16.9 C
Yerevan

Իրան֊ԵՄ Համագործակցությո՞ւն Ընդդեմ Թրամփ֊Պուտինի

Իրա­նի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րությունն ուշագրավ է ԱՄՆ նախա­գա­հի ընտրության արդյունքի ֆոնին, որը Եվրո­պա­յի համար եղել է բավա­կա­նին մտա­հո­գիչ, քանի որ Թրամփից սպասվում է Եվրո­պա­յի հանդեպ ավե­լի նվազ ուշադրություն, նվազ հանձնա­ռություններ, միա­ժա­մա­նակ ավե­լի մեծ պահանջներ:

Հակոբ Բադալյան

Իրա­նը գործա՞րք է առա­ջարկում Եվրո­պա­յին՝ Թրամփի ընտրության ֆոնին

Իրա­նի արտգործնա­խա­րար Աբաս Արաղչին Եվրո­պա­յին կոչ է արել չեղարկել Իրա­նի դեմ պատժա­մի­ջոցներն ու սկսել երկխո­սություն: «Ես պատրաստ եմ եվրո­պա­ցի­նե­րի հետ երկխո­սության՝ Ռուսաստա­նի հետ մեր համա­գործակցության վերա­բերյալ: Եկեք երկխո­սենք և մի կողմ թողնենք պատժա­մի­ջոցնե­րը: Դրանք միայն բարդացնում են խնդիրնե­րը և երբեք չեն օգնել լուծել Իրա­նի հետ խնդի­րը: Իմ հայտա­րա­րությունը սա է՝ մոռացե՛ք պատժա­մի­ջոցնե­րը: Դրանք չեն աշխա­տել նախկի­նում, չեն աշխա­տում հիմա և չեն աշխա­տե­լու ապա­գա­յում»,- ասել է Իրա­նի արտգործնա­խա­րա­րը: Ուշադրության է արժա­նի ձևա­կերպումը, որ ինքը պատրաստ է եվրո­պա­ցի­նե­րի հետ երկխո­սել Ռուսաստա­նի հետ գործակցության ձևա­չա­փի վերա­բերյալ:

Ի՞նչ է ակնարկում Իրա­նի արտգործնա­խա­րա­րը, որ Թեհրա­նը պատրաստ է պատժա­մի­ջոցնե­րի չեղարկման պայմա­նա­վորվա­ծության դիմաց հրաժարվե՞լ Ռուսաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան մեծ պայմա­նագրից: Այդ պայմա­նագրի շուրջ աշխա­տանքը, սակայն, ավարտե­լու մասին Մոսկվան ու Թեհրա­նը հայտա­րա­րել են վաղուց, սակայն պայմա­նա­գի­րը չի ստո­րագրվում, թեև նախանշում են որո­շա­կի ժամկետներ: Օրի­նակ՝ սպասվում էր, որ պայմա­նա­գի­րը պետք է ստո­րագրվեր Կազա­նում ԲՐԻԿՍ գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում: Հետո, սակայն, հայտա­րարվեց, որ պայմա­նա­գի­րը կստո­րագրվի Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշկիա­նի Մոսկվա այցի ընթացքում, որպեսզի լինի առա­վել հանդի­սա­վոր: Թե երբ կկա­յա­նա այդ այցը, դեռևս պարզ չէ:

Սակայն տպա­վո­րություն է, որ խնդի­րը ոչ թե պայմա­նագրի ստո­րագրման անտուրաժն է, այլ պայմա­նագրի ստո­րագրումն ինքնին, կապված գուցե բովանդա­կա­յին որո­շա­կի անհա­մա­ձայնությամբ, կամ Իրա­նի կարկա­մությամբ: Իրա­նի նախա­գահ Իբրա­հիմ Ռայի­սիի ողբերգա­կան մահից հետո նախա­գա­հի պաշտո­նում Մասուդ Փեզեշկիա­նի ընտրությունը ռուսա­կան կողմի մոտ առաջ էր բերել պայմա­նա­վորվա­ծություննե­րի պահպանման վերա­բերյալ ակնհայտ մտա­հո­գություն: Փեզեշկիա­նը, նաև Գերա­գույն հոգև­որ առաջնորդ Խամե­նեին հայտա­րա­րե­ցին, որ Իրա­նը հավա­տա­րիմ կլի­նի Ռայի­սիի նախա­գա­հության ընթացքում ձեռք բերած համա­ձայնություննե­րին:

Հնա­րա­վոր է, իհարկե, որ Իրա­նի արտգործնա­խա­րա­րը Եվրո­պա­յին ակնարկում է ոչ թե պատժա­մի­ջոցնե­րի չեղարկման դիմաց Ռուսաստա­նի հետ պայմա­նագրից հրա­ժարվե­լու պատրաստա­կա­մության մասին, այլ պատրաստա­կա­մություն հայտնում բացատրել Եվրո­պա­յին, որ այդ պայմա­նա­գի­րը եվրո­պա­կան անվտանգության համա­կարգին դեմ չէ, և Իրանն առնվազն այդ մասով թույլ չի տա, որ այն ռիսկ կամ սպառնա­լիք լինի եվրո­պա­կան անվտանգությա­նը: Միևնույն ժամա­նակ, Իրա­նի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րությունն ուշագրավ է ԱՄՆ նախա­գա­հի ընտրության արդյունքի ֆոնին, որը Եվրո­պա­յի համար եղել է բավա­կա­նին մտա­հո­գիչ, քանի որ Թրամփից սպասվում է Եվրո­պա­յի հանդեպ ավե­լի նվազ ուշադրություն, նվազ հանձնա­ռություններ, միա­ժա­մա­նակ ավե­լի մեծ պահանջներ:

Իրա­նը, ըստ ամե­նայնի, այդ ֆոնին Եվրո­պա­յին առա­ջարկում է գործակցություն՝ գուցե ընդհուպ Ռուսաստա­նի հետ միջնորդ լինե­լու համա­տեքստով: Իհարկե, ինքնին հարց է, թե ռուս-իրա­նա­կան պայմա­նագրի հարցում ինչպի­սի դիրքո­րո­շում կունե­նա Դոնալդ Թրամփը, նրա ընտրությունն ինչպես կազդի այդ պայմա­նագրի ստո­րագրման հեռանկա­րի վրա: Որովհետև չի բացառվում նաև, որ պայմա­նագրի ստո­րագրումը, ըստ էության, ԱՄՆ նախա­գա­հի ընտրությունից հետո է մնա­ցել հենց այն սպա­սումով, թե ի վերջո ով է ընտրվե­լու նախա­գահ: Դեմոկրա­տա­կան վարչա­կազմի պաշտոնյա­նե­րը հայտա­րա­րում էին պարբե­րա­բար, որ ամեն ինչ անե­լու են Իրա­նի և ՌԴ միջև դաշինքի խորա­ցում թույլ չտա­լու համար: Թրամփը լինե­լու է նո՞ւյն մոտեցմա­նը, թե՞ այդ հարցը նա կդարձնի առևտրի առարկա և կփորձի պարզա­պես այդ դաշինքի դիմաց կորզել հնա­րա­վո­րինս մեծ գին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ