26.1 C
Yerevan

Խաղա­ղության «Տարօ­րի­նակ» Պայմա­նա­գիր

Տարօ­րի­նակ իրա­վի­ճակ է «խաղա­ղության պայմա­նագրի» շուրջ: Ընդա­մե­նը տասն օր առաջ Հայաստա­նի վարչա­պե­տը հայտա­րա­րեց, որ համա­ձայնեցված է պայմա­նագրի 17 կետից 13‑ը, որը Երեւանն առա­ջարկում է ստո­րագրել, հետո շարունա­կե­լով չորսի շուրջ աշխա­տանքը: Բաքուն ըստ էության չընդունեց այդ առա­ջարկը:

Հակոբ Բադալյան

Տարօ­րի­նակ իրա­վի­ճակ «խաղա­ղության պայմա­նագրի» շուրջ

Հայաստա­նի արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յանն այսօր հայտա­րա­րել է, որ Հայաստանն Ադրբե­ջա­նին է փոխանցել ծայրից ծայր համա­ձայնեցված խաղա­ղության պայմա­նագրի տեքստը եւ տեքստի շուրջ անհա­մա­ձայնություն այլեւս չկա: «Փաստա­ցի ամբողջ տեքստը ծայրից ծայր համա­ձայնեցված է, ու սա է եղել մեր առա­ջարկը՝ ստո­րագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համա­ձայնեցնել: Հետև­ա­բար, տեքստի շուրջ այլևս անհա­մա­ձայնություն չկա: Այլ բան է, որ երբեմն ադրբե­ջա­նա­կան կողմն այլ խնդիրներ է փորձում ներա­ռել բանակցա­յին գործընթաց: Մեր մոտե­ցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համա­ձայնեցված տեքստը ստո­րագրել», հայտա­րա­րել է Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը:

Համա­ձայնեք, տարօ­րի­նակ իրա­վի­ճակ է «խաղա­ղության պայմա­նագրի» շուրջ: Ընդա­մե­նը տասն օր առաջ Հայաստա­նի վարչա­պե­տը հայտա­րա­րեց, որ համա­ձայնեցված է պայմա­նագրի 17 կետից 13‑ը, որը Երեւանն առա­ջարկում է ստո­րագրել, հետո շարունա­կե­լով չորսի շուրջ աշխա­տանքը: Բաքուն ըստ էության չընդունեց այդ առա­ջարկը: Տասն օր անց Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը հայտա­րա­րում է, որ պայմա­նագրի տեքստը ծայրից ծայր համա­ձայնեցված է:

Դա նշա­նա­կում է, որ համա­ձայնեցված է 17 կետիվ 17‑ը: Ստացվում է, որ Ադրբե­ջա­նը ավե­լացնում է կամ փորձում է ավե­լացնել նոր կետեր կամ դրույթներ՝ առկա կետե­րում: Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւը ընդա­մե­նը մեկ-երկու օր առաջ Հռո­մում մասնակցե­լով միջազգա­յին համա­ժո­ղո­վի հայտա­րա­րել էր, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը գրե­թե համա­ձայնեցրել են պայմա­նա­գի­րը՝ 90 տոկո­սով:

Փաստո­րեն, Հայաստա­նի ԱԳ նախա­րարն ազդա­րա­րում է, որ համա­ձայնեցված է ամբողջը: Ի՞նչ է արձա­գանքե­լու Ադրբե­ջա­նը: Որովհե­տեւ, եթե Բաքուն ընդունի, որ ամբողջը համա­ձայնեցված է, ապա այդ դեպքում որեւէ բացատրություն չի լինի, թե ինչու՞ չի ստո­րագրվում պայմա­նա­գի­րը: Թե՞ Ադրբե­ջա­նը կարող է դնել պայման, կամ՝ դնում է պայման, որ պայմա­նա­գի­րը պետք է ստո­րագրվի Բաքվում՝ նոյեմբե­րին կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վում:

Այսինքն, երբ Երեւա­նը հայտա­րա­րում է, որ տեքստը համա­ձայնեցված է ամբողջությամբ, հարց է առա­ջա­նում, թե ի՞նչը համա­ձայնեցված չէ՝ ստո­րագրման վայրն ու ձեւաչա՞փը: Համե­նայն դեպս, եթե կա Բաքվում ստո­րագրե­լու պայման կամ ակնկա­լիք, ապա դա իհարկե չի կարող լինել ընդունե­լի, որովհե­տեւ Հայաստա­նի համար կլի­նի առնվազն անարժա­նա­պա­տիվ «անտուրաժ», եթե անգամ որեւէ խնդիր չլի­նի տեքստի հարցում: Իսկ միջազգա­յին քաղա­քա­կա­նության մեջ դրանք խիստ էական նրբե­րանգներ են, որոնց առա­վել մեծ նշա­նա­կություն տալիս են օրի­նակ Ադրբե­ջանն ու Թուրքիան, հատկա­պես Հայաստա­նին վերա­բե­րող հարցե­րում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ