20 C
Yerevan

Թրամփի Ընտրությունը՝ Էրդո­ղա­նի Համար Հնարավորությո՞ւն

Իսրա­յե­լի վարչա­պետն իր հերթին ակնկա­լում է, որ ՀԱՄԱՍ‑ի եւ «Հեզբոլլա­յի» դեմ պատե­րազմում ԱՄՆ նոր նախա­գահն ավե­լի վճռա­կան եւ կամա­յին որո­շումներ կընդունի: Նաթանյա­հուն չի թաքցնում, որ իր կողմից շրջա­նա­ռության դրված «Նոր Մերձա­վոր Արեւելք» աշխարհա­քա­ղա­քա­կան նախա­գի­ծը մի նպա­տակ է հետապնդում՝ փակել Պաղեստի­նի անկախ պետության հռչակման թեման:

Վահրամ Աթա­նեսյան

Բուդա­պեշտում Եվրո­պա­կան ժողովրդա­վա­րա­կան ընկե­րակցության համա­ժո­ղո­վից տունդարձի ճանա­պարհին Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղանն իր թիմի լրագրողնե­րին ասել է, որ գլո­բալ հակա­մարտություննե­րի կարգա­վորման բանա­լի կարող է լինել Վաշինգտոն-Անկա­րա համա­գործակցությունը: Ընդսմին, նա այդ հնա­րա­վո­րությունը վերագրել է թե՛ ռուս-ուկրաի­նա­կան, թե՛ իսրա­յե­լա-պաղեստինյան ու իսրա­յե­լա-լիբա­նանյան պատե­րազմի դադա­րեցմա­նը:
Թուրքիա­յի նախա­գա­հը հիշեցրել է, որ ՄԱԿ‑ի Գլխա­վոր ասամբլեա­յի նստաշրջա­նին մասնակցության առի­թով գտնվե­լով ԱՄՆ-ում, ընտա­նե­կան ընթրի­քի միջա­վայրում հանդի­պել է նախա­գա­հի թեկնա­ծու Դոնալդ Թրամփի հետ, քննարկել ընտրություննե­րը: Ըստ էության, Էրդո­ղանն ակնարկել է, որ քարո­զարշա­վի ընթացքում Թրամփին աջակցություն է ցուցա­բե­րել եւ հույս հայտնել, որ նա կընդունի Թուրքիա այցի հրա­վե­րը:
«Չնա­յած երբեմն ծագող տարա­ձայնություննե­րին, ԱՄՆ-Թուրքիա համա­գործակցությունն անխախտ անհրա­ժեշտություն է»-ասել է Թուրքիա­յի նախա­գա­հը: Ակնարկն այս դեպքում վերա­բե­րում է ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րին: Էրդո­ղա­նը փաստա­ցի եւս մեկ անգամ հաստա­տում է, որ Թուրքիան երբեք եվրաատլանտյան դաշինքի հետ դիմա­կա­յության չի գնա: Դա ինքնին հասկա­նա­լի է. Թուրքիան արդեն շուրջ յոթ տասնամյակ ՆԱՏՕ‑ի անդամ է, ԵՄ անդա­մության թեկնա­ծու: Նրա զինված ուժե­րը, ռազմա­կան հետա­խուզությունը, հատուկ ծառա­յություննե­րը սկզբունքո­րեն ադապտացված են Հյուսիս-ատլանտյան դաշինքին, արեւմտյան համա­պա­տասխան կառույցնե­րին եւ այդ ինտեգրա­ցիա­յից շեղում չի կարող լինել:
Թուրք-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի բարդությունը բազմա­շերտ եւ բազմա­բա­ղադրիչ է, բայց կոնկրետ այս դեպքում Էրդո­ղա­նի ակնկա­լիքնե­րը, կարծես, գետնի վրա իրա­վի­ճա­կից կտրված են: Բանն այն է, որ ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րում Դոնալդ Թրամփին ավե­լի լուրջ աջակցություն ցուցա­բե­րել է Իսրա­յե­լը, ԱՄՆ հրեա­կան համայնքը, հրեա­կան լոբբին: Նույն օրը, երբ ԱՄՆ-ում քվեարկությունը նոր էր մեկնարկել, հայտնի դարձավ, որ վարչա­պետ Նաթանյա­հուն պաշտո­նից հեռացրել է պաշտպա­նության նախա­րար Իոավ Գալանտին՝ իր ռազմա­կան կաբի­նե­տի միակ անդա­մին, որ ուղղա­կի կապ ուներ Բայդե­նի վարչա­կազմի հետ եւ համարվում էր վարչա­պե­տի հաջորդ ամե­նա­հա­վա­նա­կան թեկնա­ծու:
Իսրա­յե­լա-պաղեստինյան հարցում ակնկա­լել Թրամփի աջակցությունը՝ Թուրքիա­յի նախա­գա­հի դեպքում մի բան է նշա­նա­կում՝ դադա­րեցնել գերժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նություննե­րի եւ ռազմամթերքի մատա­կա­րա­րումնե­րը, հարկադրել, որ Նաթանյա­հուն ընդունի հրա­դա­դա­րի հաստատման պայմաննե­րը: Իսրա­յե­լի վարչա­պետն իր հերթին ակնկա­լում է, որ ՀԱՄԱՍ‑ի եւ «Հեզբոլլա­յի» դեմ պատե­րազմում ԱՄՆ նոր նախա­գահն ավե­լի վճռա­կան եւ կամա­յին որո­շումներ կընդունի: Նաթանյա­հուն չի թաքցնում, որ իր կողմից շրջա­նա­ռության դրված «Նոր Մերձա­վոր Արեւելք» աշխարհա­քա­ղա­քա­կան նախա­գի­ծը մի նպա­տակ է հետապնդում՝ փակել Պաղեստի­նի անկախ պետության հռչակման թեման:
Թուրքիան Պաղեստի­նի հարցը պաշտպա­նում է ոչ թե արաբ բնակչության «գեղե­ցիկ աչքե­րի համար»-Օսմանյան կայսրությունը մի քանի դար բռնաճնշել է արա­բա­կան ցանկա­ցած շարժում,- այլ՝ որպեսզի տարա­ծաշրջա­նում «Ավետյաց երկրի» սահմաննե­րով հրեա­կան պետություն չկազմա­վորվի:
Ու՞մ է աջակցե­լու Թրամփը,- չափա­զանց պարզունակ հարց է, որովհե­տեւ նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լով՝ նա լինե­լու է ամե­րիկյան շահե­րի, ԱՄՆ աշխարհա­քա­ղա­քա­կան նկրտումնե­րի պաշտպա­նը: Հրեա­կան պետությունը 1967թ. սահմաննե­րին վերա­դարձնե­լու նախագի՞ծն է համա­պա­տասխա­նում ԱՄՆ շահե­րին, թե՞՝ «Ավետյաց երկի­րը»՝ ինչպես Իսրա­յե­լի վարչա­պետն է պատկե­րացնում: Դա պետք է մի պետություն լինի, որի սահմաններն արեւմուտքում Միջերկրա­կան ծովն է, արեւելքում՝ Հորդա­նան գետը: Եթե այդպես չէ, Իսրա­յե­լը Սիրիա­յի հյուսի­սում քրդա­կան ինքնա­վա­րություն է հովա­նա­վո­րում՝ որպես Թուրքիա­յի համար «հավի­տե­նա­կան մղձա­վանջ»: Ի՞նչ տարբե­րակ կընտրի Միացյալ Նահանգնե­րը: Կգնա՞ Մերձա­վոր Արեւելքում մեծ պատե­րազմի ճանա­պարհով: Էրդո­ղա­նը կարծում է կամ նույնիսկ համոզված է, որ Թրամփի ընտրությունն իր հնա­րա­վո­րությունն է: Գործնա­կա­նում կարող է ճիշտ հակա­ռա­կը լինել:

Առնչվող Հոդվածներ