Հայաստան

Երևանը Թրափմի Հետ Աշխատելու Մեծ Հնարավորություն Ունի

Ադրբեջանն այլևս ոչ մի հնարավորություն չունի ինչ որ բան հետաձգելու կամ չեղարկելու։ Նրանց հիմնական սպասելիքը Թրափի հաղթանակն էր, դա էլ եղավ, իսկ Թրամփը հայտարարել է, որ գալիս է խաղաղություն հաստատելու։ Նա խոստացել է, որ Ուկրաինայում մի օրում խաղաղություն կհաստատի, ինչը նշանակում է, որ Հայաստանում խաղաղություն հաստատելը մի ժամի գործ կլինի։

Արամ Սարգսյան

FreeNews-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Դոնալդ Թրամփի՝նախագահական ընտրություններում հաղթելու և դրա հետևանքով՝ Հայաստանի հանդեպ ազդեցությունը, տարածաշրջանային քաղաքականությունը և այլ հարակից հարցեր։

Արամ Սարգսյանն իր խոսքում շեշտել է , որ անկախ նրանից, թե ով է ԱՄՆ  նախագահ, այդ նախագահը շարունակելու է պաշտպանել ամերիկյան շահերը։ Այնպես չէ, որ Բայդենը ամերիկամետ էր, իսկ Թրամփը՝ ռուսամետ։ Եվ մենք Թրամփի հետ աշխատելու մեծ տեղ ունենք։ Թրամփն իր նախընտրական ելույթներում շատ անգամ է օգտագործել «Արցախ», «բռնի տեղահանում» բառերը և դրանք միայն նախընտրական շոու չէին։ ՀՀ-ը իր անվտանգութան հարցը նորից պետք է վերադարձնի եռակողմ բանակցությունների սեղան՝ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով։

Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանն այս պահին տարածաշրջանում միակ պետությունն է, որտեղ երաշխավորի դրոշ չկա։ Թուրքիան ու Իրանը ինքնաբավ պետություններ են։ Մասնավորապես Իրանն այնքան ինքնաբավ է, որ նրա դեմ պատերազմից խուսափում է նաև Իսրայելը և ԱՄՆ-ի թույլտվությունն է հարցնում հրթիռ արձակելուց առաջ։ Ադրբեջանը Թուրքիայի փոքր եղբայրն է, իսկ Վրաստանում ԵՄ դրոշն է դրված։ Հայաստանը միակ պետությունն է, որը չունի այն երաշխավորը, որի հետ հաշվի կնստի Ադրբեջանը։ Այս դեպքում այդ երաշխավորի դերը կարող են տանել ԱՄՆ-ը կամ ԵՄ-ը։ 

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը հայտարարում է, որ  COP-29-ից հետո Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նոր հնարավորություններ են բացվում, դա ցույց է տալիս, որ քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանից ի վերջո, արդեն պահանջում է իր խոստումների ի կատար ածումը։ Ադրբեջանն այլևս ոչ մի հնարավորություն չունի ինչ որ բան հետաձգելու կամ չեղարկելու։ Նրանց հիմնական սպասելիքը Թրափի հաղթանակն էր, դա էլ եղավ, իսկ Թրամփը հայտարարել է, որ գալիս է խաղաղություն հաստատելու։ Նա խոստացել է, որ Ուկրաինայում մի օրում խաղաղություն կհաստատի, ինչը նշանակում է, որ Հայաստանում խաղաղություն հաստատելը մի ժամի գործ կլինի։ Դեռ 2020-ին Թրամփն առաջարկում էր միջազգային խաղաղապահներ տեղակայել, բայց մենք մերժեցինք։ Ինչո՞ւ, ինչո՞ւ մերժեցինք։ Մենք պետք է համաձայնվեինք, թող Թրամփն ինքը չկարողանար ապահովել դա, թող Ադրբեջանը և Ռուսաստանը մերժեին այդ առաջարկը, մենք էլ հիմա ուրիշ տեսանկյունից խոսելու տեղ կունենայինք։ Բայց մենք ընտրեցինք ռուսական դրոշը, իսկ ռուսներն էլ դա հանեցին ու տեղը դրեցին ադրբեջանականն ու գնացին։ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ խաղաղությունն  ապահովելու։ Հայ-ադրբեջանական խաղաղության համար հզոր երաշխավոր է պետք, որը կարող է լինել ԵՄ-ը կամ ԱՄՆ-ը։ Այլապես բանակցությունները պիտի ընթանան երկկողմ ձևաչափով, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանին այնպիսի պայմաններ կթելադրի, որ Երևանն այլևս բանակ ու հզորություն չունենա, ինքն իրեն պաշտպանել չկարողանա։

Արամ Սարգսյանի համոզմունքով Ադրբեջանը ևս դեմ է, որ ռուսների երազած միջանցքը իրականություն դառնա։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք, որ ռուսները վերահսկեն այդ միջանցքը, իրենց էլ հետը։ Ինչպես նաև Ադրբեջանին պետք չէ, որ Ջերմուկում մեկ երկու գրաված գյուղի պատճառով պատժամիջոցների տակ հայտնվի այնպես, ինչպես, որ Ռուսաստանն է՝ Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով։ Ավելին, Ադրբեջանն ուզած չուզած համաձայնվելու է ի վերջո բանակցությունների սեղանի շուրջ մստել ու եթե մենք կարողանանք ճիշտ ժամանակին ճիշտ քալեր անել, ապա կունենանք շատ ավելի լավ, ապահովված ու գերադասելի իրադրություն, քան հիմա է։ Եվ պետք է հիշել, որ Թրամփ, թե Բայդեն, միևնույն է, դա նույն ԱՄՆ-ը է, որը առաջնորդվելու է ամերիկյան, ոչ թե ռուսական շահերով։ 

Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ ռուսները վերջերս դժգոհել էին այն բանից, որ Բայդենի առաջարկած պայմանները Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ավելի լավն էին, քան այն, ինչ Թրամփն է նախատեսում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *