15.3 C
Yerevan

Հայաստա­նում Վխտում Են Ներքին Թշնա­մի­նե­րը

Ադրբե­ջա­նին էլ օգուտ չէ, որ այդ միջանցքը դառնա ռուսա­կան տարածք ու նրան տիրություն անեն, որովհետև դա նշա­նա­կում է կրկնա­կի ճնշման ենթարկվել ռուսնե­րի կողմից։ Ռուսնե­րը ցանկա­նում են այդ միջանցքը սեփա­կա­նացնել ու դրա­նով իսկ ռազմա­կան հենա­կե­տեր ստեղծեն՝ տարածքն ու լոգիստի­կա հսկե­լու համար, բայց այլևս հնա­րա­վո­րություն չունեն դա իրա­կա­նացնե­լու, այդ իսկ պատճա­ռով էլ գնում են նման հուսա­հատ քայլե­րի։

Հովսեփ Խուրշուդյան

CIVIC.am‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Պուտի­նի այցը Բաքու, Լավրո­վի հայտա­րա­րությունն ու Հայաստա­նին առնչվող մի շարք իրա­դարձություններ։

Հովսեփ Խուրշուդյա­նը, անդրա­դառնա­լով Պուտի­նի՝ Բաքու կատա­րած այցին և դրա­նից հետո ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վի հայտա­րա­րությանն առ այն, որ Հայաստա­նը բոյկո­տում է նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը, ամեն կերպ խանգա­րում է խաղա­ղության պայմա­նագրի կնքմա­նը, միջանցքի բացմա­նը, ասաց, որ ռուսնե­րի ձեռքն այլևս ոչ մի բանի չի հասնում և Պուտի­նը, զգաով, որ տարա­ծաշրջա­նը գնում է ձեռքից, անձամբ է այցե­լու Ալիև­ին և նրան պահանջներ առա­ջադրում։ Պուտի­նը հասկացնում է, որ իրե­նից ինչ կախված է, արել է, իսկ Ալիևը իր բաժին պարտա­վո­րություննե­րը չի կատա­րում։ Պուտինն ամեն կերպ ակտի­վացնում է Հայաստա­նում հինգե­րորդ շարասյունը, իսկ Ադրբե­ջա­նը հարձակման վտանգ չի ստեղծում, պրո­վո­կա­ցիա­ներ չի կատա­րում, որ դրա հաշվին Հայաստա­նում հինգե­րորդ շարասյունը ակտիվ ճնշում գործադրի և իշխա­նություն փոխվի։ Հենց Հայաստա­նում իշխա­նություն փոխվեց, հայե­րը կտան միջանցքն էլ մնա­ցած էլ։

Հովսեփ Խուրշուդյանն այն կարծի­քը հայտնեց, որ Ալիևն այս պահին չի կարող որևէ բան անել։ Բաքուն ինքն է համա­ձայնվել արևմտյան բոլոր պահանջնե­րին, բազմիցս հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի ինքնիշխան տարածքի նկատմամբ որևէ պահանջ չունեն և պատրաստ են խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու։ Բայց Բաքուն ամեն կերպ փորձում է ձգձգել ինչքան կարող է։ Մեկ սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րից են խոսում, մեկ սահմա­նա­զատման ինչ որ անհասկա­նա­լի խնդիրնե­րից ու անվերջ ձգձգում։ Ռուսաստա­նը Բաքվի վրա մեծ ճնշում է բանեցնում, բայց Ադրբե­ջա­նը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարո­ղա­նա­լու ինչ որ բաներ անել, որովհետև՝ նախ Արևմուտքին չի կաորղա­նա­լու բացատրություններ տալ, երկրորդն էլ՝ եվրո­դի­տորդնե­րը կանգնած են սահմա­նին ու ամեն անգամ, երբ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, որ հայե­րը կրա­կում են, եվրո­դի­տորդնե­րը շատ հանգիստ ասում են, որ ոչ մի շարժ էլ չկա, ոչ մի կրա­կոց չկա։ Այնպես, որ սրանք ջղաձգումներ են։ Բայց դա իհարկե չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը պետք է համա­ձայնվի Բաքվի պահանջնե­րին, որովհետև Բաքուն, եթե տեսնի, որ Հայաստա­նը զիջում է, ապա կպա­հանջի ավե­լին։

Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց միջին ասիա­կան երկրնե­րի ու Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության մասին, ապա ընդգծեց, որ միջի­նա­սիա­կան երկրնե­րից Եվրո­պա գնա­ցող ճանա­պարհնե­րից մեկը Հայաստա­նով է անցնում ու դա ձեռք է տալիս նաև ԱՄՆ-ին ուստի ԱՄՆ‑ը ևս թույլ չի տա, որ Զանգե­զուրի միջանցքն  իրա­կա­կա­նան ռուսա­կան կտրվածքով։ Այնպես է, որ Ադրբե­ջա­նին էլ օգուտ չէ, որ այդ միջանցքը դառնա ռուսա­կան տարածք ու նրան տիրություն անեն, որովհետև դա նշա­նա­կում է կրկնա­կի ճնշման ենթարկվել ռուսնե­րի կողմից։Ռուսները ցանկա­նում են այդ միջանցքը սեփա­կա­նացնել ու դրա­նով իսկ ռազմա­կան հետա­կե­տեր ստեղծեն՝ տարածքն ու լոգիստի­կա հսկե­լու համար, բայց այլևս հնա­րա­վո­րություն չունեն դա իրա­կա­նացնե­լու, սյդ իսկ պատճա­ռով էլ գնում են նման հուսա­հատ քայլե­րի։ Եվրո­պան, որ հանգիստ հրա­ժարվեց մոտ 40 տոկոս ռուսա­կան գազից ու նավթի, կարող է ավե­լի հանգիստ հրա­ժարվել ադրբե­ջա­նա­կա­նից։ Բաքուն դա գիտե և չի ցանկա­նում լրա­ցուցիչ պատժա­մի­ջոցնե­րի տակ մտնել հանուն Պուտի­նի և տնտե­սա­կան մեծ վնասներ կրել, մանա­վանդ, որ Թուրքիան չի միջամտում այս հարցե­րին և շատ ավե­լի հանդուրժող վերա­բերմունք  է ցույց տալիս, քան հենց նույն Ռուսաստա­նը։ Ափսոս, որ խաղա­ղության պայմա­նագրի միջից դուրս է եկել ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման կետը, քանի որ դա ևս մեկ լավ հնա­րա­վո­րություն էր Ադրբե­ջա­նի հետ հարցե­րը վերջնա­կան լուծե­լու առումով։

Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց  նաև այն մասին, որ Հայաստա­նում այսօր վխտում են օտա­րերկրյա գործա­կալնե­րը և անդրա­դարձ կատա­րեց ՀՅԴ 2022թ․  թվագրվող շրջա­բե­րա­կա­նին, որտեղ խոսվում է այն մասին, որ Ռուսաստա­նը հնա­րա­վոր է, որ վերա­կանգնի միութե­նա­կան հանրա­պե­տությունե­րը և այս դեպքում պետք է այնպես անել, որ Հայաստա­նի ու Արցա­խի հարցե­րը մեկ փաթե­թով լուծվեն, նկա­տի ունե­նա­լով Հայաստա­նի ր Արցա­խի միութե­նա­կան պետության կազմում ընդգրկվե­լը և այն, որ ներկա­յիս պայմաննե­րում ազգեի շահը կարող է նշա­նա­կել նաև անկա­խությունից հրա­ժա­րում։ Հովսեփ Խուրշուդյա­նի խոսքե­րով, այսօր ՀՅԴ-ում բազմա­թիվ օտա­րերկրյա գործա­կալներ կան, որոնք ոչ միայն Զանգե­զուրի միջանցքը, այլև ողջ Սյունիքն էլ կտան, միայն թե իրենք մնան իշխա­նություն։ Նմա­նա­տիպ գործո­ղություննե­րով նրանք կարող են տալ, անընդհատ Հայաստա­նից տալ՝ կարծե­լով, թե այդ եղա­նա­կով, երբ դառնան Ռուսաստա­նի վասա­լը, ավե­լի լավ է լինե­լու։ 

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ