15.3 C
Yerevan

Պուտին-Ալիև Դժվա­րա­մարս Զրույց

Հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը մտնու՞մ են փակուղի: Իսկ եթե Պուտի­նը եւ Ալիեւը կանխածրագրված են դա անում: Այլընտրանք կա՞:

Վահրամ Աթա­նեսյան

Ալիեւը մատնեց Պուտի­նին. փակուղի՞

Օգոստո­սի 28-ին Կրեմլի մամուլի ծառա­յությունը տեղե­կացրել է Ադրբե­ջա­նի եւ Ռուսաստա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցի մասին: Պաշտո­նա­կան հաղորդագրության ամե­նաէա­կան արձա­նագրումը, թերեւս, այն է, որ Ռուսաստա­նը վերա­հաստա­տել է Բաքվին եւ Երեւա­նին այսուհետ եւս ամբողջ հնա­րա­վոր աջակցություն ցուցա­բե­րե­լու պատրաստա­կա­մությունը՝ մշա­կե­լու համա­պա­տասխան փոխընդունե­լի որո­շումներ:

Ռուսաստա­նի նախա­գահն Իլհամ Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցի անհրա­ժեշտություն է տեսել այն բանից հետո, երբ Հայաստա­նի վարչա­պե­տին «պատմել է» օգոստո­սի 18–19-ին Բաքվում ունե­ցած քննարկումնե­րի մասին: Պուտին-Ալիեւ բանակցություննե­րից հետո Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վը հայտա­րա­րել է, որ Բաքվի համար հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի «մոսկովյան հարթա­կը միշտ էլ ընդունե­լի է»։

Ադրբե­ջա­նա­կան իշխա­նա­կան մամուլը շտա­պեց ասել, որ Բաքուն հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը կրկին Մոսկվա տեղա­փո­խե­լուն «իր համա­ձայնությունը տվել է, մնում է սպա­սել Նիկոլ Փաշինյա­նի պատասխա­նին»։ Ի՞նչ տոնայնությամբ է ընթա­ցել Պուտին-Փաշինյան հեռա­խո­սազրույցը՝ դժվար է կռա­հել: Հայաստա­նի ԱԳՆ‑ն մինչ այդ ասել է, որ Ռուսաստանն «անկողմնա­կալ միջնորդ չէ»։

Պուտի­նի Բաքու այցից եւ Պուտին-Փաշինյան հեռա­խո­սազրույցից հետո Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը «կրի­զիս-այց» է կատա­րել Անկա­րա: Բանակցություննե­րի ավարտին նա խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման «խոչընդոտ» է անվա­նել Հայաստա­նի սահմա­նադրությունը: Քննարկվե՞լ է այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքը» Ֆիդան-Բայրա­մով բանակցություննե­րում՝ դեռ հայտնի չէ:

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ այո, եւ, ըստ երեւույթին, Բայրա­մո­վը Ֆիդա­նին փորձել է համո­զել, որ Մոսկվա­յի հետ հարա­բե­րություննե­րի ջերմա­ցումը հիմնա­կա­նում պայմա­նա­վորված է «Զանգե­զուրի միջանցքի» հարցում մոտե­ցումնե­րի «նույնա­կա­նությամբ»: Գործնա­կա­նում, իհարկե, Ադրբե­ջա­նը շատ ավե­լի է դեմ «միջանցքի» ռուսա­կան հսկո­ղությա­նը, քան՝ Հայաստա­նը, բայց դիվա­նա­գի­տության մեջ, երեւի, ցանկա­ցած հնարք թույլատրե­լի է:

Բայրա­մո­վի Անկա­րա այցի եւ Պուտին-Ալիեւ հեռա­խո­սազրույցի միջեւ, անշուշտ, կապ կա: Ընդ որում, Մոսկվա­յի անհանգստությունը, երեւում է, այնքան լուրջ է, որ պարզա­բա­նումնե­րի համար ընտրվել է ոչ թե արտգործնա­խա­րարնե­րի, այլ՝ առա­ջին դեմքե­րի հեռա­խո­սազրույցի ձեւա­չա­փը:

Երեւում է՝ Պուտին-Ալիեւ հեռա­խո­սազրույցը շատ բարդ է եղել: Այդ մասին Կրեմլի պաշտո­նա­կան հաղորդագրությունից մի քանի ժամ անց Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը հետեւյալ բովանդա­կությամբ տեղե­կատվություն է տարա­ծել. «Ադրբե­ջա­նի եւ Ռուսաստա­նի նախա­գահներ Իլհամ Ալիեւի եւ Վլա­դի­միր Պուտի­նի հեռա­խո­սազրույցի ընթացքում Ադրբե­ջա­նի արեւմտյան շրջաննե­րի եւ Նախի­ջեւա­նի ինքնա­վար հանրա­պե­տության միջեւ տրանսպորտա­յին միջանցքի բացման մասին մտքե­րի փոխա­նա­կում է տեղի ունե­ցել»։

Սա, ըստ էության, Կրեմլի պաշտո­նա­կան հաղորդագրության դիվա­նա­գի­տա­կան հերքում է, քաղա­քա­կան առումով՝ Ռուսաստա­նի «միջնորդության» բացա­հայտում եւ միա­ժա­մա­նակ՝ նախա­պայման այն իմաստով, որ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի մոսկովյան հարթա­կը Բաքվի համար ընդունե­լի կլի­նի միայն այն դեպքում, եթե Պուտի­նը երաշխա­վո­րի «միջանցքի բացումը»: Ընդ որում՝ ոչ փոխընդունե­լիության սկզբունքով:

Կարե­լի է համա­րել, որ Իլհամ Ալիեւը Պուտի­նին մատնել է, որպեսզի Թուրքիա­յին վստա­հեցնի, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան ջերմա­ցումը նաեւ Անկա­րա­յի շահերն է սպա­սարկում, եւ արտա­ռոց ոչինչ տեղի չի ունե­նում: Նախօ­րեին Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նը բավա­կան կոշտ տոնով հայտա­րա­րել է, որ Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը պետք է մնան «մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիա­յի շրջա­նակնե­րում:

«Միջանցքի» թեմա­յի հրա­պա­րա­կայնացմամբ Ալիեւը, թերեւս, Մոսկվա­յի ուղղությամբ «ստուգո­ղա­կան կրա­կոց է արձա­կել»՝ ստուգե­լու Պուտի­նի հաստա­տա­կա­մությունը: Կրեմլը կանդրա­դառնա՞ Ալիեւի տեղե­կատվա­կան մատնությա­նը: Բայց, երեւի, ամե­նա­կա­րեւորնը դա չէ, այլ՝ թե ի՞նչ է հաջորդե­լու: Հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը մտնու՞մ են փակուղի: Իսկ եթե Պուտի­նը եւ Ալիեւը կանխածրագրված են դա անում: Այլընտրանք կա՞:

Հիդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ