20 C
Yerevan

Ադրբե­ջա­նը, COP-29‑ը Եւ Ակնկա­լիքնե­րը

Ադրբե­ջա­նը սկզբունքո­րեն մերժել է ղազա­խա­կան նավթը Բաքու-Ջեյհան խողո­վա­կա­շա­րով արտա­հա­նե­լու առա­ջարկությունը՝ Ղազախստա­նին թողնե­լով Ռուսաստա­նից մեծա­գույն կախվա­ծության մեջ: Բաքու-Աստա­նա հարա­բե­րություննե­րին բարդություն է հաղորդել Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նի Ղազախստան այցը:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նը Ղազախստա­նի եւ Թուրքմենստա­նի հետ «հարկա­դիր սպասման» ռեժի­մում է։ Նոյեմբե­րի 11-ին Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը գրե­թե համա­ժա­մա­նակյա հայտնել է Տաջիկստա­նի, Ուզբեկստա­նի եւ Ղրղզստա­նի նախա­գահնե­րի Բաքու ժամա­նե­լու մասին: Նրանք Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քում են որպես Կլի­մա­յի հարցե­րով Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի հյուրեր:
Ադրբե­ջա­նա­կան կողմը Ղազախստա­նի եւ Թուրքմենստա­նի նախա­գահներ Տոկաեւի եւ Բերդի­մուհա­մե­դո­վի Բաքու այցի մասին տեղե­կություն չեն հայտնել: Թուրքմենստա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքը հասա­նե­լի չէ, ղազախստանյան akorda.kz‑ն Տոկաեւի Ադրբե­ջան ուղեւորվե­լու մասին լուր չի փոխանցում: Համե­նայն դեպս, Ղազախստա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կան կայքի ամե­նա­թարմ տեղե­կությունը նրա եւ Զարգացման ասիա­կան բանկի նախա­գա­հի բանակցություննե­րի մասին է:
Թուրքմենստա­նը եւ Ղազախստա­նը Կենտրո­նա­կան Ասիա­յի էներգա­կիրնե­րով հարուստ երկրներ են, նրանց տնտե­սության կառուցվածքում նավթի եւ գազի արդյունա­հա­նումը, արտա­հա­նումը մեծ նշա­նա­կություն ունեն: Ղազախստա­նը նաեւ հայտնի է նավթի վերամշակման եւ այդ հիմքով քիմիա­կան արտադրության ձեռնարկություննե­րով:
Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վը նվիրված է հանքա­յին էներգա­կիրնե­րի արդյունա­հանման ծավալնե­րի կրճատման, մթնո­լորտա­յին արտա­նե­տումնե­րը կրճա­տե­լու, այսպես կոչված «կանաչ էներգիա­յի» արտադրությունը խթա­նե­լու հարցե­րին: Ղազախստա­նը եւ Թուրքմենստա­նը չեն կարող այդ խնդիրնե­րը շրջանցել: Բայց Թուրքմենստա­նը եւ Ադրբե­ջա­նը, չնա­յած որ Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության անդամ են, անկա­խությունից ի վեր Կասպից ծովում նավթա-գազա­յին երկու հանքա­վայրի պատկա­նե­լության հարցում տեւա­կան հակա­սություննե­րի մեջ են, միա­ժա­մա­նակ մրցակցում են Եվրա­միության էներգե­տիկ անվտանգության ապա­հովման առա­ջա­տա­րության հարցում:
Ղազախստա­նի հետ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը մինչեւ վերջին ժամա­նակներս առե­րեւույթ անխո­չընդոտ էին: Աստա­նա­յում Տոկաեւի իշխա­նության գալուց հետո Բաքվի հետ հակա­սություններ են ծագել: Նախ, Ադրբե­ջա­նը սկզբունքո­րեն մերժել է ղազա­խա­կան նավթը Բաքու-Ջեյհան խողո­վա­կա­շա­րով արտա­հա­նե­լու առա­ջարկությունը՝ Ղազախստա­նին թողնե­լով Ռուսաստա­նից մեծա­գույն կախվա­ծության մեջ: Բաքու-Աստա­նա հարա­բե­րություննե­րին բարդություն է հաղորդել Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նի Ղազախստան այցը: Իսկ վերջերս պետա­կան այցով Փարի­զում է գտնվել Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը: Մակրոն-Տոկաեւ համա­տեղ հայտա­րա­րության մի կետ նվիրված է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը, որով Փարի­զը եւ Աստա­նան սահմա­նում են ապա­գա պայմա­նագրի իրա­վա­կան հիմքը՝ միջազգա­յին իրա­վունքի սկզբունքներ, ՄԱԿ‑ի Կանո­նադրություն եւ Ալմա-Աթա­յի 1991թ. հռչա­կա­գիր: Փարի­զի եւ Աստա­նա­յի այդ հարցում համա­խո­հությունը, ճիշտ է, իրա­վա­բա­նա­կան վճիռ չէ, բայց քաղա­քա­կան լուրջ ազդակ է, որ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին չի կարող չանհանգստացնել: Մանա­վանդ որ Ֆրանսիա­յի հետ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը ծայրա­հեղ լարված են: Վերջերս Փարի­զում Նոր Կալե­դո­նիա­յում ծայրա­հեղ անջա­տո­ղա­կաննե­րի խումբ է ձերբա­կալվել, որ գործել է Բաքվից ստա­ցած ֆինանսա­կան միջոցնե­րով:
Ղազախստա­նի եւ Թուրքմենստա­նի նախա­գահներ Տոկաեւը եւ Բերդի­մուհա­մե­դո­վը գուցե Բաքվի միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին կմիա­նան ավե­լի ուշ: Այդ միջո­ցա­ռումը տեւե­լու է մոտ տասը օր եւ, հնա­րա­վոր է, որեւէ պանե­լա­յին քննարկում Աստա­նա­յի եւ Աշխա­բա­դի համար ակտուալ լինի նախա­գահնե­րի ներկա­յությամբ: Բայց խորհրդա­ժո­ղո­վի հանդի­սա­վո­րությունն Իլհամ Ալիեւի համար ավե­լի կարեւոր է: Մանա­վանդ որ գործնա­կան սպա­սե­լիքնե­րը մեծ չեն: Առա­վե­լա­գույնը, ինչին մեկ տարի ձգտել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հը, միջո­ցառման բարձր ներկա­յա­ցուցչա­կա­նության ապա­հո­վումն ու քաղա­քա­կան հեղի­նա­կությունն է: Իսկ դա ոչ մի առումով չի ստացվել, տասնյակ երկրնե­րի առաջնորդներ, որ նախա­պես Բաքու այցե­լե­լու համա­ձայնություն էին տվել, վերջին պահին հրա­ժարվել են: Նման դեպքե­րում պատճա­ռա­բա­նություն միշտ գտնվում է:
Բարդ է կանխա­տե­սել, թե կոմունի­կա­ցիա­նե­րի, էներգե­տիկ եւ կապի միջոցնե­րի ներդրման ծրագրե­րում որտեղ կհա­կադրվեն կամ կհա­մադրվեն Ադրբե­ջա­նի եւ Ղազախստա­նի, Ադրբե­ջա­նի եւ Թուրքմենստա­նի շահե­րը, ինչ ընթացք կունե­նա Կենտրո­նա­կան Ասիա-Եվրա­միություն, Կենտրո­նա­կան Ասիա-Չինաստան համա­գործակցությունը: Քաղա­քա­կա­նությունը երբեք մեկ ուղղությամբ եւ միա­գիծ շարժում չէ, լինում են վերելքներ եւ վայրէջքներ, զարգա­ցում եւ ստագնա­ցիա: Առայժմ Ադրբե­ջա­նը Ղազախստա­նի եւ Թուրքմենստա­նի հետ «հարկա­դիր սպասման» ռեժի­մում է:

Առնչվող Հոդվածներ