21.2 C
Yerevan

Հայաստա­նը Բուժե­լու Դեղա­տոմսը


(Մաս 1‑ին)

Տարի­ներ շարունակ Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը չեն ունե­ցել ինստի­տուցիո­նալ բնույթ և անհրա­ժեշտ է ստեղծել հստակ ձևա­չափ, որտեղ այդ հարա­բե­րություննե­րը կստա­նան պաշտո­նա­կան բնույթ: Հնա­րա­վոր տարբե­րակնե­րից է ներկա­յա­ցուցչա­կան մարմնի ստեղծումը՝Սենատ, որի ընտրություննե­րը հնա­րա­վոր է կազմա­կերպել հինգ տարին մեկ՝ 50 000 հայից մեկ պատգա­մա­վոր սկզբունքով՝ էլեկտրո­նա­յին կամ այլ կարգի քվեարկությամբ:

Լիլիթ Դալլաքյան


Այսօր, առա­վել քան երբևէ անհրա­ժեշտ է վերագնա­հա­տել և վերաի­մաստա­վո­րել Հայաստա­նի Հանրա­պե­տության մոտ 30-ամյա անկա­խության ընթացքում թույլ տված ձախո­ղումնե­րը՝ հատկա­պես Սփյուռքի հետ հարա­բե­րություննե­րի և Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության արդա­րա­ցի և հայանպաստ լուծման ուղղությամբ: Հայաստա­նի Երրորդ Հանրա­պե­տության գոյության ընթացքում Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը չստա­ցան այն ինստի­տուցիո­նալ ձևը, որը թույլ կտար օգտա­գործել Սփյուռքի հսկա­յա­կան ներուժը ի նպաստ հայության և Հայաստա­նի անկախ պետա­կա­նության բարգա­վաճման: ՀՀ հզո­րացման և բարգա­վաճման գլխա­վոր բաղադրի­չը Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի բարձրա­ցումն է ինստի­տուցիո­նալ մակարդա­կի: Տարի­ներ շարունակ Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը չեն ունե­ցել ինստի­տուցիո­նալ բնույթ և անհրա­ժեշտ է ստեղծել հստակ ձևա­չափ, որտեղ այդ հարա­բե­րություննե­րը կստա­նան պաշտո­նա­կան բնույթ: Հնա­րա­վոր տարբե­րակնե­րից է ներկա­յա­ցուցչա­կան մարմնի ստեղծումը՝Սենատ, որի ընտրություննե­րը հնա­րա­վոր է կազմա­կերպել հինգ տարին մեկ՝ 50 000 հայից մեկ պատգա­մա­վոր սկզբունքով՝ էլեկտրո­նա­յին կամ այլ կարգի քվեարկությամբ: Իսկ այն համանյքնե­րում, որոնց բնակչության թիմը պակաս է 50 000-ից գործող հայկա­կան կազմա­կերպություննե­րը կարող են առա­ջարկություններ ներկա­յացնել Սենա­տին, որոնք արտա­հերթ կարգով կքննարկվեն Սենա­տում: Այս գաղա­փարն ընդունվե­լու դեպքում պատրաստ եմ Ձեր քննարկմա­նը ներկա­յացնել առա­ջարկություններ՝ մասնա­վո­րա­պես Սենա­տի ձևա­վորման, ֆինանսա­վորման, գործունեության կանո­նա­կարգման, Հայաստա­նի Հանրա­պե­տության պետա­կան և տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի հետ Սենա­տի հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ:

Մեր իրա­կա­նության մեջ այն երկրնե­րը, որոնք զրկված են հարուստ էներգե­տիկ պաշարնե­րից, փոքրա­թիվ են թվա­քա­նա­կով՝ իրենց երկրնե­րի ռազմա­վա­րության մեջ կարև­ո­րում են բարձր տեխնո­լո­գիա­նե­րը և մարդկա­յին ռեսուրսը: Այսօր Թայվա­նը դարձել է առա­ջա­տար տեխնո­լո­գիա­նե­րի՝ չիպե­րի թիվ մեկ մատա­կա­րա­րը աշխարհում և կարո­ղա­նում է հակակշռել այնպի­սի գերտե­րությա­նը ինչպի­սին Չինաստանն է՝ վայե­լե­լով առա­ջա­տար երկրնե­րի և ԱՄՆ աջակցությունը՝ իր սահմաննե­րի պաշտպա­նության հարցում: Շատ է խոսվում Համա­պարփակ անվտանգության բանաձևի կիրառման անհրա­ժեշտության մասին, որի դեպքում փոքր պետություննե­րը առա­վե­լա­գույն վնա­սի պատճա­ման սպառնա­լի­քով՝ բարե­հա­ջող կերպով ապա­հո­վում են իրենց սահմաննե­րի անվտանգությունը: Դրա վառ օրի­նակնե­րից է ԽՍՀՄ-Ֆինլանդիա պատե­րազմի ընթացքը և ելքը:
Կայա­ցած սփյուռք ունե­ցող երկրնե­րի փորձը վկա­յում է, որ Հայրե­նիք-Սփյուռք փոխհա­րա­բե­րություննե­րը որա­կա­կան նոր աստի­ճա­նի բարձրացնե­լու, երկուստեք փոխշա­հա­վետ դարձնե­լու և համազգա­յին խնդիրներ լուծե­լու, Սփյուռքը գործո­նի վերա­ծե­լու համա­տեքստում կատարվում են գործունեության ներքո­հիշյալ 3 հիմնա­կան ուղղություննե­րը՝
ա) Սփյուք ունե­ցող երկրնե­րի և սփյուքը ներկա­յացնող պետություննե­րի շահե­րի համդրումն ու ներդաշնա­կե­ցումը՝ ի նպաստ ու ի շահ Մայր Հայրե­նի­քի,
բ) Սփյուռքի կողմից համաշխարհա­յին արդի հիմնախնդիրնե­րի բարձրա­ցումը՝ զուտ հայկա­կան շահը սպա­սարկող կառույցի համբա­վը ռեզի­դենտ երկրում չեզո­քացնե­լու նպա­տա­կով: Դրա վառ օրի­նակնե­րից է իսրա­յե­լա­կան լոբբին, որը ողջ աշխարհում և Մերձա­վոր Արև­ելքում ահա­բեկչության դեմ պայքա­րի քողի ներքո աջակցոթյուն է ստա­նում նաև իր պետության ավտանգության ապա­հովման նպա­տա­կով:
գ) Սփյուռք ունե­ցող երկրնե­րի հասրա­կա­կան-քաղա­քա­կան կյանքում և այլ բնա­գա­վառնե­րում ոչ հրա­պա­րա­կա­յին այնպի­սի լոբբիստա­կան գործունեության իրականացումը՝այդ թվում Հայաստա­նի Հանրա­պե­տության և հայկա­կան շահե­րը պաշտպա­նող գործիչնե­րին ու կառույցնե­րին աջակցե­լու իմաստով, որը վերջին հաշվով նպա­տա­կաուղղված է Մայր Հայրե­նի­քի կայա­ցած, մրցունակ, ժողովրդա­վա­րա­կան և անվտանգության բարձր մակարդակ ունե­ցող պետություն դարձնե­լուն:
Անհրա­ժեշտ է ազատվել կուսակցա­կան պատկա­նե­լիությունից ելնե­լով հայկա­կան սփյուռքը ջլա­տե­լու քաղա­քա­կա­նությունից, ինչը բխում է նախև­ա­ռաջ մեր թշնա­մի­նե­րի շահե­րից և անկասկած ձեռնտու է և ինչ որ տեղ ղեկա­վարվում է Կրեմլի կողմից: Մեր հակա­ռա­կորդնե­րը վաղուց հասկա­ցել են, որ Հայաստան-Սփյուռք առողջ և միասնա­կան քաղա­քա­կա­նությունը վտանգա­վոր և կործա­նիչ է հենց իրենց հայա­կործան քաղա­քա­կա­նության համար, քանի որ մեր Սփյուռքը օժտված է երկու կարև­որ հատկա­նիշնե­րով. վայե­լում է մեծ հեղի­նա­կություն ռեզի­դենտ երկրի վերնա­խա­վի շրջա­նում՝ ստեղծե­լով հեղի­նա­կա­վոր կապեր և զարգա­ցած աշխարհի ողջ տեխնո­լո­գիա­կան ժառանգության կրողն է, ինչի համար պայքա­րը այսօր ոչ պակաս կարև­որ է էներգե­տիկ պաշարնե­րի առկա­յությունից: Այդ պատճա­ռով է, որ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը փորձում է մշտա­պես սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի մեջ, ինչը ցավա­լիո­րեն առանց գիտակցե­լու կրկնվում է նաև Հայաստա­նի իշխա­նություննե­րի կողմից:
[շարունա­կե­լի]
Լիլիթ Դալլաքյան

Առնչվող Հոդվածներ