17.4 C
Yerevan

Ռուս-Կորեա­կան Ռազմա­կան Դաշինք

Կիմը Պուտի­նի հետ համա­ձայնա­գիր կնքել է հունի­սին կայա­ցած գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ՝ այն անվա­նե­լով երկկողմ հարա­բե­րություննե­րը «դաշինքի» մակարդա­կի հասցնե­լու քայլ։

Reuters

Reuters‑ը գրում է՝
Հյուսի­սա­յին Կորեան վավե­րացրեց Ռուսաստա­նի հետ փոխա­դարձ պաշտպա­նության պայմա­նա­գի­րը։

Հյուսի­սա­յին Կորեան վավե­րացրել է Ռուսաստա­նի հետ փոխա­դարձ պաշտպա­նության պայմա­նա­գի­րը, որը ստո­րագրվել է երկու երկրնե­րի առաջնորդնե­րի կողմից հունի­սին։ Պայմա­նագրի համա­ձայն՝ կողմե­րը պարտա­վորվում են օգնել միմյանց զինված հարձակման դեպքում, հայտնել է պետա­կան KCNA լրատվա­կան գործա­կա­լությունը երեքշաբթի օրը։
Հյուսի­սա­յին Կորեա­յի առաջնորդ Կիմ Ջոն Ունգը ստո­րագրել է պայմա­նագրի վավե­րացման հրա­մա­նա­գի­րը նախորդ օրը, նշել է KCNA‑ն՝ հավե­լե­լով, որ այն ուժի մեջ կմտնի, երբ երկու կողմե­րը փոխա­նա­կեն վավե­րացման փաստաթղթե­րը։ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտինն էլ ստո­րագրել է պայմա­նա­գի­րը, ըստ որի՝ երկու երկրնե­րը պետք է «անհա­պաղ ռազմա­կան և այլ օգնություն տրա­մադրեն՝ օգտա­գործե­լով բոլոր առկա միջոցնե­րը», եթե կողմե­րից մեկը հայտնվի պատե­րազմի իրա­վի­ճա­կում։
Կիմը Պուտի­նի հետ համա­ձայնա­գիր կնքել է հունի­սին կայա­ցած գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ՝ այն անվա­նե­լով երկկողմ հարա­բե­րություննե­րը «դաշինքի» մակարդա­կի հասցնե­լու քայլ։
Սեուլը, Վաշինգտո­նը և Կիևը հայտնել են, որ Ռուսաստա­նում կա ավե­լի քան 10,000 հյուսիսկո­րեա­ցի զինվոր, և ԱՄՆ պաշտոնյա­նե­րը ու Ուկրաի­նա­յի պաշտպա­նության նախա­րա­րը հայտնել են, որ նրանցից որոշնե­րը մասնակցել են մարտե­րին Կուրսկում՝ Ուկրաի­նա­յի սահմա­նի մոտ։
Վլա­դի­միր Զելենսկին նախորդ շաբաթ հայտնել է, որ հյուսիսկո­րեա­ցի զորքե­րը կորուստներ են կրել իր երկրի զորքե­րի հետ բախումնե­րում, իսկ նրանց միջև առա­ջին բախումնե­րը «բացում են նոր անկա­յունության էջ աշխարհում»։

Աղբյուրը՝ Reuters

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ