24.7 C
Yerevan

Պուտի­նի Երե­խա­նե­րը Կամ Ինչու Են Երի­տա­սարդ Ռուսնե­րը Լռում


Մաս 1‑ին

Դառնա­լով ուլտրա­ժա­մա­նա­կա­կից սպա­ռողներ՝ շատ երի­տա­սարդ ռուսներ, ինչպես նաև նրանց ավագ սերնդա­կիցնե­րից շատե­րը, այդպես էլ չդարձան լիարժեք ժամա­նա­կա­կից քաղա­քա­ցի­ներ: Նրանք չհասկա­ցան իշխա­նության պարբե­րա­բար փոխվե­լու արժե­քը և, համա­պա­տասխա­նա­բար, ազատ ընտրություննե­րի կարև­ո­րությունը, քանի որ ռեժիմն ապա­հո­վում էր սպա­ռո­ղա­կան բարիքներ: Ռուսնե­րի մեծ մասի համար ռեժի­մի հանդեպ հավա­տարմությունը դրսև­որվում էր ոչ թե Պուտի­նիզմի ակտիվ աջակցությամբ, այլ ավե­լի շուտ քաղա­քա­կա­նության հանդեպ անտարբե­րությամբ:

Անդրեյ Կոլեսնի­կով

Անդրեյ Կոլեսնի­կո­վը՝ Foreign Affairs‑ի համար. «Պուտի­նի երե­խա­նե­րը։ Ինչու՞ են երի­տա­սարդ ռուսնե­րը լուռ մնում, և ի՞նչ է դա նշա­նա­կում ապա­գա­յի համար»:
Անդրեյ Կոլեսնի­կո­վը Ֆինլանդիա­յի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի ինստի­տուտի գիտա­կան-խորհրդատվա­կան խորհրդի անդամ է:
Ավե­լի քան երկու ու կես տարի անց, ինչ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը սկսել է իր «հատուկ ռազմա­կան գործո­ղությունը» Ուկրաի­նա­յում, ակնհայտ են դարձել դրա անհա­մա­չափ հետև­անքնե­րը ռուսա­կան երի­տա­սարդության վրա: Երի­տա­սարդնե­րը բախվում են համա­տա­րած գաղա­փա­րա­կան քարոզչության և ազա­տություննե­րի նկատմամբ ավե­լի խիստ սահմա­նա­փա­կումնե­րի: Շատե­րը փորձում են հեռու մնալ այս նոր իրա­կա­նությունից՝ մեծ ուշադրություն չդարձնե­լով դրան: Միայն քիչ թվով երի­տա­սարդներ, ովքեր բացա­հայտ արտա­հայտում են իրենց դժգո­հությունը՝ օրի­նակ, փորձում են հրկի­զել զինկո­մի­սա­րիատներ, հաճախ, չնա­յած իրենց երի­տա­սարդ տարի­քին, ենթարկվում են խիստ պատժի, ներառյալ բանտարկություն: Զինվո­րա­կան ծառա­յությունը դարձել է հատկա­պես վտանգա­վոր: Չնա­յած օրենքով զորա­կո­չիկնե­րը (կամա­վորնե­րի, պայմա­նագրա­յին զինծա­ռա­յողնե­րի և հատուկ մոբի­լի­զացվածնե­րի համե­մատ) չպետք է հայտնվեն ռազմա­կան գործո­ղություննե­րի գոտում, ոչ բոլորն են հավա­տում, որ զինվո­րա­կաններն իրա­կա­նում պահպա­նում են այս սահմա­նա­փա­կումը: Այլ կերպ ասած, հակա­մարտության հիմնա­րար առանձնա­հատկությունն այն է, որ Պուտի­նը և իր ծերա­ցող «Քաղբյուրոն» երի­տա­սարդ սերունդնե­րի համար որո­շում են ոչ միայն, թե ինչպես ապրել, այլև՝ ինչպես մահա­նալ:
Ռուսաստա­նից դուրս գտնվող դիտորդնե­րը հաճախ ենթադրում են, որ երկրի քաղա­քա­կան մշա­կույթում որևէ իրա­կան փոփո­խություն կպա­հանջի իշխա­նա­կան կառուցվածքում սերնդա­փո­խություն: Այս երի­տա­սարդնե­րը երբեք չեն ապրել Խորհրդա­յին Միության պայմաննե­րում: Նրանք մեծա­ցել են բաց սահմաննե­րի և շուկա­յա­կան կապի­տա­լիզմի միջա­վայրում, մի դարաշրջա­նում, երբ անձնա­կան իրա­վունքներն ու ազա­տություննե­րը նորմ էին, կարծում են դիտորդնե­րը։ Եթե միայն երի­տա­սարդնե­րը կարո­ղա­նա­յին վերցնել իշխա­նության ղեկը, ամեն ինչ այլ կլի­ներ: Իրա­կա­նությունն ավե­լի բարդ է: Նախ՝ երի­տա­սարդ ռուսնե­րը երբեք Պուտի­նից բացի այլ բան չեն տեսել։: Նրանք չեն հանդի­պել ոչ նորմալ ժողովրդա­վա­րության, ոչ էլ որա­կա­պես այլ ղեկա­վա­րության: Նրանք նաև հասկա­ցել են, որ ենթարկվե­լը շահա­վետ է: Պուտի­նի ռեժի­մը, աճող ճնշումնե­րի հետ միա­սին, օգտա­գործում է նաև լայնա­ծա­վալ խրա­խուսումներ՝ երի­տա­սարդ ռուսնե­րի հավա­տարմությունը պահե­լու համար, ներառյալ հատուկ արտո­նություններ նրանց համար, ովքեր ծառա­յում են բանա­կում, աշխա­տում են ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րում կամ այլ կերպ ցուցադրում են ջանա­սի­րություն՝ պահպա­նե­լով կանոննե­րը: Բացի այդ, հայրե­նա­սի­րա­կան երի­տա­սարդա­կան շարժումներն ու սոցիա­լա­կան ցանցե­րը օգտա­գործվում են երի­տա­սարդության մտա­ծե­լա­կերպը ձևա­վո­րե­լու և նրանց հավա­տարմությունը բարձրացնե­լու համար: Այսպի­սի խիստ ճնշումնե­րի և երի­տա­սարդնե­րի նկատմամբ ագրե­սիվ հոգա­տա­րության համադրության ընդհա­նուր ազդե­ցությունն այս պահին հանգեցնում է լռության. ժամա­նա­կա­կից ռուսա­կան երի­տա­սարդության շրջա­նում քիչ են նկատվում դիմադրության նշա­նա­կա­լի հոսանքներ: Փոխա­րե­նը, նրանցից շատե­րը դրսև­որվում են որպես պասիվ կամ ակտիվ հարմարվողներ, ովքեր օգտվում են շուկա­յի տնտե­սության կամ խոշոր ձեռնարկություննե­րի ընձե­ռած հնա­րա­վո­րություննե­րից, որոնք դեռևս հասա­նե­լի են երի­տա­սարդ կարիե­րիստնե­րի համար: Նրանք հաճախ հեռու են Կրեմլի իդեա­լից, ըստ որի՝ երի­տա­սարդությունը պետք է կազմված լինի հնա­զանդ աշխա­տողնե­րից՝ ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րում, զինվորնե­րից և բազմա­զա­վակ մայրե­րից, ովքեր հավա­տա­րիմ են ավանդա­կան արժեքնե­րին:
Բայց նույնիսկ այս հնա­ցած հեռանկարնե­րը շատե­րին անի­մաստ չեն թվում: Չնա­յած արտա­քին պահվածքը կարող է լինել միայն պատմության մի մասը, այն ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել Պուտի­նիզմից կտրուկ հեռա­նա­լու խնդի­րը:
Ռուսա­կան երի­տա­սարդության պատմությունը վերջին երկու ու կես տասնամյակնե­րի ընթացքում, երբ Պուտի­նը եկել է իշխա­նության, մեծա­պես հակա­սա­կան է: «Լևա­դա-Կենտրո­նի»՝ անկախ հարցումնե­րի համա­ձայն, մինչև 2018 թվա­կա­նը երի­տա­սարդ ռուսնե­րը, հատկա­պես 18–24 տարե­կան ամե­նաե­րի­տա­սարդ մեծա­հա­սակնե­րի խումբը, ընդհա­նուր առմամբ, առա­վել հավա­տա­րիմ էին ռեժի­մին։ Այս եզրա­կա­ցությունը միայն առա­ջին հայացքից է պարա­դոքսալ:
Պուտի­նի իշխա­նության սկզբնա­կան շրջա­նում, երբ ներկա­յիս 20–30 տարե­կաննե­րը դեռ մանկա­կան տարի­քում էին, Ռուսաստա­նը զգում էր բուռն տնտե­սա­կան աճ՝ 1990-ականնե­րին կառուցված շուկա­յա­կան տնտե­սության և այս դարի սկզբին էներգա­կիրնե­րի բարձր գնե­րի արդյունքում: Հետև­ա­բար, նրանք մեծա­ցել են ավե­լի հարմա­րա­վետ շրջա­նում, որը բնութագրվում էր զարգա­ցող շուկա­նե­րով, նոր հաղորդակցման միջոցնե­րով, բաց սահմաննե­րով և սպա­ռո­ղա­կա­նությամբ: Սակայն այս սերունդը գրե­թե ծանոթ չէր ժողովրդա­վա­րությա­նը, որը կառա­վա­րությունը անընդհատ սահմա­նա­փա­կում էր: Դառնա­լով ուլտրա­ժա­մա­նա­կա­կից սպա­ռողներ՝ շատ երի­տա­սարդ ռուսներ, ինչպես նաև նրանց ավագ սերնդա­կիցնե­րից շատե­րը, այդպես էլ չդարձան լիարժեք ժամա­նա­կա­կից քաղա­քա­ցի­ներ: Նրանք չհասկա­ցան իշխա­նության պարբե­րա­բար փոխվե­լու արժե­քը և, համա­պա­տասխա­նա­բար, ազատ ընտրություննե­րի կարև­ո­րությունը, քանի որ ռեժիմն ապա­հո­վում էր սպա­ռո­ղա­կան բարիքներ: Ռուսնե­րի մեծ մասի համար ռեժի­մի հանդեպ հավա­տարմությունը դրսև­որվում էր ոչ թե Պուտի­նիզմի ակտիվ աջակցությամբ, այլ ավե­լի շուտ քաղա­քա­կա­նության հանդեպ անտարբե­րությամբ:
[շարունա­կե­լի]
Աղբյուրը՝ foreignaffairs.com կայքից։

թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ