Ինչու Դոնեցկի կամ Լուգանսկի նախագահները չճանաչեցին Արցախի Հանրապետությունը, թեև Արայիկ Հարությունյանը ողջունել էր այդ վտարված հանրապետությունների անկախությունն ու դրանով իսկ հարվածի տակ դրել Արցախը։ Բայց ընդդիմությունն այդ հարցը չի տալիս, որորվհետև դա իրենց պատվիրատուների խոսույթից դուրս է։ Մինչդեռ Պուտինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Արցախի հարցում Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։
Լիլիթ Դալլաքյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է իրավաբան, վերլուծաբան Լիլիթ Դալլաքյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դաշտում շրջանառվող քաղաքական դրդապատճառներն ու դրանց մեկնաբանությունները։
Լիլիթ Դալլաքյանը, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այն կարծիքին, որ համակարգային կոռուպցիայի ոչ միայն չի վերացել, այլև շարունակում է ծաղկել այս իշխանությունների օրոք, նշեց, որ, ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` ՀՀ կողմից արցախցիների կենսաթոշակային յուրացման հարցով, մինչդեռ կան շատ ավելի հետաքրքիր երևույթներ, որի մասին ընդդիմությունը լռում է։ Օրինակ այն, որ Սերժ Սարգսյանի մտերիմների կողմից յուրացվել են Արցախի Ներդրումային Հիմնադրամի մոտ կես մլրդ ԱՄՆ դոլար։ Արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր, շուտով ավելի բաց տեքստով այդ մասին կխոսվի։ Կոռուպցիայի մասին խոսող ընդդիմությունը լավ կանի սեփական հրեշավոր մեղքերի մասին չմոռանա։
Լիլիթ Դալլաքյանը նաև խոսեց Հայաստան֊Ռուսաստան֊Ադրբեջան կապի մասին։ Մեկնաբանելով ռուսական կողմի այն հայտարարությունը, որ Արևմուտքը չի ցանկանում այստեղ խաղաղություն հաստատել, իսկ Ռուսաստանը ամեն ինչ անում է դրա համար, Լ. Դալլաքյանը նշեց, որ ռուսները նույն կերպ են խոսում նաև Ուկրաինայի, Իսրայելի, Իրանի մասին։ Ըստ ռուսների՝ ամեն տեղ արևմուտքը խանգարում է, իսկ ռուսները փորձում են օգնել։ Ինչպես նաև հնացած է հնչում «կամ ռուս, կամ՝ թուրք» ռուսական խոսույթը, որ առաջադրում են ռուսները, իսկ ընդդիմադիրները՝ կրկնում։
Ինչ վերաբերում է ռուսներին ու նրանց խոսույթն առաջ տանողներին, ապա հարկավոր է մի հարց տալ․ Անդրանիկ Թևանյանը, որ գնում է Դոնեցկ, հարց տվե՞լ է, թե ինչու Դոնեցկի կամ Լուգանսկի նախագահները չճանաչեցին Արցախի Հանրապետությունը, թեև Արայիկ Հարությունյանը ողջունել էր այդ վտարված հանրապետությունների անկախությունն ու դրանով իսկ հարվածի տակ դրել Արցախը։ Բայց ընդդիմությունն այդ հարցը չի տալիս, որորվհետև դա իրենց պատվիրատուների խոսույթից դուրս է։ Մինչդեռ Պուտինը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ Արցախի հարցում Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի լավ դաշնակիցներ են, ռուսները նույնիսկ հիմա էլ ադրբեջանցիներին զենք վաճառում։
Լիլիթ Դալլաքյանը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ Արցախի 44-օրյա պատերազը ևս առանց ռուսական օգնության չի ընթացել։ Ռուսները նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ բավական բավական ցայտուն պահվածք դրսևորեց, մինչդեռ Ս․ Սարսյանը, ինչպես և ներկայիս իշխանությունները, ոչ թե գաղտնի «խաղեր էին տալիս», այլ պարզապես դիվերսֆիկացիա էր, ինչպես, որ բոլորը, նույնիսկ ռուսներն են անում։
Կարևոր է նաև Հայաստնաի Եմ ընթացքը, որպեսզի բոլոր ռիսկերն արդարացված լինեն, ոչ թե փաստի առաջ կանգնեցնեն մեզ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝