25.4 C
Yerevan

Մոսկվան Ու Փհենյա­նը Նոր Լարվա­ծություն Են Առա­ջացնում

Պարզ չէ, թե ինչպես կարող է Պեկի­նը ազդե­ցություն ունե­նալ իր հարև­աննե­րի ռազմա­կան գործո­ղություննե­րի վրա։

Bloomberg

Պուտի­նի և Կիմի դաշինքը խախտեց Սիի հավա­սա­րակշռումը Ուկրաի­նա­յի հարցում։

Ռուսաստան-Հյուսի­սա­յին Կորեա նոր դաշինքը նոր խնդիր է առա­ջացնում Չինաստա­նի նախա­գահ Սի Ծինպի­նի համար: Պեկի­նի վրա աճող միջազգա­յին ճնշում կա, որը պահանջում է զսպել իր երկու մերձա­վոր դիվա­նա­գի­տա­կան գործընկերնե­րին։ Պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը նշել է, որ ամե­րի­կա­ցի պաշտոնյա­նե­րը կոչ են արել Պեկի­նին օգտա­գործել իր ազդե­ցությունը՝ «զսպե­լու այս գործունեությունը» ակտիվ բանակցություննե­րի ընթացքում։ Հարավկո­րեա­ցի բարձրաստի­ճան պաշտոնյան լրագրողնե­րին ասել է, որ զորքե­րի տեղա­կա­յումը Չինաստա­նի շահե­րից չի բխում՝ հավե­լե­լով, որ Սեուլը խնդրել է Պեկի­նի պաշտոնյա­նե­րին պատասխա­նա­տու դեր խաղալ կոնֆլիկտում։

Սիի համար սա դիվա­նա­գի­տա­կան խնդիր է, որը ծագել է վտանգա­վոր ժամա­նա­կա­հատվա­ծում։ Չնա­յած վերջին տարի­նե­րին Չինաստա­նը եղել է Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի խոշո­րա­գույն հովա­նա­վո­րը, երբ Սիի ղեկա­վա­րած Չինաստա­նը փորձում է մարտահրա­վեր նետել ԱՄՆ‑ի գլխա­վո­րած համաշխարհա­յին կարգին, միևնույն ժամա­նակ նա փորձում է Պեկի­նը չեզոք դիրք ներկա­յացնել Ուկրաի­նա­յի կոնֆլիկտի վերա­բերյալ՝ փորձե­լով բարե­լա­վել հարա­բե­րություննե­րը ԱՄՆ‑ի և նրա դաշնա­կիցնե­րի հետ։ Քանի որ Չինաստա­նի տնտե­սությունը դժվա­րություններ ունի և կախված է արտա­հա­նումից, Պեկի­նը շահագրգռված է արտա­քին հարա­բե­րություննե­րի կայունությամբ։

Կիմի և Պուտի­նի գործընկե­րությունը խախտում է Սիի նուրբ հավա­սա­րակշռումը երկու ճակա­տում։ Ռուսաստան-Հյուսի­սա­յին Կորեա հարա­բե­րություննե­րը ոչ միայն կարող են խստացնել Չինաստա­նի տնտե­սա­կան ճնշումնե­րը, այլև հակա­սում են Պեկի­նի այն փաստարկնե­րին, որ ԱՄՆ‑ը չպետք է ռազմա­կան դաշինքներ ունե­նա տարա­ծաշրջա­նում։ Զորքե­րի տեղա­կա­յումը, հավա­նա­բար, «ավե­լի սերտ ուշադրության և ճնշման կհանգեցնի Չինաստա­նի վրա», ասում է Ջոն Լ. Թորնթո­նի Չինաստա­նի կենտրո­նի և Բրուքինգսի ինստի­տուտի գիտաշխա­տող Պատրի­ցիա Կիմը։ Նրա կարծի­քով՝ պարզ չէ, թե ինչպես կարող է Պեկի­նը ազդե­ցություն ունե­նալ իր հարև­աննե­րի ռազմա­կան գործո­ղություննե­րի վրա։

«Պեկի­նը զգույշ կլի­նի՝ չհրահրե­լու հանրա­յին դժգո­հություն Փհենյա­նի կամ Մոսկվա­յի կողմից… Սակայն Հյուսի­սա­յին Կորեա­յի էսկա­լա­ցիա­յի մասին մտա­վա­խություննե­րի աճի դեպքում դա կարող է Չինաստա­նի առաջնորդնե­րին մղել դեպի զուսպ դիվա­նա­գի­տություն իրենց եվրո­պա­ցի, ասիա­ցի և ամե­րի­կա­ցի գործընկերնե­րի հետ», — ասել է Կիմը։

Չինաստա­նը հրա­պա­րա­կավ չի արձա­գանքել Հյուսի­սա­յին Կորեա­յի զորքե­րի ուղարկմա­նը Ռուսաստան։ Սա վկա­յում է այն մասին, որ Կիմը լրա­ցուցիչ ռիսկեր է ավե­լացրել աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում։ ԱԳՆ խոսնակ Լին Ջյա­նը Պեկի­նում ուրբաթ օրը կայա­ցած հերթա­կան բրիֆինգում հայտա­րա­րել է, որ Պեկի­նին «հայտնի չեն Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի համա­գործակցության մանրա­մասնե­րը»՝ հրա­ժարվե­լով մեկնա­բա­նել:

Ռուսաստա­նից ստացվող օգնության հոսքը նշա­նա­կում է, որ Կիմն ավե­լի քիչ է կախված Չինաստա­նից։ Հյուսի­սա­յին Կորեա­յի պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը, կարծես, ցույց են տալիս դինա­մի­կա­յի փոփո­խությունը՝ նվա­զեցնե­լով Պեկի­նի հետ բարե­կա­մության թեմա­յով հռե­տո­րա­բա­նությունը և ավե­լի շատ գովա­բա­նե­լով Ռուսաստա­նին։ Փհենյա­նը նաև ակտի­վացրել է պաշտո­նա­կան փոխա­նա­կումնե­րը Մոսկվա­յի հետ, վերջի­նը՝ արտգործնա­խա­րա­րի այցն է Ռուսաստան։

Կորեա­յի ուսումնա­սի­րություննե­րի կենտրո­նի ղեկա­վար Վիկտոր Չան կարծում է, որ Ռուսաստա­նի աջակցությամբ Հյուսի­սա­յին Կորեան կարող է վտանգի տակ դնել Պեկի­նի նպա­տակնե­րը՝ տարա­ծաշրջա­նում կայունություն պահպա­նե­լու համար։ Մոսկվա-Փհենյան անվտանգության դաշինքը, նշել է նա, արդեն մղել է Սեուլին վերա­նա­յե­լու Ուկրաի­նա մահա­բեր զենք ուղարկե­լու արգելքի վերացման հնա­րա­վո­րությունը։

«Եթե հարավկո­րեա­կան զենքը հայտնվի Ուկրաի­նա­յում՝ և այն օգտա­գործվի հյուսիսկո­րեա­ցի­նե­րին սպա­նե­լու համար, ինչպե՞ս կարձա­գանքի Կիմը», — ասում է Չան։

Ինչ էլ որ լինեն Սիի համար առա­ջա­ցող ռիսկե­րը, առայժմ պարզ չէ, թե Չինաստա­նը արդյոք այդ դաշինքի ծախսե­րը համա­րում է բավա­րար ծանրակշիռ՝ իր քաղա­քա­կան կապի­տա­լը ներդնե­լու համար։ «Չեմ կարծում, որ Չինաստա­նը լավ դիրքում է՝ նրանց ասել, թե ինչ պետք է անեն… Չեմ հավա­տում, որ նրանք կհետև­են, եթե Չինաստա­նը այդ ուղղությամբ գնա», — կարծում է չինա­կան բանա­կի պաշտո­նա­թող սպա Չժոու Բոն։ Եթե Պեկի­նը պահանջի Մոսկվա­յից դադա­րեցնել ռազմա­կան կոնֆլիկտը, դա կարող է «Պեկի­նին զրկել կարև­որ գործընկե­րից», կարծում է Ասիա­կան հասա­րա­կության քաղա­քա­կա­նության ինստի­տուտի Չինաստա­նի ուսումնա­սի­րություննե­րի կենտրո­նի աշխա­տա­կից Նիլ Թոմա­սը։

«Դժվար թե Պեկի­նը արձա­գանքի այնպես, որ խաթա­րի Մոսկվա­յի հետ աճող դիվա­նա­գի­տա­կան, տնտե­սա­կան և ռազմա­կան համա­գործակցությունը… Ավե­լի հավա­նա­կան է, որ նա կխթա­նի իր սեփա­կան կապե­րը Փհենյա­նի հետ», — հավե­լել է նա։

Աղբյուրը‘

https://www.bloomberg.com/news/articles/2024–11-05/xi-s-balancing-act-on-ukraine-disrupted-by-putin-kim-alliance

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ