28.4 C
Yerevan

Ի՞նչ Է Առա­ջարկում Էրդո­ղա­նը ԱՄՆ-ին

Թուրքիա­յի Ազգա­յին հետա­խուզության ծառա­յության տնօ­րե­նի եւ ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան թեւի առաջնորդի հանդի­պումը հուշում է, որ Անկա­րան ներգրավվում է արա­բա-իսրա­յե­լա­կան կարգա­վորմա­նը՝ որպես ՀԱՄԱՍ‑ի նկատմամբ ավե­լի արդյունա­վետ ազդե­ցություն ունե­ցող կողմ:

Վահրամ Աթա­նեսյան

Ի՞նչ «կապի­տա­լով» է Էրդո­ղա­նը մեկնում ԱՄՆ նա կցանկա­նա՞ «կոտրել» Ալիեւին

Մամուլում տեղե­կություն կա, որ Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը սեպտեմբե­րի 23-ին Նյու-Յորքում կհանդի­պի Միացյալ Նահանգնե­րի առա­ջա­տար ընկե­րություննե­րի ղեկա­վարնե­րի հետ: Financial Times‑ի տեղե­կություննե­րով, այդ բանակցություննե­րին կհա­ջորդի ԱՄՆ-Թուրքիա գործա­րար խորհրդի նիստ:

Թուրքիա­յի տնտե­սությունը ներդրումնե­րի խիստ կարիք ունի: Մեկնա­բաններն Էրդո­ղա­նի քաղա­քա­կան ծրագրե­րի հաջո­ղությունը պայմա­նա­վո­րում են նրա­նով, թե որքա­նով նա կկա­րո­ղա­նա վերա­կենդա­նացնել «խունկ շմչող» տնտե­սությունը:

Էրդո­ղա­նի ԱՄՆ կատա­րե­լիք այցի մասին տեղե­կատվությունը խիստ ուշագրավ է երկու կարև­որ իրա­դարձության համա­տեքստում: Հայտնի է դարձել, որ Թուրքիա­յի Ազգա­յին հետա­խուզա­կան ծառա­յության տնօ­րեն Իբրա­հիմ Քալը­նը, որը նախկի­նում Էրդո­ղա­նի գլխա­վոր խորհրդա­կանն էր, Անկա­րա­յում ընդունել է ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան թևի առաջնորդին:

Տեղե­կատվության կառուցվածքը թույլ է տալիս եզրա­կացնել, որ Քալը­նը զրուցակցին հորդո­րել է ընդունել Գազա­յում կարգա­վորման վերա­բերյալ Վաշինգտո­նի ներկա­յացրած առա­ջարկություննե­րը, մինչդեռ վերջինս հակա­դարձել է, որ համա­ձայնությունը ձախո­ղում է Իսրա­յե­լը՝ ՄԱԿ‑ի ԱԽ բանաձև­ով սահմանված շրջա­նակնե­րից դուրս նախա­պայմաններ առա­ջադրե­լով:

Տեղե­կատվության կառուցվածքը թույլ է տալիս եզրա­կացնել, որ Քալը­նը զրուցակցին հորդո­րել է ընդունել Գազա­յում կարգա­վորման վերա­բերյալ Վաշինգտո­նի ներկա­յացրած առա­ջարկություննե­րը, մինչդեռ զրուցա­կի­ցը հակա­դարձել է, որ համա­ձայնությունը ձախո­ղում է Իսրա­յե­լը՝ ՄԱԿ‑ի ԱԽ բանաձև­ով սահմանված շրջա­նակնե­րից դուրս նախա­պայմաններ առա­ջադրե­լով:

Թուրքիա­յի Ազգա­յին հետա­խուզության ծառա­յության տնօ­րե­նի եւ ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան թեւի առաջնորդի հանդի­պումը հուշում է, որ Անկա­րան ներգրավվում է արա­բա-իսրա­յե­լա­կան կարգա­վորմա­նը՝ որպես ՀԱՄԱՍ‑ի նկատմամբ ավե­լի արդյունա­վետ ազդե­ցություն ունե­ցող կողմ:

Ինչ վերա­բե­րում է Քըլը­չի Բաքու այցին, ապա այն, հավա­նա­բար, կապված է Հայաստա­նի վարչա­պե­տի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինկե­նի հեռա­խո­սազրույցնե­րի հետ: Բլինկենն ի՞նչ առա­ջարկներ է ներկա­յացրել կողմե­րին՝ բարդ է կանխա­տե­սել:

Ակնհայտ է, կարծես, որ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը ձգտում է Միացյալ Նահանգներ մեկնել քաղա­քա­կան լուրջ «կապի­տա­լով» կամ ԱՄՆ‑ը Թուրքիա­յի տնտե­սության առողջացմանն օժանդա­կե­լու խնդի­րը պայմա­նա­վո­րել է արա­բա-իսրա­յե­լա­կան, հայ-թուրքա­կան և հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումնե­րին Անկա­րա­յի դրա­կան միջամտությամբ: Էրդո­ղա­նը կցանկա­նա՞ և կկա­րո­ղա­նա՞ «կոտրել» Ալիև­ին, պարզ կլի­նի միայն ժամա­նա­կի ընթացքում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ