Հայաստան

Հնդկաստանը Կդառնա՞ Միջնորդ Կիևի Ու Մոսկվայի Միջև

Հնդկաստանը, հնարավոր է, միակ համաշխարհային խաղացողն է, որը կարող է ստանձնել այս դերը կամ, գոնե, միակն է, որը կարող է համոզիչ կերպով ներկայանալ որպես չեզոք կողմ՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի նկատմամբ։

Politico-ն գրում է
Ուկրաինան խաղաղության համաձայնագրի կնքման հարցում Պուտինի հետ, հույսը դնում է Հնդկաստանի վրա. Ինչու Նարենդրա Մոդին լավագույն հույսն է Կիևի համար:
Ուկրաինան գտել է իր սիրելի միջնորդին, ով կօգնի դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի հետ. դա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է։ Դիվանագիտական հարաբերությունների զարգացումների շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում հանդիպել է Մոդիի հետ։ Առաջնորդները և նրանց շրջապատը քննարկել են խաղաղ համաձայնության հասնելու ուղիները։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով հաստատել է, որ Հնդկաստանը Կիևի մեծ հույսն է խաղաղ համաձայնության հասնելու հարցում։
Պաշտոնյայի խոսքերով, ամառային բանակցությունների ժամանակ Մոդին հստակ հասկացրել է, որ, չնայած Ուկրաինան ստիպված կլինի որոշ հարցերում գնալ փոխզիջման, որևէ առաջարկ, որը վերաբերում է հակամարտության դադարեցմանը, չպետք է ներառի Ուկրաինայի տարածքների փոխանցումը Ռուսաստանին։ Կիևի աչքում Մոդին կարճ ժամանակում անցել է երկար ճանապարհ։ Երբ հուլիսին նա այցելեց Մոսկվա և ջերմորեն գրկախառնվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Կիևի արձագանքը սուր էր։ Զելենսկին այդ գրկախառնությունը՝ հենց այն օրը, երբ ռուսական հրթիռային հարվածից տասնյակ ուկրաինացիներ զոհվեցին, անվանեց «հսկայական հիասթափություն և մեծ հարված խաղաղության ջանքերին»։ Բայց դրանից հետո Ուկրաինան ավելի հաճախ է Հնդկաստանին, աշխարհի ամենախիտ բնակեցված երկրին, որը երկար ժամանակ իր արտաքին քաղաքականության մեջ քարոզում էր չեզոքություն, դիտարկում որպես կատարյալ միջնորդ Կրեմլի հետ հարաբերություններում։
Հնդկաստանը, հնարավոր է, միակ համաշխարհային խաղացողն է, որը կարող է ստանձնել այս դերը կամ, գոնե, միակն է, որը կարող է համոզիչ կերպով ներկայանալ որպես չեզոք կողմ՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի նկատմամբ։
Շվեյցարիան և Ավստրիան աջակցել են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը։ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները խոր սառեցված վիճակում են։ Սաուդյան Արաբիայի՝ խաղաղության մեջ միջնորդի դերը ստանձնելու փորձերը ձախողվել են, մինչդեռ Չինաստանին մեղադրում են Մոսկվային ռազմական գործողություններում ակտիվ աջակցելու համար, իսկ այս ամսվա ընթացքում Զելենսկին կոշտ քննադատություն է հնչեցրել Բրազիլիայի կառավարության հասցեին՝ Ռուսաստանի կողմը բռնելու համար։
Աղբյուրը՝
Politico

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *