17.4 C
Yerevan

Նաթանյա­հուի Շուրջ «Օղա­կը Սեղմվում» Է, Իսկ Նա Սրում Է Ռազմա­կան Հռե­տո­րա­բա­նությունը

Նաթանյա­հուի կառա­վա­րության բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչն օրերս այցե­լել է Մոսկվա եւ առա­ջարկել, որ Ռուսաստա­նը երաշխա­վո­րի, որ Լիբա­նա­նում հրա­դա­դա­րի հաստատման դեպքում Սիրիա­յից «Հեզբոլլա­յի» ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րը կդա­դա­րեցվեն: Սիրիա­յում ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Լավրենտեւն այդ տեղե­կությունը չի հերքել, բայց ասել է, որ Ռուսաստա­նը նման երաշխիքներ չի կարող տալ, որովհե­տեւ Սիրիա­յում ռուսա­կան զորա­խումբը սահմա­նա­յին հսկո­ղություն իրա­կա­նացնե­լու մանդատ չունի:

Վահրամ Աթա­նեսյան


Երուսա­ղե­մի շրջա­նա­յին դատա­րա­նը մերժել է վարչա­պետ Նաթանյա­հուի դատա­կո­չը եւս երկուսուկես ամսով հետաձգե­լու միջնորդությունը, որ նրա փաստա­բաններն են ներկա­յացրել՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կը հնա­րա­վո­րություն չի տալիս, որ կառա­վա­րության ղեկա­վա­րը ժամա­նակ հատկացնի եւ ծանո­թա­նա քրեա­կան երեք գործով իրեն առա­ջադրված մեղադրանքին:
Իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցնե­րը Նաթանյա­հուի քրեա­կան հետապնդման մասին մանրա­մասնություններ չեն հայտնում, գործե­րը ծածկագրված են: Հայտնի է, որ դատա­րա­նը մի քանի անգամ ընդա­ռա­ջել է պաշտպա­նա­կան կողմի միջնորդություննե­րին: Այս անգամ Երուսա­ղե­մի դատա­րա­նը մնա­ցել է անդրդվե­լի. Վարչա­պետ Նաթանյա­հուն դեկտեմբե­րի 2‑ին հարկադրված կլի­նի պաշտպա­նա­կան թիմով ներկա­յա­նալ նշա­նակված նիստին եւ ցուցմունքներ տալ: Զուգա­հե­ռա­բար հայտնի է դարձել, որ Նաթանյա­հուի մամուլի ծառա­յության նախկին աշխա­տա­կիցնե­րից մեկը եւ ռազմա­կան հետա­խուզության մի սպա հույժ գաղտնի փաստաթղթե­րի արտա­հոսք կազմա­կերպե­լու մեղադրանքով ձերբա­կալված են: Հետաքննությունն իրա­կա­նացնում է Ընդհա­նուր անվտանգության ծառա­յությունը: Իսրա­յե­լի վարչա­պե­տի գրա­սենյակն այդ առթիվ հայտա­րա­րություն է տարա­ծել եւ հատուկ ծառա­յություննե­րին մեղադրել ձերբա­կալվածնե­րի նկատմամբ բռնություններ գործադրե­լու եւ Նաթանյա­հուի դեմ ցուցմունքներ կորզե­լու փորձե­րի մեջ:
Ըստ երեւույթին, ներքին լարվա­ծությունը պայմա­նա­վորված է կառա­վա­րության կազմում վերջին փոփո­խություննե­րով: Ընդհա­նուր տպա­վո­րություն է, որ Նաթանյա­հուն պատե­րազմը երկա­րաձգում է, որպեսզի պահպա­նի իշխա­նությունը: Ստեղծված իրա­վի­ճա­կում Թուրքիան Նաթանյա­հուի դեմ ճնշումնե­րի նոր գործընթաց է սկսել: Հայտնի է դարձել, որ Սաուդյան Արա­բիա­յի մայրա­քա­ղա­քում գումարված՝ Արա­բա­կան լիգա­յի եւ Իսլա­մա­կան համա­գործակցության կազմա­կերպության երկրնե­րը հանդես են եկել Իսրա­յե­լին ՄԱԿ‑ի անդա­մությունից զրկե­լու նախա­ձեռնությամբ: Այդ մասին միա­ժա­մա­նակ հայտա­րա­րություն են տարա­ծել Թուրքիա­յի խորհրդա­րա­նի խոսնակ Քուրթուլմուշը եւ Պաղեստի­նի ինքնա­վա­րության ղեկա­վար Մահմուդ Աբա­սը:
Վերջինս աշխարհի երկրնե­րին կոչ է արել միա­նալ նախա­ձեռնությա­նը: Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղանն իր հերթին հայտա­րա­րել է, որ Նաթանյա­հուին եւ նրա ռազմա­կան կաբի­նե­տի անդամնե­րին միջազգա­յին քրեա­կան պատասխա­նատվության ենթարկե­լու հարցում հետեւո­ղա­կան է գտնվե­լու մինչեւ վերջ: Նրա գնա­հատմամբ՝ Մերձա­վոր Արեւելքում խաղա­ղության կհաստատվի միայն Իսրա­յե­լի դեմ պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լու դեպքում: Այս համա­տեքստում իսրա­յե­լա­կան մամուլը բավա­կան ուշագրավ տեղե­կություն է հայտնել: Ըստ այդմ, Նաթանյա­հուի կառա­վա­րության բարձրաստի­ճան ներկա­յա­ցուցիչն օրերս այցե­լել է Մոսկվա եւ առա­ջարկել, որ Ռուսաստա­նը երաշխա­վո­րի, որ Լիբա­նա­նում հրա­դա­դա­րի հաստատման դեպքում Սիրիա­յից «Հեզբոլլա­յի» ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րը կդա­դա­րեցվեն: Սիրիա­յում ՌԴ նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Լավրենտեւն այդ տեղե­կությունը չի հերքել, բայց ասել է, որ Ռուսաստա­նը նման երաշխիքներ չի կարող տալ, որովհե­տեւ Սիրիա­յում ռուսա­կան զորա­խումբը սահմա­նա­յին հսկո­ղություն իրա­կա­նացնե­լու մանդատ չունի:
Փաստա­ցի Ռուսաստա­նը հրա­ժարվել է աջակցել Նաթանյա­հուի կառա­վա­րությա­նը, որպեսզի «Հեզբոլլա­յի» հետ հրա­դա­դա­րի համա­ձայնություն կնքվի: Պատճառներն, իհարկե, խորքա­յին են. իսրա­յե­լա-պաղեստինյան կարգա­վորման բանակցություններն ընթա­ցել եւ ընթա­նում են Միացյալ Նահանգնե­րի միջնորդությամբ: Ռուսաստա­նին Վաշինգտո­նի դիվա­նա­գի­տա­կան հաջո­ղությունը ձեռնտու չէ: Մոսկվա­յում սպա­սում են Ուկրաի­նա­յի հարցով Թրամփի վարչա­կազմի քայլե­րին եւ, բնա­կա­նա­բար, մտա­դիր չեն աջակցել, որպեսզի Մերձա­վոր Արեւելքում թեկուզ ժամա­նա­կա­վոր հրա­դա­դար հաստատվի: Բացի այդ Իսրա­յե­լին Ռուսաստա­նի որեւէ աջակցություն ուղղա­կի ազդե­ցություն կունե­նա ռուս-իրա­նա­կան եւ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վրա, որ առանց այդ էլ վերջին շրջա­նում այնքան էլ հարթ չեն:
Նաթանյա­հուի կառա­վա­րությունից մեծ է նաեւ Եվրա­միության, եվրո­պա­կան առանձին երկրնե­րի դժգո­հությունը: Գազա­յի հատվա­ծում խաղաղ բնակչության շրջա­նում կան տասնյակ հազա­րա­վոր զոհեր, խորա­նում է հումա­նի­տար ճգնա­ժա­մը: Եվրո­պա­կան երկրնե­րում կան իսլա­մա­դա­վան համայքներ, որ Իսրա­յե­լի դեմ քայլե­րի կոչ են անում, կազմա­կերպում բոողքի զանգվա­ծա­յին ակցիա­ներ: ԱՄՆ նոր վարչա­կազմի համար չափա­զանց դժվար է լինե­լու Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի հարցում կոնկրետ որո­շումներ ընդունել: Հնա­րա­վոր է՝ բոլոր շահագրգիռ կողմերն սպա­սում են, որ Նաթանյա­հուն կտա­պալվի ներքին դիմադրության պատճա­ռով: Իսկ նա ավե­լի է սրում ռազմա­կան հռե­տո­րա­բա­նությունը:

Առնչվող Հոդվածներ