20 C
Yerevan

Բաքվի Գյուղատնտե­սա­կան Փուչի­կը

Իրա­վի­ճա­կը մեղմե­լու համար մի քանի իսրա­յելցի գործիչներ հանդես են եկել հայտա­րա­րությամբ եւ զսպվա­ծության կոչ արել: Նրանք հիշեցրել են, որ Ադրբե­ջա­նը շարունա­կում է մնալ Իսրա­յե­լի ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը, ապա­հո­վում է նավթի ներքին օգտա­գործման պաշարնե­րի ավե­լի քանի քառա­սուն տոկո­սը:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նը չի կարող սննդամթերքի արտա­հա­նող լինել, քանի որ ինքը ներմուծող է։
Ադրբե­ջա­նի գյուղատնտե­սությունը խոր ճգնա­ժա­մի մեջ է: Անցնող տարվա ինը ամիսնե­րի կտրվածքով պարե­նամթերքնե­րի ներկրումն աճել է մոտ մեկ երրորդով: Չնա­յած Իլհամ Ալիեւի հռչա­կած գյուղատնտե­սության վերածննդի եւ զարգացման պետա­կան ծրագրին, չի հաջողվել ապա­հո­վել հացա­հա­տի­կի սեփա­կան կարիքնե­րի համար անհրա­ժեշտ արտադրություն: Ամռան ամիսնե­րին նույնիսկ արձա­նագրվել են Թուրքիա­յից մեծ ծավա­լով լոլի­կի ներկրման դեպքեր:

Հատկա­պես ծանր է անասնա­պա­հության վիճա­կը: Անցնող տարում խոշոր եղջե­րա­վոր անա­սուննե­րի գլխա­քա­նա­կը կրճատվել ավե­լի քան 150, մանր եղջե­րա­վորնե­րի­նը՝ շուրջ 500 հազա­րով: Մեծա­ծախ առեւտրի կետե­րում տավա­րի միսը վաճառվում է կիլոգրա­մը 18–20, գառա­նը՝ 22–24 մանա­թով: Ֆերմերնե­րը բողո­քում են արո­տա­վայրե­րի բացա­կա­յությունից, կերե­րի թանկությունից, մսամթերքի շուկա­յում մենաշնորհնե­րից, որ անմի­ջա­կան արտադրո­ղին թույլ չեն տալիս իրացնել ապրանքը:

Գյուղատնտե­սության ծանր վիճա­կի պատճառնե­րից մեկը, թերեւս ամե­նա­հիմնա­կա­նը, ցամա­քա­յին փակ սահմաններն են: Մանր տնտեսվա­րողնե­րը զրկված են հարեւան երկրնե­րի հետ առեւտրի հնա­րա­վո­րությունից, ուստի արտադրության ծավալնե­րը մեծացնե­լու ոչ մի շահագրգռվա­ծություն չունեն, քանի որ գտնվում են մեծա­ծախ առեւտրող զբաղվող ընկե­րություննե­րի ճնշման տակ:
Եւ այս պայմաննե­րում տեղե­կություն է հայտնվել, որ Թուրքիա­յի կողմից Իսրա­յե­լի նկատմամբ առեւտրաշրջա­նա­ռության արգելքի սահմա­նումից հետո Ադրբե­ջա­նը դարձել է հրեա­կան պետության մի շարք սննդամթերքնե­րի, այդ թվում՝ մակա­րո­նե­ղե­նի, որոշ տեսա­կի երշիկնե­րի, ապխտած մսի եւ թխվածքե­ղե­նի մատա­կա­րար:

Իսրա­յե­լա­կան մամուլի տեղե­կություննե­րով՝ հատկա­պես տարածված է „արտադրված է Ադրբե­ջա­նում„ մակնշումով մակա­րո­նե­ղե­նը, որ եռա­կի, քառա­կի էժան է, քան՝ իտա­լա­կա­նը:

Ադրբե­ջա­նա­կան „արտադրության„ սննդամթերքը, սակայն, վաճառվում է հիմնա­կա­նում երկրորդա­կան-երրորդա­կան կարգի խանութնե­րում, իսրա­յե­լա­կան սուպերմարկետներն, ինչպես նախկի­նում, գերա­դա­սում են իտա­լա­կան արտադրանքը:
Ադրբե­ջա­նա­կան „արտադրության„ սննդամթերքն, ինչ խոսք, ոչ միայն Իսրա­յե­լում, այլեւ զարգա­ցած այլ երկրնե­րում լայն պահանջարկ չի կարող ունե­նալ, ոչ էլ սահմա­նա­փակ քանա­կի շրջա­նա­ռությունը շահութա­բեր է: Խնդիրն, ըստ էության, ավե­լի շատ քաղա­քա­կան հարթությունում է. կողմե­րը նման պայմա­նա­վորվա­ծության են եկել, որպեսզի հանրա­յին տպա­վո­րություն ստեղծվի, որ դժվար պահին մեկը մյուսի կողքին է:

Վերջերս Իսրա­յե­լում էթնիկ ադրբե­ջանցի­նե­րից եւ Ադրբե­ջա­նից հայրե­նա­դարձված հրեա­նե­րից կազմված երկու լրտե­սա­կան խումբ է բացա­հայտվել, որ, ըստ պաշտո­նա­կան վարկա­ծի, աշխա­տել է իրա­նա­կան հետա­խուզության օգտին: Այդ առթիվ Իսրա­յե­լում հանրա­յին դժգո­հության ալիք է բարձրա­ցել, հնչել են Ադրբե­ջա­նից հայրե­նա­դարձվածնե­րին արտաքսե­լու պահանջներ:
Իրա­վի­ճա­կը մեղմե­լու համար մի քանի իսրա­յելցի գործիչներ հանդես են եկել հայտա­րա­րությամբ եւ զսպվա­ծության կոչ արել: Նրանք հիշեցրել են, որ Ադրբե­ջա­նը շարունա­կում է մնալ Իսրա­յե­լի ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը, ապա­հո­վում է նավթի ներքին օգտա­գործման պաշարնե­րի ավե­լի քանի քառա­սուն տոկո­սը:

Իսրա­յե­լա­կան առեւտրա­կան ցանցե­րում Ադրբե­ջա­նում „արտադրված սննա­դամթերքի„ մասին տեղե­կությունը նույն քարոզչության դրսեւո­րումնե­րից է եւ վկա­յում է, որ հրեա­կան հանրությունը շարունա­կում է Բաքվի նկատմամբ անվստա­հություն դրսեւո­րել: Իսրա­յե­լա-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը գտնվում են ամե­նա­ցածր մակարդա­կի վրա, իսկ Իսրա­յե­լում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան եւ Ադրբե­ջա­նը „մեկ ազգ, երկու պետություն են„:

Ամե­նեւին էլ բացառված չէ, որ „արտադրված է Ադրբե­ջա­նում„ մակա­րո­նե­ղե­նը, երշի­կը, ապխտած միսը եւ թխվածքաբլիթներն իրա­կա­նում թուրքա­կան են, փոխվել է ընդա­մե­նը փաթե­թա­վո­րումը, եւ Բաքուն պարզա­պես միջնորդի դեր է կատա­րում: Ինչպես Թուրքիան է ադրբե­ջա­նա­կան նավթի Իսրա­յել արտա­հանման գործարքի միջնորդ:
Ինչ էլ որ իրա­կա­նում լինի կամ կա, մի բան ակնհայտ է. Ադրբե­ջա­նը չի կարող արտա­հա­նել սննդամթերք, որ սեփա­կան կարիքնե­րի համար ներմուծում է այլ երկրնե­րից, քանի որ գյուղատնտե­սությունը ողբա­լի վիճա­կում է, վերամշա­կող արդյունա­բե­րությունը՝ նույնպես:

Առնչվող Հոդվածներ