16.3 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Սրում Է Իրա­վի­ճա­կը

Եթե ամռան առա­ջին ամիսնե­րին ակտիվ էր Վաշինգտո­նը, ապա այժմ նկատվում է Ռուսաստա­նի աշխուժություն: Մեզ իհարկե հասու չէ, թե այդ ակտի­վություննե­րը բովանդա­կա­յին ինչ տարբե­րություններ կամ ընդհանրություններ ունեն, սակայն դիրքա­յին պայքա­րի նկա­տե­լի ինտենսի­վա­ցումը Ադրբե­ջա­նը դիտարկում է ուժի գործո­նը խաղարկե­լու հնա­րա­վո­րություն՝ եթե ոչ կիրառման, ապա կիրառման սպառնա­լի­քի տեսքով:

Հակոբ Բադալյան

Պայքա­րի ինտենսի­վա­ցումն ակտի­վացնում է Ադրբե­ջա­նի ապա­տե­ղե­կատվությունը

Նախօ­րեին Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը օրվա ընթացքում երկու անգամ հայտնեց, թե հայկա­կան զինուժն իբր կրա­կել է Նախի­ջեւա­նի իրենց դիրքե­րի ուղղոությամբ: Հայաստա­նի ՊՆ‑ն հերքեց երկու տեղե­կությունն էլ, հայտա­րա­րե­լով, որ Ադրբե­ջա­նի տարա­ծած հաղորդագրություննե­րը չեն համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը եւ հայկա­կան զինուժը չի խախտել հրա­դա­դա­րը:

Առիթ ենք ունե­ցել արձա­նագրե­լու, որ Ադրբե­ջա­նի համար իհարկե այդ հերքումներն ըստ էության չունեն նշա­նա­կություն, քանի որ Բաքուն հայկա­կան կրա­կոցնե­րի մասին ապա­տե­ղե­կատվությունը տարա­ծում է իր քաղա­քա­կան հաշվարկնե­րի շրջա­նա­կում: Ըստ այդմ, այդ տեղե­կություննե­րը իհարկե կշա­րունակվեն՝ տարբեր պարբե­րա­կա­նությամբ:

Միջազգա­յին իրա­վի­ճա­կը մոտե­նում է աշնա­նա­յին մի շրջա­փուլի, որտեղ սպասվում են թե ռեգիո­նալ, թե համաշխարհա­յին բնույթի մի շարք էական իրա­դարձություններ, որոնց հանգուցա­լուծումն այս կամ այն աստի­ճա­նի վճռո­րոշ ազդե­ցություն է ունե­նա­լու իրա­դարձություննե­րի հետա­գա զարգացման վրա:

Դա նշա­նա­կում է, որ մոտե­նում ենք համաշխարհա­յին ուժա­յին կենտրոննե­րի դիմա­կա­յության սրացման մի նոր փուլի: Մենք դա տեսնում ենք նաեւ Կովկա­սում: Բանը ոչ միայն Վրաստա­նի խորհրդա­րա­նի ընտրությանն ընդա­ռաջ ուժա­յին կենտրոննե­րի դիրքա­վո­րումն է, այլ նաեւ Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցում մոդե­րա­տո­րության համար պայքա­րի ակտի­վա­ցումը:

Եթե ամռան առա­ջին ամիսնե­րին ակտիվ էր Վաշինգտո­նը, ապա այժմ նկատվում է Ռուսաստա­նի աշխուժություն: Մեզ իհարկե հասու չէ, թե այդ ակտի­վություննե­րը բովանդա­կա­յին ինչ տարբե­րություններ կամ ընդհանրություններ ունեն, սակայն դիրքա­յին պայքա­րի նկա­տե­լի ինտենսի­վա­ցումը Ադրբե­ջա­նը դիտարկում է ուժի գործո­նը խաղարկե­լու հնա­րա­վո­րություն՝ եթե ոչ կիրառման, ապա կիրառման սպառնա­լի­քի տեսքով: Սրա­նով է պայմա­նա­վորված, որ տեւա­կան ժամա­նակ դադա­րից հետո, Ադրբե­ջա­նը վերստին ակտի­վացնում է հրա­դա­դա­րի ռեժի­մի խախտման վերա­բերյալ իր ապա­տե­ղե­կատվությունը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ