17.4 C
Yerevan

Նոր Նախա­գահ, Նոր Առա­ջադրանք

Հայաստա­նը պետք է խոշոր հաշվով պատրաստ լինի աշխա­տել ԱՄՆ նոր քաղա­քա­կան սերնդի հետ: Այդ սերունդը ձևա­վորվե­լու է անխուսա­փե­լիո­րեն, և այն, թերևս, լինե­լու է առա­վել բազմա­շերտ, քան լոկ դեմոկրատ կամ հանրա­պե­տա­կան բաժա­նումը:

Հակոբ Բադալյան

ԱՄՆ 47-րդ նախա­գահն ու Հայաստա­նի գլխա­վոր առա­ջադրանքը

Մի քանի ժամ անց աշխարհին հայտնի կլի­նի ԱՄՆ 47-րդ նախա­գա­հի անունը: Այդ կարգա­վի­ճա­կի համար պայքա­րում են նախկին նախա­գահ Դոնալդ Թրամփն ու փոխնա­խա­գահ Քամա­լա Հարի­սը: Ավե­լորդ է թերևս խոսել այն մասին, որ ԱՄՆ նախա­գա­հի ընտրության արդյունքն ունի ազդե­ցություն ոչ միայն ամե­րի­կա­ցի­նե­րի, այլ նաև միջազգա­յին կյանքի վրա, հետև­ա­բար նաև Հայաստա­նի:

Հայաստա­նում վերջին շաբաթնե­րին և օրե­րին շատերն են փորձում կռա­հել կամ կանխա­գուշա­կել, թե ո՞վ կընտրվի նախա­գահ՝ հասկա­նա­լու համար, թե ում ընտրության դեպքում առա­վել շահե­կան կլի­նի Հայաստա­նի համար: Հայաստա­նի համար, սակայն, խնդի­րը, թերևս, առա­վել լայն է, քան Թրամփ, թե Հարիս հարցադրումը: Եվ ավե­լի լայն, քան նույնիսկ հանրա­պե­տա­կան, թե դեմոկրա­տա­կան վարչա­կազմ հարցադրումը:

Երբ մենք խոսում ենք համաշխարհա­յին հիմնա­րար փոփո­խություննե­րի մասին, դա նշա­նա­կում է նաև էական փոփո­խություններ ոչ միայն աշխարհա­կարգում, այլ նաև այդ աշխարհա­կարգը ձևա­վո­րող առանցքա­յին խաղա­ցողնե­րի ներքին կյանքում, ներքին հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան հարա­բե­րություննե­րում: Այդ փոփո­խություններն ԱՄՆ-ում կլի­նեն մի կերպ, Ռուսաստա­նում այլ, Չինաստա­նում, Ֆրանսիա­յում, Բրի­տա­նիա­յում, Իրա­նում կամ Թուրքիա­յում՝ յուրո­վի, բայց դրանք լինե­լու են անխուսա­փե­լի, քանի որ նոր աշխարհա­կարգը ենթադրե­լու է նաև այն կազմող առանցքա­յին դերա­կա­տարնե­րի ոչ անվա­նա­կան, սակայն որա­կա­կան նորություն:

Այդ իմաստով, Հայաստա­նը բոլոր դեպքե­րում պետք է առաջնորդվի այն տրա­մա­բա­նությամբ, որ գործ է ունե­նա­լու փոփոխվող Միացյալ Նահանգնե­րի, և հեռանկա­րում՝ նոր Միացյալ Նահանգնե­րի հետ: Հաճախ է խոսվում, որ Հայաստա­նը պետք է պատրաստ լինի աշխա­տել թե՛ հանրա­պե­տա­կան, թե՛ դեմոկրա­տա­կան վարչա­կազմի հետ, պատրաստ լինի թե՛ Թրամփի վերա­դարձին, թե Հարի­սի ընտրությա­նը: Անկասկած: Սակայն, Հայաստա­նը պետք է խոշոր հաշվով պատրաստ լինի աշխա­տել ԱՄՆ նոր քաղա­քա­կան սերնդի հետ: Այդ սերունդը ձևա­վորվե­լու է անխուսա­փե­լիո­րեն, և այն, թերևս, լինե­լու է առա­վել բազմա­շերտ, քան լոկ դեմոկրատ կամ հանրա­պե­տա­կան բաժա­նումը: Դասա­կա­նությունն ամե­րիկյան քաղա­քա­կան համա­կարգում այլևս չի արտա­ցո­լում այդ համա­կարգի կենսա­գործունեության ամբողջությունը: Սա է Հայաստա­նի, ինչպես նաև ամե­րի­կա­հայ համայնքի, ԱՄՆ հայկա­կան կազմա­կերպություննե­րի գլխա­վոր առա­ջադրանքը ներկա­յիս շրջա­փուլի և ապա­գա­յի համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ