28.8 C
Yerevan

Խաղա­ղությունը Երև­ա­նի Ու Անկա­րա­յի Աչքե­րով

Հայ-թուրքա­կան հարցը Անկա­րա­յի համար մանրադրամ է երրորդ երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի, սակարկություննե­րի տիրույթում: Իսկ այդ երեւույթներն իրենց հերթին պայմա­նա­վորված են ավե­լի գլո­բալ պրո­ցեսնե­րով եւ դրա­նում Թուրքիա­յի դերով: Թուրքիան ինքն էլ այդ դերի փնտրտուքի մեջ է:

Հակոբ Բադալյան

Հայ-թուրքա­կան կարգա­վորման՝ Երեւա­նի ու Անկա­րա­յի տարբեր մասշտաբնե­րը

Եթե Թուրքիան դրսեւո­րի քաղա­քա­կան կամք, հենց վաղն էլ հնա­րա­վոր է կարգա­վո­րել հայ-թուրքա­կան հարա­բե­րությունը, Երեւա­նում տեղի ունե­ցող «Երեւանյան երկխո­սություն» դիվա­նա­գի­տա­կան միջազգա­յին համա­ժո­ղո­վի ընթացքում հայտա­րա­րել է հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման գործընթա­ցի հայկա­կան կողմի բանագնաց, ԱԺ փոխնա­խա­գահ Ռուբեն Ռուբինյա­նը:

Նա ասել է, թե Հայաստա­նի որեւէ իշխա­նություն 1991 թվա­կա­նից ի վեր Թուրքիա­յի առաջ երբեք չի դրել պատմության խնդիր եւ մշտա­պես պատրաստ է եղել բաց սահմա­նով հարա­բե­րության: Հայաստա­նի որեւէ իշխա­նություն Թուրքիա­յի առաջ չի դրել պատմության խնդիր, բայց պատմության խնդիր Հայաստա­նի առաջ դնում է Թուրքիան: Իհարկե ավե­լի «ուղիղ» տեքստով դնում է Ադրբե­ջա­նի միջո­ցով, որի պաշտոնյա­նե­րը հայտա­րա­րում են, թե Հայաստա­նի սահմա­նադրությունը հավակնություն ունի թե Ադրբե­ջա­նի, թե Թոււրքիա­յի տարածքա­յին ամբողջության հանդեպ: Թուրքիան որեւէ կերպ չի առարկում այդ մտա­ցա­ծին մեղադրանքին: Խորքա­յին առումով, պատճառն ըստ էության դարձյալ այն է, ինչ Ադրբե­ջա­նի պարա­գա­յում:

Անկա­րան չի ուզում հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վո­րում, առնվազն այնքան ժամա­նակ, քանի դեռ անո­րոշ է դրա «միջազգա­յին գինը»: Անկա­րան թերեւս համա­րում է, որ այդ կարգա­վո­րումը իր համար երբեք չի լինի արժեզրկվող «ապրանք», բայց գինը կարող է դեռ բարձրա­նալ: Առա­վել եւս, որ այժմ Թուրքիա­յի համար ինքնին «լիկվի­դա­յին» նշա­նա­կության ռեսուրս է գործընթա­ցը: Հետեւա­բար, Թուրքիան չի դրսեւո­րե­լու քաղա­քա­կան կամք, ցանկություն:

Հայ-թուրքա­կան հարցը Անկա­րա­յի համար մանրադրամ է երրորդ երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի, սակարկություննե­րի տիրույթում: Իսկ այդ երեւույթներն իրենց հերթին պայմա­նա­վորված են ավե­լի գլո­բալ պրո­ցեսնե­րով եւ դրա­նում Թուրքիա­յի դերով: Թուրքիան ինքն էլ այդ դերի փնտրտուքի մեջ է: Հայ-թուրքա­կան կարգա­վորման հարցը Հայաստա­նի համար է խոշոր ու նշա­նա­կա­լից, իսկ Թուրքիա­յի համար այդ իմաստով այն շատ փոքր հարց է, առա­վել եւս այնպի­սի խոշոր հանգա­մանքնե­րի համե­մա­տությամբ, որոնք կարող են պայմա­նա­վո­րել Թուրքիա­յի դերը գլո­բալ պրո­ցեսնե­րում:

Ըստ այդմ, Հայաստա­նի համար ներկա­յումս առա­ջադրանքը հայ-թուրքա­կան կարգա­վո­րումը չէ, այն իրա­տե­սա­կան չէ՝ առնվազն Հայաստա­նի մեկնա­կե­տից: Հայաստա­նի համար առա­ջադրանքը հայ-թուրքա­կան հարա­բե­րության չկարգա­վորվա­ծության ռեժի­մի առա­վե­լա­գույն արդյունա­վե­տությամբ կառա­վա­րումն է, բնա­կա­նա­բար ոչ հայկա­կան պետա­կան ինքնության եւ շահե­րի հաշվին, այլ դրանց անվտանգության համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ