Հայաստան

Եվրոպան Ազատվում Է Ռուսական Նավթային Գերությունից

Դիզելային վառելիքի գինը հում նավթի համեմատությամբ, որն առևտրականների և նավթավերամշակողների համար կարևոր ցուցանիշ է, այժմ կազմում է մոտ 16 դոլար մեկ բարելի համար, ինչը կրկնակի պակաս է անցած փետրվարի ցուցանիշից՝ համաձայն ICE Futures Europe-ի տվյալների:

Bloomberg

Եվրոպան պատրաստվում է դիզելային վառելիքի ամենախոշոր ծովային ներմուծմանը՝ Ռուսաստանի մատակարարումների վրա դրված արգելքից հետո
Այս ամիս Եվրոպայում սպասվում է դիզելային վառելիքի հսկայական ներհոսք, քանի որ մատակարարումները ԱՄՆ-ից կտրուկ աճում են, իսկ խոշոր բեռներ են ժամանում Սաուդյան Արաբիայից: Մատակարարումների աճը կազդի եվրոպական շուկայի վրա, որտեղ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան այս տարի հայտնել են պահանջարկի տարբեր մակարդակների մասին։ Եվրոպան համարվում է վառելիքի համաշխարհային կարևոր աղբյուր: Սպասվում է, որ հոկտեմբերի առաջին կեսին դիզելային վառելիքի և նավթամթերքի ներմուծումը Եվրոպական միություն և Մեծ Բրիտանիա կաճի մոտավորապես 1.28 միլիոն բարել օրական՝ ըստ Bloomberg-ի և վերլուծական Vortexa Ltd. ընկերության հավաքած տվյալների: Սա կնշանակի, որ մատակարարումների միջին ծավալը կլինի ամենաբարձրը անցած տարվա փետրվարից ի վեր, երբ ԵՄ-ն արգելեց ռուսական վառելիքի գնումները՝ ի նշան Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների բողոքի:
Vortexa-ի ավագ վերլուծաբան Պամելա Մանգերը նշել է, որ մատակարարումների կտրուկ աճը Պարսից ծոցից պայմանավորված է ամերիկյան շուկաներում վառելիքի ցածր պահանջարկով։ Սա, միասին բազմաթիվ ազատ տանկերների առկայության հետ, ապահովել է Եվրոպա վառելիքի առևտրային արտահանման շահավետ պայմաններ։
Դիզելային վառելիքի գինը հում նավթի համեմատությամբ, որն առևտրականների և նավթավերամշակողների համար կարևոր ցուցանիշ է, այժմ կազմում է մոտ 16 դոլար մեկ բարելի համար, ինչը կրկնակի պակաս է անցած փետրվարի ցուցանիշից՝ համաձայն ICE Futures Europe-ի տվյալների: Սպասվում է, որ հոկտեմբերի առաջին կեսին Եվրոպայի ներմուծումը ԱՄՆ-ից կհասնի մոտ 417,000 բարել օրական, ինչը ըստ Vortexa-ի տվյալների ամենաբարձր ցուցանիշն է 2016 թվականից ի վեր։ Սաուդյան Արաբիայից ներմուծման ծավալը կբարձրանա մինչև 370,000 բարել օրական, ինչը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
Այս տվյալները դեռ կարող են վերանայվել, քանի որ նոր տեղեկություններ և բեռների նպատակակետեր հայտնի կդառնան։ Ներկայիս տեմպերի պահպանման դեպքում ներմուծման ծավալը կգերազանցի օգոստոսի մակարդակը։
Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հարձակումների էսկալացիան հանգեցրել է նրան, որ ավելի շատ արևելյան բեռներ ուղարկվում են Եվրոպա ավելի երկար ճանապարհով՝ Դոբրու հույսի հրվանդանի միջով։ Այս փոփոխությունները ստիպել են առևտրականներին ադապտացնել սուպերտանկերները, որոնք սովորաբար օգտագործվում են հում նավթ տեղափոխելու համար, դիզելային վառելիք տեղափոխելու նպատակով:
«Փոխվող բեռնափոխադրման դինամիկան նպաստում է նրան, որ եվրոպական շուկաները լավ ապահովված լինեն դիզելային վառելիքով ձմեռային շրջանում, հատկապես Արևելյան Սուեզից», — նշել է Մանգերը։
Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2024-09-19/europe-s-diesel-imports-poised-to-hit-17-month-high-in-september

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը
Այս ամենը կարող է իր հետաքրքիր ազդեցությունն ունենալ նաև Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Կարելի է ենթադրել, որ ռուսական նավթից հրաժարումը կարող է շարունակվել ու այդ դեպքում ռուսները կամ պիտի նոր շուկա գտնեն, կամ՝ փորձեն ավելի մատչելի տարբերակով վաճառել։ Արդյո՞ք Հայաստանի համար վառելիքը կէժանանա։ Սա նաև նշանակում է, որ Արևմուտքը ամեն դեպքում կարող է փորձել իրանական նավթով լրացնելու իր պաշարները՝ ի հեճուկս ռուսների։ Եվ վերջապես Ադրբեջանը։ Արևմուտքը ի՞նչ դիրքորոշում կբռնի ադրբեջանական նավթի հանդեպ։ Ադրբեջանի համար կործանարար կլինի, եթե Արևմուտքը հանկարծ որոշի հրաժարվել Բաքվի նավթից ևս։ Արմուտքը դա անելու հնարավորություն ու պատճառներ ունի։ Դա չափազանց կարևոր կլիներ նաև Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանը միանգամից կկորցնի միջազգային ասպարեզներում իր ունեցած խաղաքարտերից՝ պահպանելով միայն «արևմտամետ-հակաիրանական» դիրքորոշումը, բայց դա կարող է այլևս զրո նշանակություն ունենալ(Խմբ․)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *