26.4 C
Yerevan

Պատե­րազմում՝ Ինչպես Պատե­րազմում

Հյուսի­սա­յին Կորեա­յի պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտա­րա­րել է, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի սկզբից ի վեր «առաջնորդ ընկեր Կիմը հանձնա­րա­րել է օգնել Ռուսաստա­նին»:

Վահրամ Աթա­նեսյան

Հարա­վա­յին Կորեան եւ Միացյալ Նահանգներն առա­ջին անգամ անօ­դա­չու թռչող սարքե­րի համա­տեղ զորա­վարժություններ են անցկացրել: Հարա­վա­յին Կորեա­յի ռազմա-օդա­յին ուժե­րի հրա­մա­նա­տա­րությունն այդ առթիվ պաշտո­նա­կան հաղորդագրություն է  տարա­ծել, հաղորդում է հարավ- կորեա­կան , «onhap» գործա­կա­լությունը:

Ըստ այդմ, երկու երկրներն առա­ջին անգամ ԱԹՍ-երի համա­տեղ զորա­վարժություններ են անցկացրել: Հարա­վա­յին Կորեա­յի կողմից ներգրավվել է  «RQ-4B Global Haw» հետա­խուզա­կան ԱԹՍ, իսկ ԱՄՆ‑ը կիրա­ռել է հարվա­ծա­յին «MQ 9 Reaper»-ներ: Զորա­վարժություննե­րում օգտա­գործվել են նաեւ  «խելա­ցի» սպա­ռա­զի­նություններ»: Զորա­վարժություններն ընթա­ցել են «թշնա­մա­կան սադրանքի օջախնե­րին հարվածներ հասցնե­լու» սցե­նա­րով: Հարավ-կորեա­կան ԱԹՍ‑ն հակա­ռա­կորդի թիրախնե­րի տեղա­բաշխման եւ ճշտո­րոշման հետա­խուզա­կան տվյալներ է հավա­քել եւ փոխանցել ամե­րիկյան հարվա­ծա­յին անօ­դա­չուին, որն էլ «խելա­ցի սպա­ռա­զի­նության» միջո­ցով խոցել է բոլոր նշա­նա­կե­տե­րը:

Զորա­վարժություննե­րին լավա­տեղյակ աղբյուրն ասել է, որ նախա­պես պաշտո­նա­կան հայտա­րա­րություն չի ծրագրվել, բայց երբ Հյուսի­սա­յին Կորեան հոկտեմբե­րի 31-ին նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել, կողմե­րը որո­շել են Փհենյա­նին նախազգուշացնել: Հյուսի­սա­յին Կորեան փորձարկել է միջմայրցա­մա­քա­յին բալիստիկ հրթիռ, որ սպառնա­լիք է ոչ միայն Հարա­վա­յին Կորեա­յի եւ Ճապո­նիա­յի, այլեւ Միացյալ Նահանգնե­րի համար: Դիտարժան է նաեւ, որ ԱՄՆ‑ը եւ Հարա­վա­յին Կորեան ԱԹՍ-երի համա­տեղ զորա­վարժություններ են անցկացրել մի իրա­վի­ճա­կում, երբ տեղե­կություններ են հայտնվել, որ Հյուսի­սա­յին Կորեան մոտ տասը հազար զինվո­րա­կաններ է ուղարկել ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի ճակատ: Ուկրաի­նա­յի ԶՈՒ Ռազմա­կան հետա­խուզության գլխա­վոր վարչությունը բացա­հայտել է այդ զորախմբի հրա­մա­նա­տարնե­րի ինքնությունը: Նրանք բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ են եւ ծառա­յում են Հյուսի­սա­յին Կորեա­յի ԶՈՒ Գլխա­վոր շտա­բում, ԳՇ ռազմա­կան հետա­խուզության վարչությունում: Ռուսաստա­նը պաշտո­նա­պես հերքել է, որ իր տարածքում հյուսիս-կորեա­կան զինվո­րա­կաններ կան, բայց Հյուսի­սա­յին Կորեա­յի պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտա­րա­րել է, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի սկզբից ի վեր «առաջնորդ ընկեր Կիմը հանձնա­րա­րել է օգնել Ռուսաստա­նին»:

Տեղե­կություններ կան, որ Դոնբա­սի օկուպացված տարածքնե­րում հյուսիս-կորեա­կան ինժե­նե­րա­կան զորքե­րը ներգրավված են ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնման աշխա­տանքնե­րին: Դա ռուսա­կան կողմից հնա­րա­վո­րություն է տվել, որպեսզի ինժե­նե­րա­կան, երկա­թուղա­յին զորքերն ուղարկի ռազմա­ճա­կատ: ԱՄՆ‑ը պաշտո­նա­պես հայտա­րա­րել է, որ Ուկրաի­նան իր տարածքում գտնվող հյուսիս-կորեա­կան զորքե­րին հարվա­ծե­լու լեգի­տիմ իրա­վունք ունի: Հարա­վա­յին Կորեա­յի հետ ԱՄՆ համա­տեղ զորա­վարժություննե­րը վկա­յում են, որ Ասիա-Խաղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջա­նը կարող է մտնել անկա­յունության փուլ: Հարա­վա­յին Կորեա­յի իշխա­նություննե­րը հայտա­րա­րել են, որ ի պատասխան հյուսիս-կորեա­կան զորքե­րի Ուկրիա­նա­յում ներկա­յության իրենք կարող են Կիեւին մահա­բեր սպա­ռա­զի­նություններ մատա­կա­րա­րել: Պաշտո­նա­կան Սեւուլը մինչեւ վերջերս ձեռնպահ է մնա­ցել Ռուսաստա­նի դեմ արմա­տա­կան քայլե­րից: Իրա­վի­ճակ, կարծես, փոխվում է, Հարա­վա­յին Կորեան որդեգրում է «պատե­րազմում՝ ինչպես պատե­րազմում» դիրքո­րո­շում:

Առնչվող Հոդվածներ