28.8 C
Yerevan

Ռուս-Ադրբե­ջա­նա­կան Սպառնա­լիք Երև­ա­նի Դեմ

Ռուսա­կան կողմը սեպտեմբե­րի 9‑ին հիշեցրել է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմը դադա­րել է նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությամբ: Պետք է հասկա­նալ, որ որո­շա­կի հանգա­մանքնե­րում այն կարող է վերսկսվել: Մոսկվան այլեւս «խաղում է բաց քարտե­րով»:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի դեմ ռուս-ադրբե­ջա­նա­կան սադրանքի սպառնա­լի­քը

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը, հղե­լով ռուսաստանցի նախկին ռազմա­կան օդա­չու-բլո­գեր Իլյա Թումա­նո­վի թելագրամյան գրառմա­նը, հայտնում է, որ Հայաստա­նը «խորհրդա­յին արտադրության C 300, C 125 «Բուկ» եւ «Օսա» ՀՕՊ համա­կարգեր, ինչպես նաեւ Տոչկա ՈՒ հրթիռներ է մատա­կա­րա­րել Ուկրաի­նա­յին»։

Գործարքն, իբր, տեղի է ունե­ցել արեւմտյան «հանձնիր հինգ հնա­ցած ավտո­մե­քե­նա, ստա­ցիր մեկ նորը» սկզբունքով. Հայաստա­նը իր հնա­ցած զինա­տե­սակնե­րը «փոխանցել է Ուկրաի­նա­յին, որպեսզի արեւմտյան երկրնե­րից ձեռք բերի նորը կամ նորա­գույնը»։

Այս քարոզչությունն այլ կերպ, քան հիմա­րություն, դժվար է որա­կել։

Արեւմուտքն ինչու՞ պիտի Հայաստա­նին նոր սպա­ռա­զի­նություն վաճա­ռե­լու դիմաց պահանջի, որ նա Ուկրաի­նա­յին հնա­մաշ ՀՕՊ համա­կարգեր եւ նշա­նա­կե­տից կիլո­մետրե­րով շեղվող ՏոչկաՈՒ տրա­մադրի, եթե ինքն Ուկրաի­նա­յին արդիա­կան ՀՕՊ համա­կարգեր եւ գերճշգրիտ ու հեռա­հար խոցե­լիության հրթիռներ է մատա­կա­րա­րում: Ռուսաստա­նի գերձայնա­յին «Կինժալ» կամ «Սարմատ» հրթիռնե­րի դեմ Ուկրաի­նան «Օսա»-ո՞վ պիտի պայքա­րի:

Իսկ որտեղի՞ց Հայաստա­նին ՀՕՊ միջոցներ եւ հրթիռներ, եթե քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Ադրբե­ջա­նի նախա­գա­հը բազմիցս հայտա­րա­րել է, որ «վեց միլիարդ դոլա­րի հայկա­կան սպա­ռա­զի­նություն է ոչնչացրել, հայկա­կան զինված ուժեր փաստո­րեն գոյություն չունեն»: Ստե՞լ է Ալիեւը, սնապարծությա՞մբ է զբաղվել, ադրբե­ջա­նա­կան ԱԹՍ-երը Հայաստա­նի տարածքում C 300 ՀՕՊ կայանքներ չե՞ն խոցել:

Երրորդ ու, թերեւս, ամե­նա­ցայտուն հիմա­րությունն այն է, որ Հայաստա­նի ՀՕՊ համա­կարգը Ռուսաստա­նի հետ միասնա­կան է, այդ համա­ձայնա­գի­րը դեռեւս ուժի մեջ է: Ստացվում է, որ Ուկրաի­նա­յի հետ պատե­րազմող Ռուսաստա­նը Հայաստա­նի տարածքում նաեւ իր կառա­վարմա­նը ենթա­կա ՀՕՊ միջոցներ է առա­քում իր թշնա­մի երկրի՞ն:

Հայաստա­նում Ռուսաստա­նը երկու ռազմա­բա­զա ունի, որոնք հաստատ ունեն ռազմա­կան հետա­խուզության եւ հակա­հե­տա­խուզության կառույցներ, եւ զօրուգի­շեր դիտարկում են հայկա­կան բանա­կի ցանկա­ցած «մարմնա­շարժում», ինչպես ռուսներն են ասում: Հայաստանն Ուկրաի­նա­յի հետ ոչ միայն ցամա­քա­յին, օդա­յին ուղղա­կի հաղորդակցություն չունի, այլեւ նման «գործարք իրա­կա­նացնե­լու» համար պետք է օգտվի երրորդ երկրի կամ երկրնե­րի կոմունի­կա­ցիա­նե­րից:

Արդյունքում ստացվում է «փչա­ցած հեռա­խո­սի» պատմություն, որտեղ ամե­նա­ցա­վա­լին այն է, որ հակա­հայկա­կան քարոզչությա­նը ներգրավվում են նաեւ Երեւանյան «վստա­հե­լի աղբյուրներ»: Այստեղ արդեն Մոսկվա­յին եւ Բաքվին չես մեղադրի, որովհե­տեւ նման ակնարկներ, իրոք, հայկա­կան սոցիա­լա­կան մեդիա­յում արվել են:

Ռուս-ադրբե­ջա­նա­կան հակա­հա­յաստանյան քարոզչության հիմա­րությունն ակնհայտ է, բայց միջին-վիճա­կագրա­կան ռուսաստանցին իրեն նեղություն չի պատճա­ռե­լու, որպեսզի խորա­նա խնդրի էության մեջ:

Քարոզչության կազմա­կերպիչնե­րը հենց այդ հաշվարկով էլ առաջնորդվում են եւ ռուսաստանցի­նե­րին ներշնչում, որ, ինչպես Իլյա Թումա­նովն է ձեւա­կերպել՝ «Հայաստանն, ահա, նման անշնորհա­կա­լությամբ է վարձա­հա­տույց լինում Ռուսաստա­նի կողմից տասնամյակներ շարունակ իրեն ցուցա­բե­րած օգնության դիմաց»:

Ռուսա­կան կողմը սեպտեմբե­րի 9‑ին հիշեցրել է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմը դադա­րել է նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությամբ: Պետք է հասկա­նալ, որ որո­շա­կի հանգա­մանքնե­րում այն կարող է վերսկսվել: Մոսկվան այլեւս «խաղում է բաց քարտե­րով»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ