26.4 C
Yerevan

Թուրքիան Եւ Քրդա­կան Հարցը

Ռաքա­յում եւ հարա­կից քրդաբնակ շրջաննե­րում փաստա­ցի դրված է քրդա­կան ազգա­յին ինքնությա­նը վերա­դառնա­լու խնդիր: Ի տարբե­րություն թուրքե­րի, որ տարա­ծաշրջա­նում հաստատվել են ոչ ավե­լի, քան հազար տարի առաջ, քրդե­րը նախաբնիկ են:

Վահրամ Աթա­նեսյան

Ռաքա­յում եւ հարա­կից քրդաբնակ շրջաննե­րում փաստա­ցի դրված է քրդա­կան ազգա­յին ինքնությա­նը վերա­դառնա­լու խնդիր: Ի տարբե­րություն թուրքե­րի, որ տարա­ծաշրջա­նում հաստատվել են ոչ ավե­լի, քան հազար տարի առաջ, քրդե­րը նախաբնիկ են:

Թուրքիան Իսրա­յե­լին մեղադրում է քրդա­կան ռասիզմ ներդնե­լու մեջ։ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը կրկին դիմել է երկրի քուրդ բնակչությա­նը եւ կոչ արել միասնա­բար պաշտպա­նել հայրե­նի­քը եւ իսլա­մը: Նա քրդե­րին դարձյալ «եղբայր» է անվա­նել եւ հորդո­րել, որ խզեն Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության հետ կապե­րը, ոչ մի օժանդա­կություն չցուցա­բե­րեն «մարդկության եւ իսլա­մի թշնա­մի այդ ահա­բեկչա­կան խմբա­վորմա­նը»:
Էրդո­ղա­նի կոչը հնչել է Ստամբուլի Էսենյուրտ մունի­ցի­պա­լի­տե­տի ղեկա­վար Ահմետ Օզե­րի ձերբա­կա­լությունից հետո, որ մեղադրվում է ՔԲԿ‑ի հետ կապե­րի եւ ահա­բեկչությանն օժանդա­կե­լու մեջ: Էսենյուրտի մունի­ցի­պալ իշխա­նության ազգությամբ քուրդ ծառա­յողներն աշխա­տանքից ազատվել են: Թուրքա­կան մամուլը գրում է, որ «քաղա­քա­պե­տը բոլոր հարա­զատնե­րին, բարե­կամնե­րին մունի­ցի­պա­լի­տե­տի աշխա­տա­կից էր նշա­նա­կել»:
Պետա­կան քարոզչությունն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգա­յին հանրությա­նը ներշնչի, որ Թուրքիա­յի ավե­լի քան քսանհինգ միլիոն քուրդ բնակչությունը քաղա­քա­կան ինքնության, անկախ պետություն հռչա­կե­լու կամ նույնիսկ սահմա­նադրությամբ ինքնա­վա­րություն չեն պահանջում, հանդի­սա­նում են ընդհա­նուր թուրք հանրության մասը, միակ խանգա­րող հանգա­մանքը ՔԲԿ‑ն եւ նրա զինված խմբա­վո­րումներն են: Մինչեւ Գազա­յում ռազմա­կան գործո­ղություններ սկսվե­լը Թուրքիան ՔԲԿ‑ի եւ նրա սիրիա­կան մասնաճյուղի հովա­նա­վոր էր համա­րում Միացյալ Նահանգնե­րին: Իսրա­յե­լա-պաղեստինյան պատե­րազմից հետո Անկա­րան փոխել է հռե­տո­րա­բա­նությունը եւ Թուրքիա­յում ու նրա սահմաննե­րին մոտ իրաքյան եւ սիրիա­կան տարածքնե­րում քուրդ անջա­տո­ղա­կաննե­րի հովա­նա­վոր է հայտա­րա­րել «սիո­նիստնե­րին»:
Թուրքա­կան մամուլը լայնո­րեն քննարկում է Սիրիա­յի հյուսի­սում, Ռաքա քաղա­քում եւ հարա­կից բնա­կա­վայրե­րում «քրդա­կան ծայրա­հե­ղա­կա­նության» մասին: Ըստ տեղե­կություննե­րի, քրդե­րը դպրոցնե­րում արգե­լել են իսլա­մի հիմունքնե­րի դասա­վանդումը, սուրբ Ղուրա­նը եւ Մուհա­մեդ մարգա­րեն այլեւս պաշտա­մունքա­յին չեն: Դրա փոխա­րեն քրդա­կան դպրոցնե­րում դասա­վանդվում է աթեիզմ, հատուկ դասընթաց նվիրված է զրա­դաշտա­կա­նությա­նը, քուրդ սովո­րողնե­րին ծանո­թացնում են նաեւ սոցիա­լիստա­կան ուսմունքի ծագման եւ հիմնա­կան դրույթնե­րի հետ: Թուրքիա­յում համա­րում են, որ այդ նախա­ձեռնություննե­րը հովա­նա­վորվում են Իսրա­յե­լի կողմից եւ ուղղված են իսլա­մա­կան միասնության դեմ: Թուրքիա­յի իշխող՝ «Արդա­րություն եւ զարգա­ցում» կուսակցությունը դավա­նում է քաղա­քա­կան իսլամ, փորձում է կրո­նա­կան համե­րաշխության հիմքի վրա հասնել ներթուրքա­կան ազգա­յին համե­րաշխության: Սիրիա­յի հյուսիսն անմի­ջա­կա­նո­րեն սահմա­նա­կից է Թուրքիա­յի քրդաբնակ շրջաննե­րին եւ այնտեղ ներդրված կրթա­կան նորա­մուծություննե­րը կարող են հետաքրքրություն առա­ջացնել:
Եթե տեղե­կություննե­րը համա­պա­տասխա­նում են իրա­կա­նությա­նը, ապա Ռաքա­յում եւ հարա­կից քրդաբնակ շրջաննե­րում փաստա­ցի դրված է քրդա­կան ազգա­յին ինքնությա­նը վերա­դառնա­լու խնդիր: Ի տարբե­րություն թուրքե­րի, որ տարա­ծաշրջա­նում հաստատվել են ոչ ավե­լի, քան հազար տարի առաջ, քրդե­րը նախաբնիկ են: Քրդե­րի մի զգա­լի հատվա­ծը նույնիսկ կարո­ղա­ցել է դիմա­կա­յել իսլա­մա­կան ուծացմա­նը եւ պահպա­նել իր ազգա­յին դավա­նանքը: Ըստ երեւույթին, Ռաքա­յի դպրոցնե­րում զրա­դաշտության հիմունքնե­րի դասա­վանդումը քրդա­կան ազգա­յին-քաղա­քակրթա­կան ինքնության բացա­հայտման նպա­տակ է հետապնդում: Որքանո՞վ է էթնիկ-քաղա­քակրթա­կան այդ «վերածնունդը» համա­պա­տասխա­նում Իսրա­յե­լի տարա­ծաշրջա­նա­յին կամ աշխարհա­քա­ղա­քա­կան նկրտումնե­րին եւ հավակնություննե­րին՝ բարդ է ասել: Փաստ է, որ Թուրքիան ձգտում է Իսրա­յե­լի, վարչա­պետ Նաթանյա­հուի եւ նրա ռազմա­կան կաբի­նե­տի հետ հակա­սություննե­րը պրո­յեկտել իսլամ-հուդա­յա­կա­նություն, իսլամ-զրա­դաշտ կրո­նա­կան եւ էթնիկ-քաղա­քակրթա­կան անհա­մա­տե­ղե­լիության հարթությունում: Դա չափա­զանց վտանգա­վոր քաղա­քա­կա­նություն է եւ Մերձա­վոր Արեւելքը կարող է վերա­ծել կրո­նա­կան-քաղա­քակրթա­կան պատե­րազմի ընդարձակ թատե­րա­բե­մի:
Թուրքիան Սիրիա­յի հյուսի­սի հարցը փորձել եւ փորձում է կարգա­վո­րել նախա­գահ Ասա­դի հետ բանակցություննե­րի միջո­ցով, բայց վերջինս մեկ տարուց ավե­լի է՝ Էրդո­ղա­նի հետ դեմ առ դեմ հանդիպման համա­ձայնություն չի տալիս: Պետք է եզրա­կացնել, որ Ռաքա­յում իսլա­մի դեմ քրդա­կան ծայրա­հե­ղա­կա­նության քարոզչությամբ Թուրքիան այդ տարածքնե­րում ռազմա­կան գործո­ղության համար հող է նախա­պատրաստում:

Առնչվող Հոդվածներ