20.4 C
Yerevan

Պուտի­նի Երե­խա­նե­րը Կամ Ինչու Են Երի­տա­սարդ Ռուսնե­րը Լռում

Մաս երրորդ

Սերնդա­փո­խությունը Ռուսաստա­նում ավտո­մատ կերպով չի փոխի երկրի քաղա­քա­կան մթնո­լորտը կամ նրա ղեկա­վա­րության բնույթը: Դա չափա­զանց պարզ կլի­նի: Անհրա­ժեշտ փոփո­խությունը շատ ավե­լի խորն է, քան տարի­քա­յին տարբե­րությունը: Խոսքը մտա­ծո­ղության և վարքի մասին է, ինչպես նաև՝ մարդկա­յին միջա­վայրի: Երկուուկես տարվա այս քաո­սի ընթացքում ռեժի­մը Ռուսաստա­նին վերա­դարձրեց դեպի Ստա­լինյան ժամա­նա­կաշրջա­նի սովո­րություննե­րը և մտա­ծե­լա­կերպը: 

Foreign Affairs

Երի­տա­սարդ դերա­սաննե­րը լուռ էին 2023 թվա­կա­նի գարնա­նը, երբ պետա­կան մեղադրողնե­րը ստի­պե­ցին լեգենդար դերա­սա­նուհի Լիա Ախե­ջա­կո­վա­յին, որը 86 տարե­կան էր, հեռա­նալ երբեմնի հայտնի «Սովրե­մեննիկ» թատրո­նից, որտեղ նա տարի­ներ շարունակ հանդես էր գալիս, միայն այն պատճա­ռով, որ նա ընդդի­մա­ցել էր Ուկրաի­նա­յում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին: Նրանք չառարկե­ցին նաև 2024 թվա­կա­նի հուլի­սին, երբ պետությունը խիստ՝ վեց տարվա ազա­տազրկման դատա­պարտեց ռեժի­սոր Եվգե­նիա Բերկո­վի­չին և դրա­մա­տուրգ Սվետլա­նա Պետրի­չուկին՝ իբրև թե ծայրա­հե­ղա­կա­նության քարո­զի համար մի ներկա­յացման մեջ, որը երկու տարի առաջ ստա­ցել էր երկրի ամե­նա­բարձր թատե­րա­կան մրցա­նա­կը:
Նույնը տեղի է ունե­նում Ռուսաստա­նի մասնա­գի­տա­կան և տնտե­սա­կան կյանքում: Գործող պետա­կան կորպո­րա­ցիա­նե­րում, դատա­րաննե­րում, նախա­րա­րություննե­րում և պետա­կան այլ կառույցնե­րում աշխա­տող երի­տա­սարդնե­րից գրե­թե ոչ ոք չի համարձակվում դժգո­հություն հայտնել կառա­վա­րության քաղա­քա­կա­նության վերա­բերյալ: Շատե­րը գլուխ են խոնարհում և շարունա­կում աշխա­տել ռեժի­մի համար՝ պնդե­լով, որ նրանք պարզա­պես կատա­րում են հրա­հանգներ:
Մինչ այժմ միայն մեկ մարդ է հրա­պա­րա­կավ հանդես եկել պետության դեմ՝ ռուս դիվա­նա­գետ Բորիս Բոնդարևը, որը 2022 թվա­կա­նին իր դժգո­հությունը հայտնեց Foreign Affairs ամսագրում: Ավե­լի ուշ Բոնդարևը, ով արդեն 40‑ն անց է, ավե­լի տարի­քով էր, քան 18–24 և 25–39 տարի­քա­յին խմբե­րը, որոնք սոցո­լոգնե­րը համա­րում են «երի­տա­սարդ»:
Պարա­դոքսն այն է, որ հակա­մարտության սկզբում շատ երի­տա­սարդներ շոկի մեջ էին, դժգո­հում էին և գլխնե­րին էին տալիս, բայց այժմ նրանք ծառա­յում են ռեժի­մին: Եվ որքան երկար է շարունակվում այս դիմա­կա­յությունը, որքան ավե­լի է թվում, որ այս իրա­դարձություննե­րը կարող են անվերջ շարունակվել, այնքան ավե­լի պատրաստա­կամ են նրանք ծառա­յել:
Մի ժամա­նակ, երբ Պուտի­նի տնտե­սությունը ծաղկում էր, շատ հավակնոտ երի­տա­սարդներ երա­զում էին աշխա­տանքի անցնել «Գազպրո­մում» կամ մեկ այլ նույնքան հզոր ընկե­րությունում, որտեղ նրանք կարող էին բարձրա­նալ կարիե­րա­յին սանդուղքով և հարստա­նալ: Այդ ժամա­նա­կաշրջա­նի տնտե­սա­կան կոնֆորմիզմը դեռևս հարա­բե­րա­կան հանգիստ էր, երբ իշխում էր վառե­լի­քա­յին ռեսուրսնե­րի վրա հիմնված տնտե­սությունը: Սակայն այսօր՝ ցանկա­լի աշխա­տանք ստա­նա­լու համար, բավա­րար չէ լինել լավ կամ միջին մասնա­գետ. անհրա­ժեշտ է նաև ցուցադրել բացարձակ քաղա­քա­կան հավա­տարմություն, իսկ երբեմն՝ նույնիսկ հրա­պա­րա­կավ դա արտա­հայտել: Շատ երի­տա­սարդնե­րի կարծի­քով, ավե­լի լավ է հեռու մնալ իրա­կան տեղե­կատվությունից և ընդունել սովո­րած անտարբե­րության տրա­մա­բա­նությունը:
2022 թվա­կա­նից ի վեր Պուտի­նը շարունա­կում է հանդի­պել ողջ երկրի հավա­տա­րիմ երի­տա­սարդ հայրե­նա­սերնե­րի հետ՝ ֆիզի­կոսնե­րի, նորա­րարնե­րի, պաշտպա­նության ոլորտի աշխա­տա­կիցնե­րի, ձեռնարկա­տե­րե­րի, ուսա­նողնե­րի և նույնիսկ դպրո­ցա­կաննե­րի: Իր հերթին, այս պայծառ երի­տա­սարդնե­րը ոչ մի կերպ չեն շփոթվում այն հարցով, թե ում հետ են հանդի­պում: Նրանք չեն մտա­ծում այն մասին, թե ինչ է իրենց նախա­գահն արել երկրի և աշխարհի հետ:
Օրի­նակ, դատա­վոր Յուրի Մասի­նին, որը դաժան դատավճիռներ է կայացրել ռեժի­սոր Բերկո­վի­չի և դրա­մա­տուրգ Պետրի­չուկի դեմ։ Մասի­նը 2 տարե­կան էր 1985 թվա­կա­նին, երբ Միխա­յիլ Գորբա­չո­վը եկավ իշխա­նության և սկսեց բացել Խորհրդա­յին Միությունը: Նա 9 տարե­կան էր, երբ սկսվե­ցին այն բարե­փո­խումնե­րը, որոնք հիմք դրե­ցին ռուսա­կան շուկա­յին և, ի վերջո, կերակրե­ցին երկի­րը: Իսկ 13 տարե­կան էր, երբ Պուտի­նը եկավ իշխա­նության: Պուտի­նի 2012 թվա­կա­նի իշխա­նության վերա­դարձին, իր մտե­րիմ դաշնա­կից Դմիտրի Մեդվեդևի նախա­գա­հությունից հետո, ապա­գա դատա­վոր Մասի­նը 29 տարե­կան էր: Նրա դեռա­հա­սության տարի­նե­րին նա եղել է Պուտի­նի համա­կարգի մաքուր արդյունք:
Եվ նման դատա­վորներ, հետաքննիչներ, պաշտոնյա­ներ, կորպո­րա­տիվ աշխա­տա­կիցներ և պարզա­պես անտարբեր կամ բուռն հավա­տարմությամբ երի­տա­սարդնե­րի միլիո­նա­վոր մարդիկ կան, որոնցից շատե­րը նույնիսկ Խորհրդա­յին Միությունը չեն հիշում:
2023 թվա­կա­նի աշնա­նից ռեժի­մը սկսել է ավե­լի ակտիվ միջամտել կրթա­կան համա­կարգին՝ հրա­պա­րա­կե­լով ավագ դպրո­ցա­կաննե­րի համար նոր միասնա­կան պատմության դասա­գիրք և պարտա­դիր «Ռուսա­կան պետա­կա­նության հիմունքներ» դասընթա­ցը համալսա­րաննե­րի ուսա­նողնե­րի համար: Սակայն որոշ գաղա­փա­րա­խոսներ, որոնք մոտ են ռեժի­մին, կարծում են, որ դա բավա­րար չէ:
Ալեքսանդր Դուգի­նը՝ «Իվան Իլյի­նի անվան Բարձրա­գույն քաղա­քա­կան դպրո­ցի» ծայրա­հեղ պահպա­նո­ղա­կան ղեկա­վա­րը, պնդում է, որ ռուսա­կան շատ համալսա­րաններ հետև­ում են այն ուսումնա­կան ծրագրե­րին, որոնք ստեղծվել են «Արևմուտքի թշնա­մի­նե­րի ուղիղ վերահսկո­ղության տակ» 1980–90-ական թվա­կաննե­րին: Լիբե­րալ այս վիրուսը արմա­տա­խիլ անե­լու համար նա կոչ է անում ոչ ավել, ոչ պակաս, քան կրթության լիա­կա­տար «միլի­տա­րի­զացման»:

ՃՆՇՈՒՄԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Չնա­յած անհանգստացնող փաստե­րին, վտանգա­վոր է ընդհանրա­ցումներ անել Ռուսաստա­նի երի­տա­սարդության մասին։ Երկրում կան միլիո­նա­վոր հրա­շա­լի երի­տա­սարդներ, որոնք չեն ընդունում Պուտի­նի անբնա­կան քաղա­քա­կա­նությունը և սարսա­փած են պատե­րազմից․ նրանք հասկա­նում են, որ իրենցից պահանջում են մեռնել, այլ ոչ թե ապրել իրենց հայրե­նի­քի համար, որ իրենց սովո­րեցնում են ատել իրենց հարև­աննե­րին, այլ ոչ թե ընկե­րա­նալ նրանց հետ։ Նրանք տենչում են այլ կյանք։ Եվ երբեմն նրանք ցուցա­բե­րում են իսկա­կան հերո­սություն, նույնիսկ եթե դիրքո­րո­շում ունե­նալն իրենց ապա­գա­յի կործանման գնով է, որը կարող է հանգեցնել բանակ ուղարկվե­լուն կամ նույնիսկ բանտարկվե­լուն։
Կան նույնիսկ քաղա­քա­ցիա­կան դիմադրության փորձեր, որոնք ցույց են տալիս, որ խմբա­կա­յին գործո­ղություննե­րը հնա­րա­վոր են, անգամ խիստ ճնշումնե­րի պայմաննե­րում։ Այդպի­սի մի դեպք կապ ունի Դուգի­նի Իվան Իլյի­նի անվան դպրո­ցից, որը կոչվել է ռուսա­կան էմիգրանտ, 20-րդ դարի սկզբի փիլի­սո­փա Իվան Իլյի­նի անունով, ով ուներ ծայրա­հեղ ազգայնա­կան և նույնիսկ ֆաշիստա­կան հայացքներ, որոնց Պուտի­նը հաճախ է մեջբե­րում։ 2024 թվա­կա­նի ապրի­լին, դպրո­ցը հիմնադրվե­լուց մեկ տարուց էլ պակաս ժամա­նակ անց, ավե­լի քան 5000 մարդ, հիմնա­կա­նում ուսա­նողներ, բայց նաև զայրա­ցած մտա­վո­րա­կաններ տարբեր տարի­քի, ստո­րագրե­ցին դպրո­ցին անվան փոփո­խության պահանջով դիմում։
Երբ դիմումի լուրե­րը սկսե­ցին տարածվել, ստո­րագրություննե­րի թիվը արա­գո­րեն աճեց՝ անցնե­լով 25,000‑ը, քանի որ ուսա­նո­ղությունից դուրս գտնվող մարդիկ և նրանք, ովքեր որևէ կապ չունեին համալսա­րա­նի հետ, նույնպես միա­ցան։ Համալսա­րա­նի ռեկտո­րի և Դուգի­նի արձա­գանքը կանխա­տե­սե­լի էր և համա­պա­տասխա­նում էր ներկա քաղա­քա­կան պայմաննե­րին․ նրանք նյարդայնա­ցած ենթադրե­ցին, որ դիմումը կազմա­կերպվել էր ուկրաի­նա­մետ ուժե­րի, «արտա­սահմանյան գործա­կալնե­րի» և «անբարյա­ցա­կամ երկրնե­րի» աջա­կիցնե­րի կողմից։
Թեև Ռուսաստա­նի երի­տա­սարդնե­րը դեռևս աջակցում են «հատուկ ռազմա­կան գործո­ղությա­նը», նրանց աջակցությունը ավե­լի քիչ է, քան նրանց ավագ սերնդի ներկա­յա­ցուցիչնե­րի­նը: Օրի­նակ, հուլի­սին «Լևա­դա կենտրո­նը» պարզեց, որ 55 տարե­կա­նից բարձր հարցվածնե­րի 80%-ը աջակցում է Ռուսաստա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րին, մինչդեռ 18–24 տարե­կաննե­րի շրջա­նում այդ թիվը 66% էր: (Այս խմբի հարցվածնե­րի մոտ մեկ քառորդը նշել է, որ չի աջակցում ռազմա­կան գործո­ղություննե­րին): Երի­տա­սարդներն ընդհա­նուր առմամբ ավե­լի շատ են կողմ խաղաղ բանակցություննե­րին՝ պատե­րազմը ավարտե­լու համար. Օգոստո­սին «Լևա­դա­յի» հարցման մեջ 64%-ը կողմ էր բանակցություննե­րին՝ համե­մա­տած 58%-անոց ազգա­յին միջի­նի հետ: Այստեղ հնա­րա­վոր է զգուշա­վոր ընդհանրա­ցումներ անել, սակայն պարզ է, որ Ռուսաստա­նի երի­տա­սարդնե­րը, ինչպես ցանկա­ցած սերունդ, ունեն տարբեր տեսա­կետներ ու վերա­բերմունքներ: Այս սերնդի մեջ կան ինչպես Պուտի­նիզմից շահույթ ստա­ցողներ, այնպես էլ նրանք, ովքեր ամեն ինչ կորցրել են, այդ թվում՝ իրենց ազա­տությունը:
Անվի­ճե­լի է հետևյա­լը՝ սերնդա­փո­խությունը Ռուսաստա­նում ավտո­մատ կերպով չի փոխի երկրի քաղա­քա­կան մթնո­լորտը կամ նրա ղեկա­վա­րության բնույթը: Դա չափա­զանց պարզ կլի­նի: Անհրա­ժեշտ փոփո­խությունը շատ ավե­լի խորն է, քան տարի­քա­յին տարբե­րությունը: Խոսքը մտա­ծո­ղության և վարքի մասին է, ինչպես նաև՝ մարդկա­յին միջա­վայրի: Երկուուկես տարվա այս քաո­սի ընթացքում ռեժի­մը Ռուսաստա­նին վերա­դարձրեց դեպի Ստա­լինյան ժամա­նա­կաշրջա­նի սովո­րություննե­րը և մտա­ծե­լա­կերպը: Բայց Պուտի­նի ռեժի­մը երբեք չի կարո­ղա­նա ամբողջո­վին վերահսկել Ռուսաստա­նի երի­տա­սարդ սերունդնե­րին, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ դպրո­ցա­կան են:
Ամե­նաի­րա­տե­սա­կան հույսը հետևյալն է՝ շատ երի­տա­սարդ ռուսներ կսո­վո­րեն երկու բան անել միա­ժա­մա­նակ՝ հարմարվել համա­կարգի կանոննե­րին, բայց միևնույն ժամա­նակ մտա­ծել այլ կերպ: Ի վերջո, արտա­քին քաղա­քա­կան միջա­վայրը կփոխվի, և այդ ժամա­նակ, հնա­րա­վոր է, այս տարածված երկա­կի մտա­ծո­ղությունը նրանց հնա­րա­վո­րություն տա մերժել իրենց հայտնի ճնշող համա­կարգը: Թեև այս սցե­նա­րը այժմ թվում է վարդա­գույն և հեռա­վոր, այն հավա­նա­բար ավե­լի իրա­տե­սա­կան է, քան սերնդա­փո­խության որևէ պարզունակ տեսություն: Մի օր այն գուցե հանգեցնի Ռուսաստա­նի նորմա­լացմա­նը, եթե ոչ՝ ժողովրդա­վա­րացմա­նը:

Աղբյուրը՝ foreignaffairs.com կայքից։


թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ