16.9 C
Yerevan

Որտե՞ղ Կբախվեն Ռուսաստա­նը Եւ ՆԱՏՕ‑ն

Ռուսաստանցի մի շարք փորձա­գետներ կարծում են, որ Թրամփը ‚միայն առե­րեւույթ կթուլացնի Ռուսաստա­նի դեմ ճնշումնե­րը։

Վահրամ Աթա­նեսյան

Նոյեմբե­րի 13-ին Լեհաստա­նի Ռաձինկո­վո ավա­նում բացվում է ՆԱՏՕ‑ի հակահրթի­ռա­յին պաշտպա­նության նոր կենտրոն, որ, ինչպես արեւմտյան աղբյուրներն են փոխանցում, ունակ կլի­նի ոչ միայն պաշտպանվել, այլեւ հարձակվել. Կենտրո­նի զինա­նո­ցում կլի­նեն ամե­րիկյան „Տոմա­հավկ„ հրթիռներ: Դրանց հեռա­հա­րությունը 2400 կիլո­մետր է, կարող են կրել թե սովո­րա­կան, թե միջուկա­յին մարտագլխիկներ:

Նախկի­նում Ռաձինկո­վո­յի կենտրո­նը հանդի­սա­ցել է ԱՄՆ ռազմա­կան հենա­կա­յան: Դոնալդ Թրամփի նախա­գա­հության առա­ջին շրջա­նում այն փոխանցվել է ՆԱՏՕ-ին եւ ֆորմալ առումով ԱՄՆ‑ը որեւէ պատասխա­նատվություն այնտեղ իրա­կա­նացված տեխնի­կա­կան եւ տեխնո­լո­գիա­կան համալրումնե­րի, արդիա­կա­նացման համար չի կրում:

Ռուսաստանյան „Նեզա­վի­սի­մա­յա գազետա„-ի մեկնա­բա­նը, սակայն, արձա­նագրում է, որ Ռաձի­կո­վո­յի հակահրթի­ռա­յին պաշտպա­նության բացումը տեղի է ունե­նում ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նում Դոնալդ Թրամպի ընտրությունից մեկ շաբաթ անց եւ համա­րում, որ դա քաղա­քա­կան խոր ենթա­տեքստ ունե­ցող քայլ է:

Այդ տեսա­կետն ամրապնդե­լու համար նա վկա­յա­կո­չում է Լեհաստա­նի վարչա­պետ Տուսկի նախա­ձեռնությունը, որ պետք է ստեղծել Եվրո­պա­յի հյուսի­սա­յին եւ արեւելյան երկրնե­րի դաշինք՝ դիմա­կա­յե­լու Ռուսաստա­նի շատ հավա­նա­կան նախա­հարձակմա­նը: Փաստա­ցի Լեհաստա­նի տարածքում բացվում է ռազմա­հե­նա­կա­յան, որտե­ղից ամե­րիկյան „Տոմա­հավկ„ հրթիռնե­րով հնա­րա­վոր է խոցել Ռուսաստա­նի նույնիսկ անդրուրալյան տարածքի թիրախնե­րը:

Ռազմա­կան փորձա­գետ Նետկա­չեւը „Նեզա­վի­սի­մա­յա գազե­տա­յին„ ասել է, որ անգամ Ուկրաի­նա­յում լիա­կա­տար ռազմա­կան հաղթա­նակն Ռուսաստա­նին չի ապա­հո­վագրում ՆԱՏՕ‑ի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության սպառնա­լիքնե­րից: Նրա կարծի­քով՝ չպետք է մեծ լավա­տե­սությամբ նայել ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նում Թրամփի ընտրությա­նը:
Նետկա­չեւի գնա­հատմամբ՝ Թրամփը „ոչնչով չի խանգա­րի, որպեսզի ՆԱՏՕ‑ն Եվրո­պա­յում Ռուսաստա­նի դեմ սպառնա­լիքներ ստեղծի„:

Կարե­լի է, այսպի­սով, դիտարկել, որ Թրամփի ընտրությամբ պայմա­նա­վորված ոգեւորվա­ծությունը Մոսկվա­յում տեղը զիջում է աշխարհա­քա­ղա­քա­կան պրագմա­տիկ վերլուծություննե­րին:

Ռուսաստանցի մի շարք փորձա­գետներ կարծում են, որ Թրամփը „միայն առե­րեւույթ կթուլացնի Ռուսաստա­նի դեմ ճնշումնե­րը„: Ըստ կանխա­տե­սումնե­րի, ամե­րիկյան վարչա­կազմի համար թիրա­խա­յին է լինե­լու Ռուսաստա­նի տնտե­սությունը: ԱՄՆ պետքարտուղա­րի ամե­նա­հա­վա­նա­կան հավակնորդ Մարկ Ռուբիոն Ռուսաստանն անվա­նել է „միջուկա­յին լիցքով բենզալցա­կա­յան„:

Թրամփի վարչա­կազմը ձգտե­լու է նվա­զա­գույնի հասցնել նավթի համաշխարհա­յին գնե­րը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստա­նի եկա­մուտնե­րի մեծ մասը գոյա­նում է նավթի եւ գազի վաճառքից: Փորձա­գետնե­րը գտնում են, որ Թրամփն աշխա­տե­լու է Չինաստա­նի եւ Ռուսաստա­նի համա­գործակցությունը խոչընդո­տե­լու ուղղությամբ:

ԱՄՆ նոր վարչա­կազմը միա­ժա­մա­նակ եվրո­պա­կան երկրնե­րին հարկադրե­լու է մեծացնել սեփա­կան ռազմա­կան ծախսե­րը: Լեհաստանն, օրի­նակ, եկող տարի ռազմա­կան ծախսե­րը կհասնի շուրջ հիսուն միլիարդ դոլա­րի, դա երկրնե­րի համա­խառն ներքին արդյունքի մոտ հինգ տոկոսն է: Նույն ուղե­գիծն են որդեգրել նաեւ եվրո­պա­կան այլ երկրներ:
Ըստ էության, ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի անգամ Ռուսաստա­նի համար ամե­նադրա­կան ելքը եվրո­պա­կան անվտանգության խնդիրն ավե­լի է բարդացնում, եթե հաշտությունը կայա­նա ուկրաի­նա­կան տարածքնե­րի հաշվին:

Սլո­վա­կիա­յի վարչա­պետ Ֆիցոն վերջերս ռուս-ուկրաի­նա­կան հաշտությունը համե­մա­տել է Մյունխե­նի 1938թ. համա­ձայնության հետ, երբ Անգլիան եւ Ֆրանսիան համա­ձայնե­ցին, որ Չեխոսլո­վա­կիա­յի Սուդե­թի մարզն անցնի ֆաշիստա­կան Գերմա­նիա­յին: Մեկ տարի անց դրան հաջորդել է Արեւելյան Եվրո­պա­յի մասնատման Մոլո­տով-Ռիբենտրոպ գաղտնի պակտը, որից մեկ ամիս անց սկսվել է Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը:

Եթե սկզբունքա­յին համա­ձայնություն ձեռք չբերվի, ապա Ուկրաի­նա­յի տարածքի ինչ-որ գծի վրա Ռուսաստա­նը եւ ՆԱՏՕ‑ն կանգնե­լու են դեմ առ դեմ: Իսկ դա բախման ուղղա­կի սպառնա­լիք է:

Առնչվող Հոդվածներ