20.4 C
Yerevan

Թել Ավի­վը Կասկածո՞ւմ Է Բաքվին

Կարո՞ղ էին «ադրբե­ջա­նա­կան ծագմամբ» մարդիկ հայտնվել Իսրա­յե­լում՝ առանց Բաքվի հատուկ ծառա­յություննե­րի իմա­ցության։

Հակոբ Բադալյան

Անա­ռողջ «քիմիա». Թել Ավի­վը կասկա­ծում է Բաքվին

«Հարև­աննե­րը մեզ հավաստիացրել են, որ իրենց տարածքը չեն տրա­մադրի Իսյա­րե­լին Իրա­նի դեմ հարվա­ծի համար»,- հայտա­րա­րել է Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արաղչին: Նրա խոսքը վերաբերո՞ւմ է նաև Ադրբե­ջա­նին: Իհարկե, Ադրբե­ջանն Իսրա­յե­լից Իրան ուղիղ ճանա­պարհին չէ, բայց նաև վաղուց գաղտնիք չէ, որ Ադրբե­ջանն Իսրա­յե­լի համար հենա­կետ է Իրա­նի դեմ հիբրի­դա­յին գործո­ղություննե­րի համար:

Հետև­ա­բար, Բաքուն ևս հավաստիացրե՞լ է Իրա­նին, որ թույլ չի տա Իսրա­յե­լին օգտա­գործել իրեն: Այդ ֆոնին ուշագրավ է նախօ­րեին տարածված տեղե­կությունը այն մասին, թե իսրա­յե­լա­կան հատուկ ծառա­յություննե­րը բացա­հայտել և ձերբա­կա­լել են Իրա­նի օգտին լրտե­սություն իրա­կա­նացրած ծագումով ադրբե­ջանցի 7 իսրա­յելցի­նե­րի: Ըստ տեղե­կության՝ նրանք Իրա­նին փոխանցել են բավա­կա­նին մեծա­ծա­վալ տեղե­կատվություն Իսրա­յե­լի ռազմա­կան և այլ նշա­նա­կության օբյեկտնե­րի մասին, որոնց մի մասն էլ դարձել է Իրա­նի հրթի­ռա­յին զանգվա­ծա­յին հարվա­ծի թիրախ:

Լրտե­սա­կան ցանցի բացա­հայտման մասին հայտա­րա­րությամբ Իսրա­յե­լի կառա­վա­րությունը թերևս նպա­տակ ունի այսպես ասած «ինքնարդա­րա­նալ» Իրա­նի հարվա­ծի առնչությամբ, որը, ըստ ամե­նայնի, եղել է բավա­կա­նին դիպուկ: Բայց հանգա­մանքը, որ ձերբա­կալվածներն «ադրբե­ջա­նա­կան ծագման» են, բավա­կա­նին հատկանշա­կան է: Չի բացառվում, որ Թել Ավի­վը Իրա­նի հարցում վերջին զարգա­ցումնե­րի առնչությամբ դժգոհ է Բաքվի պահվածքից:

Կարո՞ղ էին «ադրբե­ջա­նա­կան ծագմամբ» մարդիկ հայտնվել Իսրա­յե­լում՝ առանց Բաքվի հատուկ ծառա­յություննե­րի իմա­ցության: Թել Ավիվն ակնարկում է, որ Բաքուն բավա­րար ուշադրության չի՞ արժա­նացրել դա, թե՞ ավե­լին՝ իմա­ցել է, բայց լռել: Ինչ «քիմիա» է այսօր Բաքու-Թել Ավիվ հարա­բե­րություննե­րում: Լրտեսնե­րի մասին տեղե­կատվության կառուցվածքը հուշում է, որ այն այդքան էլ առողջ չէ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ