20 C
Yerevan

Ռուսաստա­նի Մերձա­վո­րա­րեւելյան Խաղադրույքը. Մոսկվան Եւ Անկա­րան Հակա­ռակ Ճամբարներու՞մ Են Սիրիա­յում

Եթե ԱՄՆ‑ը Սիրիա­յում իր ռազմա­կան ներկա­յությունը լուծա­րի, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկի Իսրա­յե­լը: Թուրքիա­յի նախա­գահն ասում է, որ Նաթանյա­հուն նպա­տակ ունի ընդլայնել Սիրիա­յի օկուպա­ցիոն գոտին: ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Լավրենտեւը խոստո­վա­նել է, որ հոկտեմբե­րին իսրա­յե­լա­կան օդուժը Հմեյմիմ ռազմա­կա­յա­նին շատ մոտ թիրախներ է խոցել, ինչից հետո Մոսկվան զգուշացրել է, որ նման միջա­դե­պի կրկնությունը կարող է «ծանր հետեւանքներ ունե­նալ այդ թվում նաեւ Իսրա­յե­լի համար»:

Վահրամ Աթա­նեսյան

ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտա­րա­րել է, որ Ուկրաի­նա­յի ԶՈՒ Գլխա­վոր հետա­խուզության վարչության սպա­ներն Իդլի­բի շրջա­նում աջակցում են «ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րին» եւ Ռուսաստա­նը նրանց դիտարկե­լու է որպես ոչնչացման ենթա­կա թիրախներ:
«Սիրիա­յի հյուսի­սում հատուկ ռազմա­գործո­ղություն սկսե­լու Թուրքիա­յի ծրա­գի­րը չի փոխվել»-Բաքվից տունդարձի ճանա­պարհին ուղեկցող լրագրողնե­րին ասել է Էրդո­ղա­նը: Նախօ­րե­րին Սիրիա­յում ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Լավրենտեւը Թուրքիա­յի հատուկ ռազմա­կան գործո­ղությունը «ոչ նպա­տա­կա­հարմար, անընդունե­լի» է գնա­հա­տել: Խոսե­լով նույն տեղաշրջա­նում Ուկրաի­նա­յի ԶՈՒ ԳՀՎ սպա­նե­րի ներկա­յության մասին, Լավրենտեւը, կարծես, ակնարկում է, որ նրանք այնտեղ են Թուրքիա­յի իմա­ցությամբ:
Իդլի­բի շրջա­նի վերա­բերյալ, ինչպես հայտնի է, առկա է ռուս-թուրք-իրա­նա­կան համա­ձայնություն, որ կողմե­րին պարտա­վո­րեցնում է մեկը մյուսի դեմ ռազմա­կան քայլեր չձեռնարկել: Մոսկվան պարզո­րոշ ասում է, որ Թուրքիան խախտում է պայմա­նա­վորվա­ծությունը, ինչը կարող է «անցանկա­լի հետեւանքներ ունե­նալ». այդ հատվա­ծում Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի զինված ուժե­րը միմյանց չափա­զանց մոտ են տեղա­բաշխված, եւ ցանկա­ցած միջա­դեպ, իրոք, կարող է վերա­ճել ռազմա­կան լուրջ բախման: Սիրիա­յում ռուս-թուրքա­կան «անհաշտ մտերմությունը» տեւում է արդեն շուրջ տասը տարի, Անկա­րան իր հերթին Մոսկվա­յին եւ Թեհրա­նին մեղադրում է Սիրիա­յի հյուսի­սում քուրդ անջա­տո­ղա­կաննե­րին ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րե­լու մեջ: Բայց այս փուլում իրա­վի­ճա­կը սկզբունքո­րեն այլ է. Թուրքիա­յում մեծ ակնկա­լիքներ կան, որ նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լով՝ Դոնալդ Թրամփը Սիրիա­յից ամե­րիկյան ռազմա­կան ներկա­յությունը հեռացնե­լու որո­շում կընդունի: Այդ դեպքում քրդաբնակ շրջաննե­րի դե-ֆակտո իշխա­նությունը կզրկվի ամե­նա­մեծ հովա­նա­վո­րությունից: Դա նաեւ Թուրքիա­յին հնա­րա­վո­րություն կտա ազա­տո­րեն գործել եւ Սիրիա­յի տարածքում երե­սուն կիլո­մետր խորքով «անվտանգության գոտի ստեղծել»:
Էրդո­ղանն ասել է, որ դեռեւս Սիրիա­յի նախա­գահ Ասա­դի հետ հանդիպման եւ հարցե­րի կարգա­վորման հույս ունի: Եթե ԱՄՆ‑ը Սիրիա­յում իր ռազմա­կան ներկա­յությունը լուծա­րի, ապա ի՞նչ քայլեր կձեռնարկի Իսրա­յե­լը: Թուրքիա­յի նախա­գահն ասում է, որ Նաթանյա­հուն նպա­տակ ունի ընդլայնել Սիրիա­յի օկուպա­ցիոն գոտին: ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Լավրենտեւը խոստո­վա­նել է, որ հոկտեմբե­րին իսրա­յե­լա­կան օդուժը Հմեյմիմ ռազմա­կա­յա­նին շատ մոտ թիրախներ է խոցել, ինչից հետո Մոսկվան զգուշացրել է, որ նման միջա­դե­պի կրկնությունը կարող է «ծանր հետեւանքներ ունե­նալ այդ թվում նաեւ Իսրա­յե­լի համար»: Նման բարդ իրա­վի­ճա­կում իսրա­յե­լա­կան աղբյուրնե­րը հատնում են, որ Մոսկվա է մեկնել Իսրա­յե­լի ռազմա­վա­րա­կան ծրագրա­վորման հարցե­րով նախա­րար Ռոն Դերմե­րը: Բանակցություննե­րում քննարկվել է մեկ հարց. Ռուսաստա­նը պատրա՞ստ է երաշխա­վո­րել, որ Լիբա­նա­նի հարա­վում հրա­դա­դա­րի հաստատման դեպքում «Հեզբոլլան» այլեւս Սիրիա­յի տարածքից սպա­ռա­զի­նություններ եւ ռազմամթերք չի ստա­նա: ՏԱՍՍ‑ի խնդրանքով մեկնա­բա­նե­լով այդ տեղե­կատվությունը, Սիրիա­յում ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչն ասել է, որ Ռուսաստա­նի ռազմա­կան զորա­խումբը «սահմա­նա­յին հսկո­ղություն իրա­կա­նացնե­լու մանդատ չունի, ուստի ոչ մի երաշխիք տալ չի կարող»:
Ըստ տեղե­կություննե­րի, Լիբա­նա­նում հրա­դա­դա­րի հաստատման համա­ձայնա­գի­րը գրե­թե ամբողջացված է, մնում է երկու հարց՝ «Հեզբոլլա­յի» սպա­ռա­զինման էմբարգոն եւ պայմա­նա­վորվա­ծությունը խախտե­լու դեպքում Իսրա­յե­լի ազատ գործո­ղության իրա­վունքը: Մոսկվան չի երաշխա­վո­րում, որ «Հեզբոլլան» չի վերա­զինվի, Անկա­րան ձգտում է օր առաջ մեծացնել Սիրիա­յի հյուսի­սում ռազմա­կան ներկա­յությունը, որ Ռուսաստա­նը գնա­հա­տում է անընդունե­լի»: Անկա­րան եւ Մոսկվան, կարծես, ոչ թե մերձեցման, այլ առնվազն միմյանցից մարտա­վա­րա­կան հեռացման ռեժի­մի մեջ են: Այդ իրա­վի­ճա­կը չի կարող չազդել հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման գործընթա­ցին:

Առնչվող Հոդվածներ