւ Telegram‑ը:

Եվ եթե Դուրո­վը Ռուսաստա­նի համար «զգա­յուն» տեղե­կություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացա­հայտվի Բաքվի հակաֆրանսիա­կան միջո­ցա­ռումնե­րի կազմա­կերպմա­նը Մոսկվա­յի ներգրավվա­ծությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարի­զում Դուրո­վի ձերբա­կա­լությունից անմի­ջա­պես հետո հայտա­րարվեց, որ Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը պատրաստվում է մեկնել Աստա­նա:

Անցյալ տարվա նոյեմբե­րի սկզբին Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը մեկնել է Ղազախստան: Մամուլում տեսա­կետ է հնչել, որ այցի բուն նպա­տա­կը Ղազախստա­նից ուրա­նի ներկրման խնդիրն է: Ռուսա­կան եւ ադրբե­ջա­նա­կան փորձա­գետնե­րը գրել են, որ Ֆրանսիան «կորցրել է Աֆրի­կա­յի հյուսի­սը եւ փորձում է ուրա­նի անհրա­ժեշտ պաշարներ ձեռք բերել Ղազախստա­նում»: Այդ հրա­պա­րա­կումնե­րի առանցքա­յին ուղերձն այն էր, որ առանց Բաքվի համա­ձայնության Ֆրանսիան չի կարող Ղազախստա­նից ուրան արտա­հա­նել:

Ֆրանսիա­յի կողմից Հայաստա­նին «հարձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նություններ տրա­մադրե­լու վտանգա­վո­րության» մասին ռուս-ադրբե­ջա­նա­կան քարոզչությունը Փարի­զի դեմ համա­տեղ գործո­ղություննե­րի տեղե­կատվա­կան ծածկա­քող է: Բուն նպա­տա­կը Ֆրանսիա-Ղազախստան ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության գործարքի ձախո­ղումն է: Դուրո­վի հարցում Ռուսաստա­նը գործում է այլեւս բաց խաղա­քարտե­րով: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Վլա­դի­միր Պուտի­նը մեկնում է Աստա­նա, որպեսզի Ղազախստա­նի նախա­գա­հից հավաստիա­նա, որ նա Ֆրանսիա­յին «զգա­յուն տեղե­կություն չի փոխանցել եւ չի փոխանցի»: Իսկ եթե Դուրո­վը «երգի՞»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ