20.4 C
Yerevan

Իսրա­յե­լը Պատե­րազմ Է Հայտա­րա­րում Ողջ Աշխարհին

Երուսա­ղե­մում անտե­սում են հունվա­րին ՄԱԿ‑ի միջազգա­յին դատա­րա­նի կողմից տրված նախազգուշա­ցումը, որ Իսրա­յե­լը պետք է ավե­լի լավ պաշտպա­նի Գազա­յի հատվա­ծի քաղա­քա­ցիա­կան բնակչությա­նը, տրա­մադրի ավե­լի շատ մարդա­սի­րա­կան օգնություն, այլ ոչ թե ցեղասպա­նություն կազմա­կերպի այնտեղ։

Քրիստոֆ Ռյույտեր

Գերմա­նե­րե­նից հայե­րեն թարգմա­նությամբ ներկա­յացնում ենք Քրիստոֆ Ռյույտե­րի խմբագրա­կան հոդվա­ծը Der Spiegel-ում՝ «Պատե­րազմ՝ համաշխարհա­յին կարգին»

Լիբա­նա­նում UNIFIL առա­քե­լության վրա հարձա­կումնե­րը պատա­հա­կա­նություն չեն։ Իսրա­յե­լը պայքա­րում է ոչ միայն իր հակա­ռա­կորդնե­րի, այլեւ միջազգա­յին իրա­վա­կարգի դեմ։

Արդեն մի քանի օր է, ինչ Իսրա­յե­լը զրա­հա­տեխնի­կա­յով հարձակվում է Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության UNIFIL խաղա­ղա­պահ առա­քե­լության վրա Լիբա­նա­նում, քանի որ այն կատա­րում է ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի որո­շումը։ Նախ, «Մերկա­վա» մարտա­կան տանկը կրա­կել է UNIFIL‑ի գլխա­վոր գրա­սենյա­կի պահա­կա­յին աշտա­րա­կի վրա՝ վիրա­վո­րե­լով երկու զինծա­ռա­յողնե­րի։ Ուրբաթ օրը երկու Շրի-լանկա­ցի «կապույտ գլխարկներ» ծանր վիրա­վորվել են, իսկ կիրա­կի օրը 15 մարդ վիրա­վորվել է, երբ երկու զրա­հա­մե­քե­նա նախ քանդել են UNIFIL‑ի բազա­յի դռնե­րը սահմա­նա­զատման գծում, ապա կրա­կել են ծխա­յին ռումբե­րով։

Իսրա­յե­լի վարչա­պետ Բինյա­մին Նեթանյա­հուն դիմել է ՄԱԿ‑ի գլխա­վոր քարտուղար Անտո­նիո Գուտերրի­շին, որ հնա­րա­վո­րինս շուտ դուրս բերի «կապույտ գլխարկնե­րի» ուժե­րը, քանի որ նրանց ներկա­յությունը երկրին վերա­ծել է կենդա­նի վահան ահա­բեկչա­կան խմբա­վորման համար։ «Մարդկա­յինկորուստ», որը կարող է առա­ջա­նալ ՄԱԿ‑ի զինծա­ռա­յողնե­րի վիրա­վո­րումից կամ մահից, «նեղություն է պատճա­ռում» և ցանկա­լի էր կանխել։ Ասում է մարդ, ով հրա­մաններ է տալիս կրակ բացե­լու։

Այն փաստը, որ «Լիբա­նա­նում ՄԱԿ‑ի ժամա­նա­կա­վոր ուժե­րը» միա­ձայն լիա­զորվել են ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի կողմից հետև­ել հրա­դա­դա­րի պահպանմա­նը Իսրա­յե­լի և «Հեզբոլլա­յի» միջև, ռազմա­կան տեղա­շարժե­րին հետև­ել և տեղե­կացնել ՄԱԿ‑ի բարձրա­գույն մարմնին, նշա­նա­կություն չունի։ Այն որ նրանց վրա հարձա­կումը կլի­նի միջազգա­յին հումա­նի­տար իրա­վունքի լուրջ խախտում, նույնպես նշա­նա­կություն չունի։ Եվ այն, որ ի դեպ, գլխա­վոր քարտուղա­րը չի ունե­նա­լու լիա­զո­րություն 10,000 խաղա­ղա­պահ ուժի դուրսբերման հրա­ման տալու՝ նույնպես չարժե քննարկման առարկա դարձնել։

Պատա­հա­կա­նություն է, որ դեռևս UNIFIL‑ի ոչ մի զինծա­ռա­յող չի մահա­ցել իսրա­յե­լա­կան հարձա­կումնե­րի արդյունքում։ Բայց այն, ինչ Նեթանյա­հուն արտա­հայտեց իր կիրա­կի օրվա ելույթում, որը լի էր կարեկցող ափսո­սանքով, համաշխարհա­յին կարգի դեմ պատե­րազմի­հայտա­րա­րություն է։ Դրան գումարվում են Իսրա­յե­լի վերջին ամիսնե­րի գործո­ղություննե­րը այն հաստա­տություննե­րի դեմ, որոնք պետք է ապա­հո­վեն այս կարգի կանոննե­րի պահպա­նումը։

Իսրա­յե­լի իրա­կա­նացրած պատե­րազմնե­րի աղմուկի մեջ‘ ավիա­հարվածներ Լիբա­նա­նին, Սիրիա­յին, Եմե­նին, Արևմտյան ափին և Գազա­յում՝  հեշտ է մոռա­նալ, որ իր վերջին ելույթում ՄԱԿ‑ի Գլխա­վոր ասամբլեա­յում Նեթանյա­հուն միջազգա­յին հաստա­տություննե­րին ընդգրկել է «յոթ ճակատնե­րից» մեկում, որոնց դեմ Իսրա­յե­լը այժմ ստիպված է մարտնչել։

Երուսա­ղե­մում անտե­սում են հունվա­րին ՄԱԿ‑ի միջազգա­յին դատա­րա­նի կողմից տրված նախազգուշա­ցումը, որ Իսրա­յե­լը պետք է ավե­լի լավ պաշտպա­նի Գազա­յի հատվա­ծի քաղա­քա­ցիա­կան բնակչությա­նը, տրա­մադրի ավե­լի շատ մարդա­սի­րա­կան օգնություն, այլ ոչ թե ցեղասպա­նություն կազմա­կերպի այնտեղ։ Իսրա­յե­լի նախա­րարնե­րի կաբի­նե­տը կրկին բարձրացրել է գաղա­փա­րը, թե ինչպես պետք է սովա­մահ անեն Գազա­յի բնակչությա­նը։ Այն փաստը, որ 400,000 մարդ պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի գոտում կտրված է արտա­քին աշխարհից, մտնում է նախկին ազգա­յին անվտանգության խորհրդա­կան Գիորգ Էյլանդի պլաննե­րի մեջ, որը նախորդ տարվա աշնա­նը առա­ջարկել էր հիվանդություններ տարա­ծել Գազա­յում, «քանի որ դա մոտեցնում է մեզ մեր նպա­տա­կին»։

ՄԱԿ‑ի միջազգա­յին դատա­րա­նի բազմա­կի­դի­մումնե­րը, որ Երուսա­ղե­մի Արևմտյան ափը և Գազա­յի հատվա­ծը օկուպացված տարածք են, որոնք խախտում են միջազգա­յին իրա­վունքը և պետք է էվա­կուացվեն իսրա­յե­լա­կան զինվո­րա­կաննե­րի կողմից, Երուսա­ղե­մում մերժվել են։ Բոլոր թշնա­մի­ներ կամ նույնիսկ ահա­բեկչա­կան կազմա­կերպություններ են․ Իսրա­յե­լա­կան պառլա­մենտը, Քնե­սե­թը, կանգնած են այն եզրին, որ պաղեստինյան մարդա­սի­րա­կան կազմա­կերպությունը՝ UNRWA‑ն, հայտա­րա­րե­նա­հա­բեկչա­կան կազմա­կերպություն՝ ՀԱՄԱՍ‑ի հետմեկտեղ։ Գազա­յի հատվա­ծում ավե­լի քան երկու միլիոն սովա­հարնե­րի համար ամե­նա­կարև­որ օգնության շրջա­նա­ռությունը այլևս չի կարող աշխա­տել Իսրա­յե­լում։

▪️Ինչ վերա­բե­րում է Գերմա­նիա­յին, այն փորձում է խուսա­փել, ավել կամ պակաս չափով։ Այսպես, երբ իսրա­յե­լա­կան տանկը կրա­կել է UNIFIL‑ի գլխա­վոր գրա­սենյա­կի պահա­կա­յին աշտա­րա­կի վրա, բունդեսթա­գի պատգա­մա­վորնե­րը բունդեսվե­րից տեղե­կություն են ստա­ցել, որ աշտա­րա­կը վնասվել է «Իսրա­յե­լի և «Հեզբոլլա­յի» միջև տեղի ունե­ցած մարտե­րի ժամա­նակ»։ Բայց «Հեզբոլլան» կրակ չի վարում UNIFIL‑ի գլխա­վոր գրա­սենյա­կից։ Տանկի հետա­խույզն էլ չի ընկել պատա­հա­բար՝ դա եղել է նպա­տա­կաուղղված կրակ։

Լեհաստա­նի կողմից նախա­ձեռնված այս հարձա­կումնե­րի դեմ բողո­քի հռչա­կագրին, որի­նա­ջակցել են Ֆրանսիան, Իսպա­նիան և Իտա­լիան, Գերմա­նիան միա­ցել է միայն մի քանի ժամ անց։ Այն հեռու է մնա­ցել Գուտերրի­շի աջակցությա­նը նվիրված հայտա­րա­րությունից, որը ստո­րագրել են 104 պետություններ։ Հնա­րա­վոր է, Գերմա­նիան չի կարող լինել «ՄԱԿ‑ի անսա­սան հենա­րան», ինչպես ասվում է 2027 թվա­կա­նից Անվտանգության խորհրդի Գերմա­նիա­յի անդա­մակցության քարոզչա­կան տեքստում։ Գերմա­նա­կան քաղա­քա­կան գործիչնե­րը գնա­հա­տում են բնա­կան աղետնե­րը։ Կարե­լի է օգնել և, ամե­նա­կարև­ո­րը, արտա­հայտել կարեկցանք այն մասին, թե ինչ սարսափ է հասցնում անխուսա­փե­լին։ Բայց Իսրա­յե­լի  գործո­ղություննե­րը չեն կարող համարվել երկրա­շարժ կամ ջրհե­ղեղ։ Միջազգա­յին հումա­նի­տար իրա­վունքի հատվա­ծա­կան հիշա­տա­կումնե­րը մնում են անտեսված, մինչդեռ կանցլեր Օլաֆ Շոլցը հաստա­տում է Իսրա­յե­լին զենքե­րի մատա­կա­րա­րումը (ներառյալ «Մերկա­վա» տանկե­րի համար շարժիչնե­րը, որոնք կրա­կել են UNIFIL‑ի վրա) և միայն Իրա­նը նախազգուշացնում է «ապա­հո­վության էսկա­լա­ցիա­յի» մասին։

Համաշխարհա­յին կարգը՝ խոցե­լի ձևա­կերպում է։ Ոչ մի պետություն միայնակ չի կարող ապա­հո­վել դրա պահպա­նումը, բայց այն աջակցվում է ազգե­րի համա­ձայնությամբ ընդունե­լու դրա կանոննե­րը։ Բոլոր երկրնե­րի համա­ձայնությամ։ Կարգ, որը բոլո­րի համար չի կիրառվում հավա­սա­րա­պես, շուտով այլևս չի կիրառվի որևէ մեկի հանդեպ։

Աղբյուրը՝ spiegel կայքից։

թարգմա­նեց՝

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ