25.4 C
Yerevan

Հայե­րին Որպես Գործիք Կօգտա­գործեն

Վրաստա­նում ադրբե­ջա­նա­կան քարոզչությա­նը հիմնա­կա­նում չեն հակա­դարձում, առե­րեւույթ կողմե­րի հարա­բե­րություննե­րում ամեն ինչ կարգին է, բայց չպետք է մոռա­նալ, որ Վրաստա­նը եւ Ադրբե­ջա­նը դեռեւս միջպե­տա­կան սահմա­նի ամբողջա­կան դելի­մի­տա­ցիա չեն անցկացրել: Հատկա­պես սուր է Դավիթ Գարե­ջիի վանա­կան համա­լի­րի հարցը, որի մի հատվա­ծը ներկա­յումս գտնվում է ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության գոտում:

Վահրամ Աթա­նեսյան

Իսկ խառնա­կություն կարե­լի է հրահրել ընդմիշտ դժգոհ հայե­րի ձեռքով։ Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը գրում է, որ ընթա­ցիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսնե­րին Վրաստա­նի գազի շուկա­յում Ադրբե­ջա­նի մասնա­բա­ժի­նը 2009 թվա­կա­նի համե­մա­տությամբ իջել է ամե­նա­ցածր ցուցա­նի­շի: Նույն ժամա­նա­կա­հատվա­ծում Վրաստա­նը 6,5 տոկո­սով կամ 90,09 միլիոն դոլար մեծա­ծախ գնարժե­քով ավե­լացրել է Ռուսաստա­նից բնա­կան գազի ներկրման ծավալնե­րը: Վերջին տարի­նե­րին Վրաստա­նում որո­շա­կիո­րեն սահմա­նա­փակվել է նաեւ Ադրբե­ջա­նի պետա­կան Socar նավթա­յին ընկե­րության գործունեությունը: Ի՞նչ շարժա­ռիթներ ունի այդ միտումը: Տարանցման ուղի­նե­րի առումով Վրաստանն այլընտրանքի հնա­րա­վո­րություն միշտ ունի. խորհրդա­յին շրջա­նում կառուցվել են թե Ռուսաստա­նից, թե Ադրբե­ջա­նից եկող խողո­վա­կա­շա­րեր:
Կապված Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յի խնդրի հետ՝ վրա­ցա­կան իշխա­նություննե­րը վերջին երկու տասնամյակնե­րին Ռուսաստա­նից գազի գնման ծավալնե­րը հասցրել էին նվա­զա­գույնի: Ընդ որում, այդ պաշարնե­րի մի մասը Թբի­լի­սին ստա­նում էր որպես Ռուսաստա­նից Հայաստան գազի մատա­կա­րարման մաքսա­տուրքի փոխհա­տուցում: «Վրա­ցա­կան երա­զանք» կուսակցությունը վերջին մի քանի տարի­նե­րին Ռուսաստա­նի հետ զգա­լիո­րեն բարե­լա­վել է առեւտրա-տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րը, քննարկվում են համա­տեղ էներգե­տիկ եւ լոգիստիկ ծրագրեր, վերա­կանգնվել է երկու երկրնե­րի էլեկտրա­ցանցե­րի համա­գործակցությա­նը, որ վթա­րա­յին իրա­վի­ճա­կում կողմե­րից մեկին թույլ կտա հնա­րա­վո­րինս սեղմ ժամկե­տում մյուսի կարիքնե­րը բավա­րա­րել: Վրաստանն աշխարհագրա­կան առումով ներփակված է հյուսի­սից՝ Ռուսաստա­նի, արեւմուտքից՝ Թուրքիա­յի, արեւելքից՝ Ադրբե­ջա­նի միջեւ: Ու թեեւ դեռեւս Շեւարդնա­ձեի իշխա­նության շրջա­նից սկզբնա­վորվել է թուրք-վրաց-ադրբե­ջա­նա­կան համա­գործակցություն, ինչը բավա­կան մեծ ազդե­ցություն է թողել Վրաստա­նի հանրա­յին տրա­մադրություննե­րի վրա՝ ի վնաս Հայաստա­նի եւ Արցա­խի հարցի, Թբի­լի­սիում երբեք չեն դադա­րել մտա­հո­գություններ հնչեցնել, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան «աքցա­նը» երկրի ապա­գա­յի համար սպառնա­լիք է:
Ադրբե­ջա­նից գազի ներկրման ծավալնե­րի, Socar‑ի բենզա-գազալցա­կա­յաննե­րին շուկա­յա­կան այլընտրանքն, իհարկե, արտա­քին քաղա­քա­կան ուղեգծի փոփո­խության հստակ ցուցիչ չեն, բայց իշխող «Վրա­ցա­կան երա­զանքի» կողմից նման քայլե­րը, կարծես, հուշում են, որ Վրաստա­նում չափա­զանց զգուշա­վոր են մոտե­նում Ադրբե­ջա­նի հետ «ընդմիշտ եղբայրության» հեռանկա­րին: Վրաստա­նում ավե­լի քան երկու հարյուր հազար էթնիկ ադրբե­ջանցի է բնակվում: Քվե­մո Քարթլիում նրանք բնակչության մեծա­մասնությունն են կազմում, իսկ Բաքվի գիտա­կան, հանրա­յին ու ոչ համա­կարգա­յին քաղա­քա­կան շրջա­նակնե­րում վրա­ցա­կան այդ մարզը պարզա­պես անվանվում է «Բորչա­լու»՝ որպես «վաղնջա­կան թուրքա­կան հող»: Բաքվում երբեք չեն թաքցրել, որ ադրբե­ջա­նաբնակ այդ տեղաշրջա­նը Թուրքիա­յի հետ կապող օղակ է:
Վրաստա­նում ադրբե­ջա­նա­կան քարոզչությա­նը հիմնա­կա­նում չեն հակա­դարձում, առե­րեւույթ կողմե­րի հարա­բե­րություննե­րում ամեն ինչ կարգին է, բայց չպետք է մոռա­նալ, որ Վրաստա­նը եւ Ադրբե­ջա­նը դեռեւս միջպե­տա­կան սահմա­նի ամբողջա­կան դելի­մի­տա­ցիա չեն անցկացրել: Հատկա­պես սուր է Դավիթ Գարե­ջիի վանա­կան համա­լի­րի հարցը, որի մի հատվա­ծը ներկա­յումս գտնվում է ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության գոտում: Վրաց-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում ներքին լարվա­ծության այս համա­պատկե­րին օրերս հայաստանյան սոցիա­լա­կան մեդիան, մի շարք լրատվա­մի­ջոցներ անդրա­դարձան Վրաստա­նի նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լիի անունից տարածված զբո­սաշրջա­յին մի ընկե­րության գովազդին, որտեղ Լոռին եւ Տաշիրն անվանված են պատմա­կան Վրաստան: Հետեւեց պարզա­բա­նում, որ Վրաստա­նի նախա­գա­հի ֆեյսբուքյան պաշտո­նա­կան էջում նման գրա­ռում չկա: Տեղե­կատվա­կան ագրե­սիա­յի միջոցնե­րը կատա­րե­լա­գործվում են: Ոչ մի երաշխիք չկա, որ նման գրություն Զուբաիշվի­լիի կեղծ օգտա­հաշվով Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություններն են տարածքում: Իլհամ Ալիեւին լուրջ գործընկեր չեն ոչ միայն վրա­ցի արեւմտա­մետ ուժե­րը, այլեւ՝ «Վրա­ցա­կան երա­զանքը». Բիձի­նա Իվա­նիշվի­լին պատրաստ է աբխազնե­րից եւ օսե­րից ներո­ղություն խնդրել պատե­րազմի արհա­վիրքնե­րի համար: Նման ուժի հետ Ալիեւը ոչինչ ընդհա­նուր չունի: Իսկ խառնա­կություն կարե­լի է հրահրել ընդմիշտ դժգոհ հայե­րի ձեռքով:

Առնչվող Հոդվածներ