28.8 C
Yerevan

Վլա­դի­միր Պուտի­նից Ավե­լի Պուտի­նա­կան Են

Հայաստա­նում գործող «ուղե­ղա­յին» կենտրոննե­րից ո՞րն է վկա­յա­կո­չել ՌԴ նախա­գա­հի այս մեկնա­բա­նությունը: Հայաստա­նում առա­վե­լա­պես տիրա­ժա­վորվում է ռուս-ադրբե­ջա­նա­կան փորձա­գի­տա­կան-վերլուծա­բա­նա­կան խոսույթը: Դա ավե­լի է թուլացնում Երեւա­նի իմունի­տե­տը, քան Հայաստա­նի դեմ Բաքվի եւ Մոսկվա­յի կամ երրորդ երկրի կազմա­կերպած հակա­քա­րոզչությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի ինտի­տուցիո­նալ եւ արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մեծ մասը, նրանց հարող քաղա­քա­գետնե­րը, վերլուծա­բաննե­րը, մամուլը, սոցիա­լա­կան մեդիան Նիկոլ Փաշինյա­նին մեղադրում են, որ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ Հայտա­րա­րության 9‑րդ կետը «խեղաթյուրված է ներկա­յացնում»:

Սեպտեմբե­րի 11-ին այս նարա­տի­վը հարցի տեսքով ձևա­կերպվել եւ ներկա­յացվել է ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վա­յին, թե չի՞ նշա­նա­կում, արդյոք, որ Հայաստա­նը պատրաստվում է չեղյալ ճանա­չել այդ փաստա­թուղթը, եթե Նիկոլ Փաշինյա­նը «մինչեւ վերջ չի մեջբե­րել իննե­րորդ կետը, որտեղ ասված է, որ Նախի­ջեւա­նի հետ Հայաստա­նի տարածքով Ադրբե­ջա­նի հաղորդակցության հսկո­ղությունը պետք է իրա­կա­նացնեն ՌԴ ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րը»:

Զախա­րո­վան պատասխա­նել է, որ ոչ դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րով, ոչ հրա­պա­րա­կա­յին տիրույթում Մոսկվան Հայաստա­նից նման հայտա­րա­րություն չի ստա­ցել: Կստա­նա՞, չի՞ ստա­նա՝ ցույց կտան հետա­գա իրա­դարձություննե­րը, բայց ՌԴ ԱԳ նախա­րա­րը, փոխնա­խա­րար Գալուզի­նը, Մարիա Զախա­րո­վան, կրեմլա­հաճ փորձա­գետնե­րը եւ լրագրողնե­րը, Հայաստա­նում Պուտի­նից առա­վել պուտի­նա­կաննե­րը պետք է մի բան իմա­նան:

Իսկ դա 2020թ. նոյեմբե­րի 10-ին Ռուսաստա­նի Դաշնության նախա­գահ, ԶՈՒ գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Վլա­դի­միր Պուտի­նի՝ միջազգա­յին հանրությա­նը, ռուսաստանցի­նե­րին, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ժողո­վուրդնե­րին, ԼՂ հայ բնակչությա­նը ուղղված հայտա­րա­րությունն է, որտեղ ի թիվս այլ մեկնա­բա­նություննե­րի ասված է, որ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ Հայտա­րա­րության իմաստով «ապաշրջա­փակվում են տարա­ծաշրջա­նի բոլոր տնտե­սա­կան եւ տրանսպորտա­յին կապե­րը, տրանսպորտա­յին հաղորդակցության հսկո­ղությունն իրա­կա­նացվում է այդ թվում Ռուսաստա­նի Սահմա­նա­պահ ծառա­յության աջակցությամբ»:

Կրեմլի կողմից հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման «միակ իրա­վա­կան հիմք» ճանաչված փաստաթղթի խնդրո առարկա կետի կամ հոդվա­ծի բացատրությունը, որ Նիկոլ Փաշինյա­նը տալիս է այն տեսքով, որ այնտեղ Հայաստա­նի տարածքում հաղորդակցությունը Ռուսաստա­նի ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րին վերա­պա­հե­լու մասին խոսք չկա, միանշա­նակ չի համա­պա­տասխա­նում ՌԴ նախա­գա­հի արած մեկնա­բա­նությա­նը:

Պուտի­նի բացատրությամբ՝ տարա­ծաշրջա­նում տրանսպորտա­յին հաղորդակցության հսկո­ղությունը իրա­կա­նացվում է «այդ թվում Ռուսաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յության աջակցությամբ»: Դա կարող է լինել տեխնի­կա­կան, տեղագրա­կան, նյութա­կան, տեխնո­լո­գիա­կան կամ այլ բնույթի աջակցություն, բայց ոչ՝ մաքսա­վո­րի կամ Հայաստա­նի սահմա­նա­պա­հի դերա­կա­տա­րություն:

Հայաստա­նում գործող «ուղե­ղա­յին» կենտրոննե­րից ո՞րն է վկա­յա­կո­չել ՌԴ նախա­գա­հի այս մեկնա­բա­նությունը: Հայաստա­նում առա­վե­լա­պես տիրա­ժա­վորվում է ռուս-ադրբե­ջա­նա­կան փորձա­գի­տա­կան-վերլուծա­բա­նա­կան խոսույթը: Դա ավե­լի է թուլացնում Երեւա­նի իմունի­տե­տը, քան Հայաստա­նի դեմ Բաքվի եւ Մոսկվա­յի կամ երրորդ երկրի կազմա­կերպած հակա­քա­րոզչությունը:

Հայաստա­նի բուն խնդիրն այն է, որ Պուտի­նից ավե­լի պուտի­նա­կա­նություն ունի: Դա նույնիսկ ռուսաստա­նա­մետ կողմնո­րո­շում չէ՝ պարզա­պես հաճկա­տա­րություն է: Այլա­պես, նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթի 9‑րդ կետի պուտինյան մեկնա­բա­նությունը հայկա­կան փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րից «աննկատ» չէր մնա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3463803.html

Առնչվող Հոդվածներ