24.7 C
Yerevan

Ի՞նչ Է Սպասվում Վրաստա­նին

Այժմ իրա­վի­ճա­կը շատ ավե­լի լուրջ է։ Իշխող կուսակցության՝ Կրեմլի հետ համա­գործակցության մեղադրանքնե­րը հնչում են վրա­ցա­կան հասա­րա­կության մեծ մասում, իսկ «Վրա­ցա­կան երա­զանքը» ինքն է բարձրացրել խաղադրույքնե­րը՝ ընտրություննե­րից առաջ խոստա­նա­լով ճնշումներ ընդդի­մության դեմ։

Լրագրող Ալեքսանդր Ատա­սունցևը Carnegie Politika-ի համար. «Երկու հանրաքվեի պատե­րազմը. Ինչ է սպա­սում Վրաստա­նին ընտրություննե­րից հետո»:
 «Վրա­ցա­կան երա­զանքի» ուղերձը, ըստ որի՝ այս ընտրություննե­րում վրա­ցի­նե­րը ընտրում են պատե­րազմի և խաղա­ղության միջև, ակնհայտո­րեն ավե­լի համո­զիչ է եղել, քան ընդդի­մության՝ Ռուսաստա­նի և Եվրա­միության միջև ընտրության մասին պատումն: Վրաստա­նում այս տարվա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը որա­կել են որպես երկրի պատմության ամե­նա­կարև­որնե­րից մեկը, և այդ գնա­հատմա­նը համա­ձայն էին թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդի­մությունը։ Նրանք տարբերվում էին մեկ այլ հարցում՝ թե ինչն է խաղին դրված։ Ընդդի­մությունը քվեարկությունը ներկա­յացնում էր որպես երկրի ապա­գա­յի հանրաքվե. Վրաստա­նը դառնալո՞ւ է ժողովրդա­վար Եվրո­պա­յում, թե՞ ավտո­րի­տար երկիր Ռուսաստա­նի ազդե­ցության ներքո։ Իշխող «Վրա­ցա­կան երա­զանքը» ճակա­տագրա­կա­նությունն այլ կերպ էր ընկա­լում՝ նրանց համար դա պատե­րազմ և խաղա­ղություն ընտրության մասին էր։
Կողմե­րից յուրա­քանչյուրը արդեն հայտա­րա­րել է իր հաղթա­նա­կի մասին, սակայն շատ բան է վկա­յում, որ այս բախման մեջ իշխող կուսակցության պատմությունը ավե­լի համո­զիչ է գտնվել վրաց հասա­րա­կության համար։ Պատե­րազմի վախը գերակշռել է ընդդի­մության բարդ կառուցվածքի նկատմամբ, որը, իր բաժանվա­ծությամբ, վատ համընկնում էր այն պնդումնե­րին, որ խոսքն երկրի ճակա­տագրի մասին է։
Չնա­յած Արևմուտքի հետ բախումնե­րին, Ռուսաստա­նի հետ մերձեցման մեղադրանքնե­րին, ավտո­րի­տար կողմնո­րո­շումնե­րին և հետապնդումնե­րի խոստումնե­րին, «Վրա­ցա­կան երա­զանքին», ըստ ամե­նայնի, հաջողվել է հաղթել ընտրություննե­րում։ 2012 թվա­կա­նից իշխող կուսակցությունը ստա­ցել է, ըստ պաշտո­նա­կան տվյալնե­րի, մոտ 54% ձայն, ինչը նրան ապա­հո­վում է 150 տեղե­րից 89‑ը խորհրդա­րա­նում։ Ըստ նույն պաշտո­նա­կան տվյալնե­րի՝ չորս ընդդի­մա­դիր կուսակցություններն, անցնե­լով անցման շեմը, հավա­քել են ընդհա­նուր 37% ձայն։ Ճշգրիտ տվյալնե­րի վստա­հե­լիությունը մեծ կասկածնե­րի տեղիք է տալիս՝ քվեարկությունից հետո գլխա­վոր թեման զանգվա­ծա­յին կեղծա­րա­րության մեղադրանքներն էին։ «Իմ ձայնը» կոչվող վրա­ցի քաղա­քա­ցիա­կան կազմա­կերպություննե­րի միա­վո­րումը խիստ քննա­դա­տել է ընտրություննե­րի պաշտո­նա­կան արդյունքնե­րը։ Դիտորդնե­րը հայտնա­բե­րել են մի քանի քվեա­թերթիկնե­րի տրա­մադրում քվեարկողնե­րին, ներառյալ նախա­պես «Վրա­ցա­կան երա­զանքի» օգտին լրացված թերթիկնե­րը, քվեարկություն ուրիշնե­րի փաստաթղթե­րով և դիտորդնե­րի վախե­ցում, որի պատճա­ռով «շատ դեպքե­րում ընտրություննե­րը հետև­ելն անհնար էր»։ Քվեարկության արդյունքնե­րի կեղծման մասին կազմա­կերպության եզրա­կա­ցություննե­րը մեջբե­րել է Transparency International‑ը։
Ընտրություննե­րի խախտումնե­րը նշվել են նաև Վաշինգտո­նում և Բրյուսե­լում։ «Մենք միա­նում ենք միջազգա­յին և տեղա­կան դիտորդնե­րի կոչե­րին՝ ամբողջա­կան հետաքննություն անցկացնել խախտումնե­րի մասին բոլոր հաղորդումնե­րին»,- հայտա­րա­րել է ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը։
ԵՄ արտա­քին գործե­րի բարձր ներկա­յա­ցուցիչ Ժոզեֆ Բորե­լը նշել է «խաղի անհա­վա­սար պայմաննե­րը» և մտա­հո­գություն հայտնել վերջերս ընդունված օրենքնե­րի՝ ընտրա­կան գործընթա­ցի վրա ունե­ցած ազդե­ցության վերա­բերյալ։ Խոսքը, մասնա­վո­րա­պես, օտա­րերկրյա գործա­կալնե­րի մասին օրենքի մասին է, որը վերջնա­կա­նա­պես ուժի մեջ մտել էր ընտրություննե­րից մի քանի շաբաթ առաջ։ 
Ընտրություննե­րի վերջնա­կան արդյունքնե­րի անհա­մա­պա­տասխա­նության մասին մատնանշում են նաև էկզիտպոլնե­րի տվյալնե­րը։ Առա­վել խոշոր ընդդի­մա­դիր հեռուստաա­լիքնե­րի պատվե­րով անցկացված հարցումնե­րի համա­ձայն՝ «Վրա­ցա­կան երա­զանքը» հավա­քել է շուրջ 41–42% ձայն, իսկ ընդդի­մության համակցված արդյունքը գերա­զանցել է 50%-ը։
Ընտրություննե­րից առաջ անցկացված սոցիա­լա­կան հարցումնե­րը ևս կանխա­տե­սում էին ավե­լի ցածր աջակցություն իշխող կուսակցության համար։ Ըստ այդ տվյալնե­րի՝ «Վրա­ցա­կան երա­զանքը» պետք է հավա­քեր 34–36% ձայն, իսկ ընդդի­մա­դիրնե­րին կանխա­տեսվում էր մեծա­մասնություն։ Սակայն Արևմուտքի կողմից ընտրություննե­րի արդյունքնե­րի չճա­նաչման մասին խոսք դեռ չկա։ Միջազգա­յին զեկույցնե­րի մեծ մասը պարունա­կում է անո­րոշ ձևա­կերպումներ՝ վրա­ցա­կան հասա­րա­կության բևե­ռացման ու տարանջատման մասին, ինչպես նաև լարված մթնո­լորտի մասին քվեարկության օրը։ ԵԱՀԿ‑ն նշել է խախտումներ, բայց ճանա­չել է արդյունքնե­րը։ Կազմա­կերպությունում նաև նշել են, որ Վրաստա­նում ընդհա­նուր առմամբ նկատվում է «ժողովրդա­վա­րության նահանջ»։ Գերմա­նիա­յի ԱԳՆ‑ն համա­ձայնել է այդ եզրա­կա­ցություննե­րին։
Ավե­լին, ԵՄ որոշ երկրներ արդեն շտա­պել են շնորհա­վո­րել «Վրա­ցա­կան երա­զանքին» հաղթա­նա­կի առթիվ։ Ընտրություննե­րից անմի­ջա­պես հետո երկօրյա այցով Վրաստան է մեկնել Հունգա­րիա­յի վարչա­պետ Վիկտոր Օրբա­նը։ Իհարկե, եվրո­պա­կան երկրնե­րի մեծա­մասնությունը պատրաստ չէ միանշա­նակ աջակցել «Վրա­ցա­կան երա­զանքին» ինչպես Օրբա­նը, սակայն Հունգա­րիա­յի վետոն առնվազն պաշտպա­նում է Վրաստա­նի իշխող կուսակցությա­նը ԵՄ‑ի հնա­րա­վոր սահմա­նա­փա­կող միջոցնե­րից։
Զանգվա­ծա­յին կեղծիքնե­րի մեղադրանքներն անպայմա­նո­րեն հիմնա­վորված են, սակայն չի կարե­լի ասել, որ «Վրա­ցա­կան երա­զանքի» հաղթա­նա­կը կառուցված է միայն դրանց վրա։ Իշխող կուսակցությունը բավա­կան մեծ թվով կողմնա­կիցներ ունի, և այն ուղերձը, թե այս ընտրություննե­րում վրա­ցի­նե­րը ընտրում են պատե­րազմի և խաղա­ղության միջև, ակնհայտո­րեն ավե­լի համո­զիչ է եղել, քան ընդդի­մության՝ Ռուսաստա­նի և Եվրա­միության միջև ընտրության պատումը։
Անկախ նրա­նից՝ «Վրա­ցա­կան երա­զանքը» իրա­կա­նում հավա­քել է 42% թե 54% ձայն, դա այնուա­մե­նայնիվ շատ ավե­լի քիչ է, քան եվրաինտեգրա­ցիան աջակցող վրա­ցի­նե­րի մասնա­բա­ժի­նը, որը բոլոր հարցումնե­րի համա­ձայն մոտե­նում է 90%-ին։ Հետև­ա­բար, իշխող կուսակցության օգտին քվեարկածնե­րի մեջ կան շատե­րը, որոնք պատրաստ կլի­նեին աջակցել Վրաստա­նի ինտեգրմա­նը ԵՄ։ Ընդհանրա­պես, հենց «Վրա­ցա­կան երա­զանքը» երբեք պաշտո­նա­պես չի հրա­ժարվել եվրաինտեգրա­ցիա­յի աջակցության գաղա­փա­րից։ «Եվրո­պան միշտ եղել է Վրաստա­նի և վրա­ցի­նե­րի բնա­կան ընտրությունը», — քվեարկության նախօ­րեին Euronews‑ի հետ հարցազրույցում ասել է Վրաստա­նի վարչա­պետ Իրակլի Կոբա­խի­ձեն։
 «Վրա­ցա­կան երա­զանքի» հակա­սա­կան դիրքո­րո­շումը առա­վել մանրա­մասն ձևա­կերպել է նրա հիմնա­դիր Բիձի­նա Իվա­նիշվի­լին։ Միլիարդա­տե­րը կարծում է, որ Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րը կկարգա­վորվեն, երբ ավարտվի Ուկրաի­նա­յի պատե­րազմը, ինչը, ըստ նրա, կարող է շատ շուտ տեղի ունե­նալ։ Իսկ մինչ այդ Թբի­լի­սին ստիպված կլի­նի պաշտպա­նել իր շահե­րը և խուսա­փել բախումնե­րից Մոսկվա­յի հետ, նույնիսկ եթե դրա­նից տուժեն հարա­բե­րություննե­րը Եվրո­պա­յի հետ։
Ընդդի­մության՝ Ռուսաստա­նի և ԵՄ‑ի միջև ընտրության մասին պատումն էլ թուլա­նում էր նրա իսկ մասնատվա­ծության պատճա­ռով։ 
«Վրա­ցա­կան երա­զանքի» դեմ ընտրարշա­վում մասնակցում էին մի քանի կոա­լի­ցիա­ներ և ավե­լի քան տասը կուսակցություններ, և անգամ անցո­ղիկ շեմը հաղթա­հա­րել են միանգա­մից չորս ընդդի­մա­դիր ուժեր։ Իշխա­նության հակա­ռա­կորդնե­րի՝ միմյանց հետ համա­ձայնության չկա­րո­ղա­նա­լը չէր համընկնում այն թեզի հետ, որ այս ընտրություննե­րը կապված են ոչ թե այն բանի հետ, թե ով կղե­կա­վա­րի երկի­րը, այլ՝ նրա ապա­գա­յի. վաճառվե­լու է թշնա­մուն, թե կընտրի ազա­տությունը։
Միայն արշա­վի ամե­նա­վերջում ընդդի­մությունը կարո­ղա­ցավ ցուցադրել որո­շա­կի միասնություն՝ համա­ձայնե­լով ստո­րագրել նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լիի առա­ջարկած «Վրա­ցա­կան խարտիա­յի» տակ։ Նրա էությունն այն էր, որ հաղթա­նա­կի դեպքում ընդդի­մա­դիրնե­րը կչե­ղարկեն բոլոր օրենքնե­րը, որոնք խոչընդո­տում են երկրի եվրաինտեգրա­ցիա­յին, ինչպես նաև 2025 թվա­կա­նին կանցկացնեն արտա­հերթ ընտրություններ։ Բայց միասնա­կան ծրա­գի­րը չափա­զանց ընդհա­նուր և անո­րոշ էր, որպեսզի համո­զեր զանգվա­ծա­յին ընտրո­ղին։ Ընդդի­մա­դիր կուսակցություննե­րի անհա­մա­ձայնեցված մարտա­վա­րությունը երև­աց նաև քվեարկությունից հետո։ Իշխա­նության հակա­ռա­կորդնե­րին իրենց հետա­գա պլաննե­րի մասին հայտա­րա­րե­լու համար ավե­լի քան մեկ օր պահանջվեց։ Ի վերջո, խորհրդա­րան անցած բոլոր ընդդի­մա­դիր կուսակցություննե­րը չճա­նա­չե­ցին ընտրություննե­րի արդյունքնե­րը։
Երկար քննարկումնե­րից հետո ընտրություննե­րի արդյունքնե­րը չճա­նա­չեց նաև երկրի նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լին։ «Սա լիա­կա­տար կեղծիք և ձեր ձայնե­րի բռնագրա­վում էր», — հայտա­րա­րեց նա և կոչ արեց մարդկանց դուրս գալ բողո­քի ցույցե­րի։ Նախա­գա­հի աջակցությունը ընդդի­մության կողմից ընտրություննե­րի արդյունքնե­րը չճա­նա­չե­լուն ինստի­տուցիո­նալ արժեք է հաղորդում, բայց դա երկար չի տևի։ Զուրա­բիշվի­լիի լիա­զո­րություննե­րը ավարտվում են արդեն այս տարի, իսկ հաջորդ նախա­գա­հին՝ 2017 թվա­կա­նի սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի պատճա­ռով, ընտրե­լու են ոչ թե համընդհա­նուր քվեարկությամբ, այլ ընտրիչնե­րի կոլե­գիա­յով, որը բաղկա­ցած է պատգա­մա­վորնե­րից և մարզա­յին ներկա­յա­ցուցիչնե­րից։
Թերևս, «Վրա­ցա­կան երա­զանքը», որն իր ժամա­նա­կին աջակցել էր Զուրա­բիշվի­լիին ընտրություննե­րում, այս անգամ կկա­րո­ղա­նա նախա­գահ դարձնել այլ թեկնա­ծուի։ Ընդդի­մության պլա­նը՝ փողոցն է, սակայն դժվար է հավա­տալ, որ նա կկա­րո­ղա­նա իրա­կա­նացնել հեղա­փո­խություն։ Արդյունքնե­րը միջազգա­յին հանրության կողմից կասկա­ծի տակ չեն դրվել, իսկ «Վրա­ցա­կան երա­զանքը» մնում է ամե­նա­հայտնի ուժը երկրում։ Երկուսն էլ թույլ չեն տալիս իշխա­նա­փո­խությունը փողո­ցա­յին բողոքնե­րի միջո­ցով դարձնել բավա­կա­նա­չափ լեգի­տիմ։ Սակայն սա չի նշա­նա­կում, որ Վրաստա­նը երկար ու մասշտա­բա­յին բողոքներ չի սպա­սում։ Վերջին տարի­նե­րին «Վրա­ցա­կան երա­զանքի» իշխա­նությունից դժգո­հությունը բազմիցս արտա­հայտվել է Թբի­լի­սիի փողոցնե­րում լայնա­ծա­վալ և բուռն ցույցե­րի տեսքով։ Օրի­նակ, ընդա­մե­նը մի քանի ամիս առաջ հազա­րա­վոր դժգոհներ շաբաթնե­րով բողո­քում էին օտա­րերկրյա գործա­կալնե­րի մասին օրենքի ընդունման դեմ։
Այժմ իրա­վի­ճա­կը շատ ավե­լի լուրջ է։ Իշխող կուսակցության՝ Կրեմլի հետ համա­գործակցության մեղադրանքնե­րը հնչում են վրա­ցա­կան հասա­րա­կության մեծ մասում, իսկ «Վրա­ցա­կան երա­զանքը» ինքն է բարձրացրել խաղադրույքնե­րը՝ ընտրություննե­րից առաջ խոստա­նա­լով ճնշումներ ընդդի­մության դեմ։ Սակայն կուսակցությունն ունի դեռ հնա­րա­վո­րություն մեղմե­լու իր հռե­տո­րա­բա­նությունը. ամբողջ ընտրարշա­վի ընթացքում կուսակցությունը թողնում էր նահանջի տարբե­րակ՝ նշե­լով, որ ընդդի­մության դատա­վա­րության սկսման համար անհրա­ժեշտ է սահմա­նադրա­կան մեծա­մասնություն, որը նա այնուա­մե­նայնիվ չի ստա­ցել։
Ներկա­յումս ամեն ինչ ցույց է տալիս, որ «Վրա­ցա­կան երա­զանքը», չնա­յած քննա­դա­տությա­նը, կարո­ղա­ցավ հաղթա­հա­րել հերթա­կան ընտրություննե­րը և շարունա­կե­լու է ղեկա­վա­րել երկի­րը չորրորդ ժամկե­տով։ Բայց դեռ առջև­ում են փողո­ցա­յին բողոքնե­րը, որոնց անկանխա­տե­սե­լի ընթացքը կարող է իշխող կուսակցությա­նը մղել ճակա­տագրա­կան սխալնե­րի։ 
Աղբյուրը‘
Carnegieendowment.org

Թարգմանեց‘Արայիկ Մկրտումյա­նը 

Առնչվող Հոդվածներ