17.4 C
Yerevan

Վճռո­րոշ Գագաթնա­ժո­ղով, Նաև Փաշինյա­նի Մասնակցությամբ

Միևնույն ժամա­նակ, առանցքա­յին է լինե­լու, թե ինչպի­սի ընթացք կունե­նա ուկրաի­նա­կան պատե­րազմը: Թրամփը հայտա­րա­րել է, որ գիտի դրան վերջ տալու ձևը: Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին ևս առա­ջիննե­րից մեկը շտա­պել է շնորհա­վո­րել Թրամփին:

Հակոբ Բադալյան

Նոյեմբե­րի 7‑ին Բուդա­պեշտում մեկնարկում է Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի հերթա­կան գագաթնա­ժո­ղո­վը: ԱՄՆ նախա­գա­հի ընտրության արդյունքի ֆոնին այն ստացվում է բավա­կա­նին հատկանշա­կան: Դոնալդ Թրամփի ընտրությունն էական փոփո­խություն կենթադրի ԱՄՆ-ԵՄ հարա­բե­րությունում, և հնա­րա­վոր է նաև Եվրա­միության ներսում ուժե­րի հարա­բե­րակցությունում:

Մասնա­վո­րա­պես, Թրամփի հետ համա­տեղ աշխա­տանքա­յին հաղորդակցություն է հաստա­տել Հունգա­րիա­յի վարչա­պետ Վիկտոր Օրբա­նը, որը ձգտում է Եվրո­պա­յում ձևա­վո­րել աջ ուժե­րի բևեռ: Օրբա­նը ներկա­յումս նաև ԵՄ նախա­գահն է, քանի որ նախա­գա­հող երկի­րը Հունգա­րիան է՝ մինչև տարե­վերջ: Եվրա­միության ներկա­յիս ղեկա­վա­րության և Օրբա­նի ջրե­րը չեն հոսում նույն առվով: Ինչ ընթացք կունե­նա այդ «ջրե­րի հունը» Թրամփի ընտրությունից հետո: Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը առա­ջիննե­րից մեկն է շնորհա­վո­րել Դոնալդ Թրամփին:

Եվրա­միությունից առա­ջին շնորհա­վո­րո­ղը եղել է Օրբա­նը, երկրորդը՝ Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը: Մակրոնն է եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի նախա­ձեռնո­ղը՝ 2022 թվա­կա­նից: Այդ նախա­ձեռնության նպա­տա­կը Եվրո­պա­յի անվտանգության ապա­գա ճարտա­րա­պե­տությունը քննարկելն է, և Մակրո­նը որպես նախա­ձեռնության հիմնա­վո­րում դիտարկել է այն, որ Թրամփի վերա­դարձի դեպքում կարող են փոխվել ԱՄՆ քաղա­քա­կա­նության մոտե­ցումնե­րը ու Եվրո­պան պետք է ձևա­վո­րի անվտանգության իր ճարտա­րա­պե­տությունը՝ հաշվի առնե­լով ինքնուրույնության հանգա­մանքը: Թրամփի ընտրությունն Օրբա­նի դիրքե­րից բացի, կամրացնի՞ նաև Մակրո­նի փաստարկներն ու դիրքե­րը:

Միևնույն ժամա­նակ, առանցքա­յին է լինե­լու, թե ինչպի­սի ընթացք կունե­նա ուկրաի­նա­կան պատե­րազմը: Թրամփը հայտա­րա­րել է, որ գիտի դրան վերջ տալու ձևը: Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին ևս առա­ջիննե­րից մեկը շտա­պել է շնորհա­վո­րել Թրամփին: Սպի­տակ տուն նրա վերա­դարձը էապես փոխել է Բուդա­խեշտում կայա­նա­լիք եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնք նախա­ձեռնության գագաթնա­ժո­ղո­վի միջա­վայրը, գագաթնա­ժո­ղո­վը թերևս դարձնե­լով բավա­կա­նին նշա­նա­կա­լի և վճռո­րոշ՝ առնվազն եվրո­պա­կան նոր տրա­մադրություննե­րը ուրվագծե­լու համար: Ինչպես հայտնի է, գագաթնա­ժո­ղո­վին մասնակցե­լու է նաև Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Անկասկած է, որ Եվրո­պա­յում ուժե­րի հարա­բե­րակցության, տրա­մադրություննե­րի և մոտիվնե­րի վերա­նա­յումներն էական նշա­նա­կություն են ունե­նա­լու նաև Հայաստան-Եվրո­պա հարա­բե­րության համար:

Առնչվող Հոդվածներ