15.3 C
Yerevan

Պետությունն Ազգա­յին Արժեք Է

Ազգայնա­կան շարժումնե­րի մի մասը պատրաստ է զոհա­բե­րել պետա­կա­նությունը հանուն ազգայնա­կան երա­զանքնե­րի։ Այդ երա­զանքնե­րի հետև­ից գնա­լով կարե­լի է գնալ ու մտնել որևէ ուժեղ պետության կազմի մեջ, ապրել, կուշտ մնալ ու ոչինչ ավե­լին։

Ռուբեն Բաբա­յան

Civic․am‑ը զրուցել է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրուցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նին և նրա ապա­գա­յին առնչվող մի շարք տեսա­կետներ։
Ռեժի­սո­րը, խոսե­լով 2022․ ապրի­լի 7‑ի ՀՅԴ շրջա­բե­րա­կա­նը, որտեղ խոսվում է Ռուսաստա­նի կողմից Արցա­խի հավա­նա­կան կլանման մասին ու որ այդ դեպքում պետք է այնպես անել, որ հավա­նա­կան միութե­նա­կան պետության կառուցման դեպքում Հայաստա­նի ու Արցա­խի ճակա­տագրե­րը մեկ փաթե­թով լուծվեն, նշեց, որ լրա­ցուցիչ մեկնա­բա­նության կարիք չկա, քանի որ այդ տողե­րը իրենք իրենց մասին շատ պարզ խոսում են։ Ռ․ Բաբա­յա­նը հիշեց Արցախյան շարժման, անկա­խությա­նը նվիրված տարի­նե­րը և ասաց, որ ավագ սերնդի մարդկանցից շատե­րի մոտ այն կարծիքն ու տեսա­կետն էր, որ ազգա­յին ավանդույթներ, պայքար և նման բանե­րը ասո­ցացվում էին ՀՅԴ հետ և անկա­խության հռչակման ժամա­նակ առա­ջի­նը հենց ՀՅԴ‑ը կպաշտպա­նի անկա­խությունը և այդ գաղա­փա­րը։ Բայց արի ու տես, որ ՀՅԴ տեսա­կետն այդ հարցի շուրջ ձևա­կերպվեց մոտա­վո­րա­պես այսպես, որ «կողմ ըլլա­լով անկա­խությա­նը, դեմ ենք մասնատմա­նը, առանձնացմա­նը»։
Ռուբեն Բաբա­յանն ասաց, որ ազգայնա­կան շարժումնե­րի մի մասը պատրաստ է զոհա­բե­րել պետա­կա­նությունը հանուն ազգայնա­կան երա­զանքնե­րի։ Այդ երա­զանքնե­րի հետև­ից գնա­լով կարե­լի է գնալ ու մտնել որևէ ուժեղ պետության կազմի մեջ, ապրել, կուշտ մնալ ու ոչինչ ավե­լին։ Այդ ուժեղ պետությունն էլ խոշոր հաշվով դեմ չէ քո երազնե­րին, որովհետ դրանք իրենցից որևէ գործնա­կան բան չեն ներկա­յացնում։ Հարև­ան պետություննե­րը ևս հաշվի չեն նստում քո ու քո երազնե­րի հետ, որովհետև դու ուրի­շի կազմում ես ու նրանք հենց այդ ուրի­շի հետ են խոսում։ Մինչդեռ իրա­կան պետություն ասվա­ծը ենթադրում է հստակ խնդիրնե­րի ձևա­կերպում, հստակ ճանա­պարհա­յին քարտեզ, հստակ աշխա­տանք։ Իրա­կան պետությունը լուրջ բան է, բայց, դժբախտա­բար, դեռևա չի նշմարվում իրա­կան պետություն կառուցե­լու քայլե­րը։
Խոսե­լով Բագրատ Գալստանյա­նի և նրա շարժման մասին՝ Ռուբեն բաբա­յանն ասաց, որ մենք կամ գործ ունենք կրո­նա­կան անհանդուրժո­ղա­կա­նության հետ կամ կեղծա­վո­րության և ավե­լի հավա­նա­կան է, որ կեղծա­վո­րության։ Այլա­պես հնա­րա­վոր չի լինում հասկա­նալ տեղի ունե­ցո­ղը։ Իրեն երբեմն արտա­սահմա­նից հարցնում են իր ընկերնե­րը, թե արդյո՞ք Հայաստա­նում կա ընդդի­մություն, ու ինքը պատասխա­նում է, որ այո՛, կան ու նրանք պայքա­րում են Նեռի դեմ, մարդիկ զարմա­նում են ու հարցնում իրո՞ք։ Դա այնքան անլուրջ է, որ նույնիսկ քննարկե­լու բան չկա այդտեղ։ Իսկ այն, որ ընդդի­մա­դիրնե­րը նաև խոսում են իրա­կան հարցե­րի մասին՝ աղքա­տություն, արտա­գաղթ և այլն, բոլորն էլ կարող են վեր կենալ ու պարզա­պես խոսել խնդիրնե­րի մասին։ Բայց հարկա­վոր է հասկա­նալ նաև, որ այդ խնդիրնե­րի լուծման համար կա մի շատ կարև­որ լուծում՝ կրթություն և կրթություն։ Մենք շատ հաճախ խնդիրնե­րի լուծումից վախե­նում ենք ու այդ վախը չի թողնում, որ մենք առաջ շարժվենք։ Վախ նաև դաշնակցից, այլ պետությունից։ Եթե մենք դաշնա­կից ասե­լով հասկա­նում ենք միայն մեր բաժին պարտա­վո­րություննե­րը, եթե մենք հարա­բե­րություններ վերա­կանգնել ասե­լով, ինչպես ընդդի­մա­դիրնե­րը նկա­տի ունեն, նորից հետ ենք գնում դեպի Ռուսաստան, ապա արտա­գաղթը շարունակվե­լու է, աղքա­տությունն էլ աճե­լու է։
Մենք եվրո­պա­կան ժողո­վուրդ ենք,- նշեց Բաբա­յա­նը։ Ռեժի­սո­րը հստա­կեցրեց, որ եվրո­պա­կան, ոչ թե եվրո­պա­մետ։ Մենք շատ երկար, մեր կամքից անկախ եղել ենք տարբեր, մեր գաղա­փա­րա­կան էությանն անհա­րիր բռնա­պե­տա­կան վարչա­կարգե­րի իշխա­նության տակ և դա չէր կարող հետք չթողնել։ Դա և՛ հետք է թողել, ընդ որում ծանր, և՛ դանդաղ անցնող, բայց մենք պետք է կարո­ղա­նանք հասկա­նալ մեր պետության գերա­կա շահը ու նաև հասկա­նալ, որ սեփա­կան պետա­կա­նությունն ազգա­յին արժեք է։
Ռեժի­սո­րը հավե­լեց, որ Հայաստա­նի բոլոր իշխա­նություններն էլ լավ ու վատ հետքեր թողել են ու պետք չէ եղա­ծը քանդել ու զրո­յից սկսել եթե ինչ որ տեղ ինչ որ բան կա արվծ, ապա կարե­լի է շարունա­կել դրա վրա կառուցել։ Պետք է հիշել, որ բարի ցանկություննե­րը դժոխք են տանում, իսկ բարի գործե­րը՝ դրախտ։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ