26.1 C
Yerevan

Բաքվի Նոր «Մարտա­կո­չը»

Հայաստա­նի հետ ստո­րագրե­լով սահմա­նա­զատման ու սահմա­նագծմման հարցե­րի կանո­նա­կարգը, Ադրբե­ջա­նը մյուս կողմից հղում է ռազմա­կան մեսիջներ, երբ Ադրբե­ջա­նի ՊՆ նախա­րարն ու ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տա­րը գրե­թե զուգա­հեռ այցե­լում եմ Հայաստա­նի հետ սահմա­նա­մերձ գոտի­նե­րում տեղա­կայված բանա­կա­յին զորա­միա­վո­րումներ։

Հակոբ Բադալյան

Ադրբե­ջա­նի «ռազմա-հայրե­նա­սի­րա­կան» նոր պաթո­սի տողա­տա­կը

Ադրբե­ջա­նի տեղե­կատվա-քարոզչա­կան դաշտը՝ պաշտո­նա­կան կառույցնե­րի ակտիվ աջակցությամբ եւ տեղե­կատվա­կան «մատա­կա­րա­րումով» ձեռնմուխ է եղել Արցա­խի դեմ նախորդ տարի սեպտեմբե­րի 19–20-ին իրա­կա­նացրած ագրե­սիա­յի թեմա­յով «ռազմա-հայրե­նա­սի­րա­կան» պրո­պա­գանդիստա­կան ալի­քի: Ինչո՞վ է պայմա­նա­վորված այդ հանգա­մանքը, միարժեք դժվար է ասել: Մոտե­նում է Արցա­խի դեմ ագրե­սիա­յի, Արցախն էթնիկ զտման ենթարկե­լու մեկ տարին, որն ադրբե­ջանցի­նե­րի համար «տարե­դարձ» է: Դա՞ է միայն պատճա­ռը, թե՞ Իլհամ Ալիեւը պրո­պա­գանդա­յի այդ ալի­քը ծավա­լում է նաեւ այլ հաշվարկնե­րով:

Օրի­նակ, Ադրբե­ջա­նի խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրությա­նը մասնակցությունը, նաեւ ընտրության ընթացքը որո­շա­կիո­րեն հուշե­ցին, որ «Ղարա­բա­ղի ազա­տագրման» ալիեւյան քարոզչա­կան շքերթի ազդե­ցությունը ադրբե­ջա­նա­կան հանրության վրա՝ զգա­լի թուլա­ցել է: Հնա­րա­վոր է, որ Ալիեւը քարոզչա­կան արշա­վը կազմա­կերպում է հանրա­յին հիշո­ղությունը այսպես ասած «ռազմա­հայրե­նա­սի­րա­կան ռեսթարթի» ենթարկե­լու համար, փորձե­լով այդ կերպ գուցե կառա­վա­րել եւ աստի­ճա­նա­բար ցրել այն լիքե­րը, որ հանրության մոտ կարող էր կուտակված լինել խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության պաշտո­նա­կան արդյունքի պարտադրման հետեւանքով:

«Թարմացնե­լով հիշո­ղությունը» Արցա­խի հանդեպ ագրե­սիա­յի «ազա­տագրա­կան» թեմա­յով, Ադրբե­ջա­նի նախա­գահն ըստ երեւույթին փորձում է Ադրբե­ջա­նի հանրությա­նը հնա­րա­վո­րինս շուտ մոռա­ցության տալ ընտրա­կան թեման: Դա իհարկե կարող է լինել մոտիվնե­րից մեկը, որովհե­տեւ բավա­կա­նին նկա­տե­լի է նաեւ այն, որ Ադրբե­ջանն այդուհանդերձ շարունա­կում է իր քաղա­քա­կան վարքա­գի­ծը կառուցել ուժի շանտա­ժի վրա:

Դրա վկա­յությունն է այն, որ Հայաստա­նի հետ ստո­րագրե­լով սահմա­նա­զատման ու սահմա­նագծմման հարցե­րի կանո­նա­կարգը, Ադրբե­ջա­նը մյուս կողմից հղում է ռազմա­կան մեսիջներ, երբ Ադրբե­ջա­նի ՊՆ նախա­րարն ու ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տա­րը գրե­թե զուգա­հեռ այցե­լում եմ Հայաստա­նի հետ սահմա­նա­մերձ գոտի­նե­րում տեղա­կայված բանա­կա­յին զորա­միա­վո­րումներ եւ ստուգում մարտունա­կությունն ու կոչ անում բարձրացնել այն, զգո­նության հետ մեկտեղ: Եվ, երբ դա ուղեկցվում է «ռազմա­հայրե­նա­սի­րա­կան» պաթո­սի նոր ալի­քով, առա­ջացնում է հարցեր, որոնք Հայաստա­նից պահանջում են զգո­նություն թե պաշտպա­նա­կան, թե դիվա­նա­գի­տա­կան աշխա­տանքի համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ