21.2 C
Yerevan

Հայաստա­նը Բուժե­լու Դեղա­տոմսը

(մաս 2‑րդ)

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ձախո­ղել է նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության լուծմանն ուղղված քաղա­քա­կա­նությունը՝ չօգտա­գործե­լով նաև Սփյուռքի ներուժը այդ ուղղությամբ:

Լիլիթ Դալլաքյան

Հայաստա­նը երբեք որևէ նախա­պայման չի դրել Թուրքիա­յի առջև հարա­բե­րություննե­րի կարգա­վորման համա­տեքստում, սակայն ինքը Թուրքիան միշտ խոսում է նախա­պայմաննե­րի լեզվով՝ ստի­պե­լով մեզ հրա­ժարվել մեր լեգի­տիմ, օրի­նա­կան իրա­վունքնե­րից: Տարի­նե­րի ընթացքում Հայոց Ցեղասպա­նության ճանա­չումը և Լեռնա­յին Ղարա­բա­ղի հիմնախնդրի հայանպաստ կարգա­վո­րումը իբրև թե եղել են Հայաստա­նի արտա­քին ռազմա­վա­րության մաս: Սակայն տեսնե­լով այս ոլորտում ձախո­ղումնե­րը՝ անհրա­ժեշտ է արձա­նագրել, որ այս ռազմա­վա­րությունը կրել է միայն քարոզչա­կան բնույթ: ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպա­նության բաղձա­լի ճանաչմա­նը չհետև­եց ոչ մի քայլ, որը կապա­հո­վեր հայ պահանջա­տի­րության կատա­րումը: Հայաստա­նը պետք է հայտա­րա­րի, որ չունի նախա­պայմաններ՝ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ուղղությամբ, սակայն չի կարող խոչընդո­տել գերտե­րություննե­րի, ինչպես նաև հենց թուրքա­կան դատա­րա­նի կողմից ճանաչված ոճրա­գործության հետև­անքով ժառանգնե­րի իրա­վուքննե­րի վերա­կանգմա­նը ուղղված քայլե­րին: Այսօր Ադրբե­ջա­նի նախա­գա­հը խոսում է Խոջա­լուից, ադրբե­ջանցի փախստա­կաննե­րի իրա­վունքնե­րի վերա­կանգնումից, փոխհա­տուցումից, ինչպես նաև ռազմա­կան կոնտրիբուցիայի(ռազմատուգանք․ խմբ․) մասին՝ չունե­նա­լով դրա համար որևէ իրա­վա­կան հիմք: Ի հակա­ռակ դրան, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չի բարձրացնում Սումգա­յի­թի, Բաքվից բռնի տեղա­հանվածնե­րի իրա­վունքնե­րի հարցը, ինչպես նաև գրե­թե դավա­ճա­նություն է որա­կում Հայոց Ցեղասպա­նության մասին հիշա­տա­կումնե­րը՝ նշե­լով, որ դա պատե­րազմի կոչ է Թուրքիա­յի դեմ: Հայկա­կան սփյուռքի խնդիրն է ստեղծել մասնա­գի­տացված մարմին, որը կապա­հո­վի Ցեղասպա­նության զոհե­րի կողմից կոլեկտիվ հայցե­րի ձևով իրա­վունքնե­րի վերա­կանգնումը՝ միջազգա­յին իրա­վունքի սահմաննե­րում: Այսօր գերտե­րություննե­րը օգտա­գործում են Հայոց Ցեղասպա­նության հարցը՝ Թուրքիա­յի վրա ճնշումներ գործադրե­լու նպա­տա­կով, սակայն ՀՀ ղեկա­վա­րությունը մերժում է այդ հարցը նաև որպես Թուրքիա­յի վրա ճնշման միջոց օգտա­գործե­լու քաղա­քա­կա­նությունը, իսկ Սփյուռքի կառույցնե­րը բավա­րա­վում են միայն զոհե­րի ամեն տարի ոգե­կոչմամբ:
Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ձախո­ղել է նաև Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության լուծմանն ուղղված քաղա­քա­կա­նությունը՝ չօգտա­գործե­լով նաև Սփյուռքի ներուժը այդ ուղղությամբ: Փոխա­րե­նը միջազգա­յին հարթակնե­րում, ՄԱԿ Արդա­րա­դա­տության դատա­րա­նում, Լեռնա­յին Ղարա­բա­ղի՝ Ադրբե­ջա­նի կազմում հայտնվե­լը վիճարկե­լը, որի իրա­վա­կան բոլոր հիմքե­րը գոյություն ունեն, փոխա­րե­նը Կոսո­վո­յի օրի­նա­կով խոսե­լը «անջա­տում հանուն փրկության» սզբունքի մասին՝ հատկա­պես 2022 թվա­կա­նի էթնիկ զտումից հետո, համա­ձայն որի արցա­խա­հա­յե­րի գոյությունը վտանգված է Ադրբե­ջա­նի կազմում, այսօր իշխա­նություննե­րը որդեգրել են նահանջի և լռության քաղա­քա­կա­նություն և կրկին մեր խնդիրնե­րը օտար պետություններն են հիմա էլ օգտա­գործում Ադրբե­ջա­նի վրա՝ որպես զսպման միջոց: Ակնհայտ է, որ այդ հարցը փակ չէ, և Ռուսաստա­նը փորձե­լու է վերա­դառնալ Լեռնա­յին Ղարա­բաղ՝ գուցե շահարկե­լով ԼՂ ընտրված իշխա­նութթյուննե­րի դիմումնե­րը, որի գործընթա­ցը արդեն սկսվել է: Հայաստա­նի ղեկա­վա­րությունը, Սփյուռքի հետ համա­տեղ, պետք է խոսի արցա­խա­հա­յե­րի վերա­դարձի իրա­վունքի մասին՝ միջազգա­յին երաշխիքնե­րի ներքո, ինչի մասին մինչ այսօր էլ խոսում են Արևմուտքում, հակա­ռակ պարա­գա­յում Ռուսաստա­նը արցա­խա­հա­յե­րի վերա­դարձի իրա­վունքը կօգտա­գործի կրկին՝ այս անգամ էլ Ադրբե­ջա­նի վրա իր ազդե­ցությունը պահե­լու և Հայաստա­նի դեմ հրահրե­լու նպա­տա­կով: Ակնհայտ է, որ այս փուլում հնա­րա­վոր չէ խոսել ԼՂ անկա­խության կամ ինքնո­րոշման իրա­վունքի մասին, ինչը բացառված չէ հետա­գա­յում՝ ելնե­լով միջազգա­յին իրա­վի­ճա­կից, (հիշենք, որ Ադրբե­ջա­նը կորսված էր համա­րում Լեռնա­յին Ղարա­բա­ղը), սակայն արցա­խա­հա­յե­րի վերա­դարձի իրա­վունքի խնդի­րը կարև­որ լծակ է Ադրբե­ջա­նի վրա, ինչպես նաև թույլ չի տա ՌԴ-ին հետա­գա­յում կոնֆլիկտներ հրահրե­լով և միջնորդի դեր ստանձնե­լով՝ օգտա­գործել այդ հարցը իր շահե­րից ելնե­լով: Անհրա­ժեշտ է միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից պաշտպա­նել ՀՀ և արցա­խա­հա­յե­րի օրի­նա­կան իրա­վունքնե­րը, քանի որ նահանջի և զիջո­ղա­կան քաղա­քա­կա­նությունը ավե­լի ագրե­սիվ և պահանջկոտ է դարձնում թշնա­մի­նե­րին: Վստահ եմ, որ եթե Ադրբե­ջա­նը այսօր կարո­ղա­նար գրա­վել «Արևմտյան Ադրբե­ջա­նը», նա դա կաներ՝ անկախ մեր զիջո­ղա­կան քաղա­քա­կա­նությունից:
Մեր իրա­կա­նության մեջ այն երկրնե­րը, որոնք զրկված են հարուստ էներգե­տիկ պաշարնե­րից, փոքրա­թիվ են թվա­քա­նա­կով՝ իրենց երկրնե­րի ռազմա­վա­րության մեջ կարև­ո­րում են բարձր տեխնո­լո­գիա­նե­րը և մարդկա­յին ռեսուրսը: Այսօր Թայվա­նը դարձել է առա­ջա­տար տեխնլո­գիա­նե­րի՝ չիպե­րի թիվ մեկ մատա­կա­րա­րը աշխարհում և կարո­ղա­նում է հակակշռել այնպի­սի գերտե­րությա­նը ինչպի­սին Չինաստանն է՝ վայե­լե­լով առա­ջա­տար երկրնե­րի և ԱՄՆ աջակցությունը՝ իր սահմաննե­րի պաշտպա­նության հարցում: Շատ է խոսվում Համա­պարփակ անվտանգության բանաձևի կիրառման անհրա­ժեշտության մասին, որի դեպքում փոքր պետություննե­րը առա­վե­լա­գույն վնա­սի պատճա­ման սպառնա­լի­քով՝ բարե­հա­ջող կերպով ապա­հո­վում են իրենց սահմաննե­րի անվտանգությունը: Դրա վառ օրի­նակնե­րից է ԽՍՀՄ-Ֆինլանդիա պատե­րազմի ընթացքը և ելքը: Հայաստա­նի Հանրա­պե­տության ղեկա­վա­րության խնդիրն է ուսումնա­սի­րել առկա միջազգա­յին փորձը այս ոլորտնե­րում՝ ՀՀ անվտանգության ապա­հովման նպա­տա­կով:
Այսօր, առա­վել քան երբևէ եկել է ժամա­նա­կը դնե­լու Հայաստա­նի անկախ հանրա­պե­տության հիմքե­րը՝ կառուցե­լով իրա­կան, այլ ոչ թե բուտաֆո­րիա­յի կարգա­վի­ճակ ունե­ցող պետություն՝ միա­վո­րե­լով ողջ հայության ջանքե­րը՝ ի նպաստ Հայոց պետա­կա­նության և ողջ հայ ժողովրդի:
Լիլիթ Դալլաքյան

Լիլիթ Դալլաքյա­նը իրա­վա­բան է և քաղա­քա­գետ։ Նրա այս հոդվա­ծը հատուկ նախա­տեսված է Մեր Ուղին կայքի համար։

Առնչվող Հոդվածներ