24.7 C
Yerevan

Միջուկա­յին Սպառնալի՞ք, Թե՞ Բլեֆ

Ռուսաստա­նը կվերջնա­կացնի նոր սերնդի միջուկա­յին հզո­րությամբ հագե­ցած սուզա­նա­վե­րում, հեռա­հար ռմբա­կո­ծիչնե­րում և շարժա­կան հրթի­ռա­յին արձակման հարթակնե­րում ներդրումներ կատա­րե­լը։

The New York Times. Պուտի­նը ցուցադրում է միջուկա­յին ներուժը՝ Ուկրաի­նա­յի համար զգա­յուն պահին

Ռուսաստա­նի նախա­գա­հի շեշտադրումը միջուկա­յին հնա­րա­վո­րություննե­րի վրա ընկալվել է որպես փորձ՝ զսպե­լու Արևմուտքի ռազմա­կան օգնությունը Կիև­ին: Երեքշաբթի օրը Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը ղեկա­վա­րեց միջուկա­յին զորա­վարժություննե­րը, որոնք ներա­ռում էին բալիստիկ հրթիռնե­րի փորձնա­կան արձա­կումներ։ Դա ընկալվել է որպես ուժի ցուցադրում՝ Ուկրաի­նա­յում շարունակվող հակա­մարտության ֆոնին։

Պուտի­նի սպառնա­լիքնե­րը՝ կիրա­ռե­լու միջուկա­յին զենք, դարձան դիմա­կա­յության ընդհա­նուր թեմա, և երեկվա միջուկա­յին զորա­վարժություննե­րը տեղի ունե­ցան հատկա­պես զգա­յուն պահին։ Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկու կողմից ներկա­յացված այսպես կոչված «հաղթա­նա­կի ծրա­գի­րը» թեթև աջակցություն է ստա­ցել դաշնա­կիցնե­րի կողմից, իսկ նրա խնդրանքը՝ թույլ տալ Կիև­ին կիրա­ռել Արևմուտքից մատա­կա­րարված երկար հեռա­հա­րության հրթիռնե­րը՝ հարվա­ծե­լու Ռուսաստա­նի խորքե­րում, առայժմ մնա­ցել է անպա­տասխան։

Երեքշաբթի օրը Պուտի­նը խոստա­ցավ շարունա­կել Ռուսաստա­նի միջուկա­յին զինա­նո­ցը արդիա­կա­նացնե­լու աշխա­տանքնե­րը՝ դա հիմնա­վո­րե­լով ինքնա­պաշտպա­նության անհրա­ժեշտությամբ։ Մասնա­վո­րա­պես, նրա խոսքով՝ Ռուսաստա­նը կվերջնա­կացնի նոր սերնդի միջուկա­յին հզո­րությամբ հագե­ցած սուզա­նա­վե­րում, հեռա­հար ռմբա­կո­ծիչնե­րում և շարժա­կան հրթի­ռա­յին արձակման հարթակնե­րում ներդրումներ կատա­րե­լը։

Ուկրաի­նա­յում հակա­մարտության սկսվե­լուց հետո Պուտի­նը բազմիցս օգտա­գործել է ռազմա­կան զորա­վարժություննե­րը՝ ընդգծե­լու իր երկրի միջուկա­յին գերա­կա­յությունը։
Ռազմա­կան վերլուծա­բաննե­րի կարծի­քով՝ զանգվա­ծա­յին ոչնչացման զենքի վրա շեշտադրումը ուղղված է ներքին լսա­րա­նին հանգստացնե­լու համար՝ ռուսա­կան զորքե­րի անկա­յուն գործո­ղություննե­րի ֆոնին Ուկրաի­նա­յում և Արևմուտքի երկրնե­րին զերծ պահե­լու Կիև­ին ավե­լի ժամա­նա­կա­կից զենք տրա­մադրե­լուց։

Աղբյուրը‘

https://www.nytimes.com/2024/10/29/world/europe/putin-nuclear-weapons-ukraine-russia.html

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ