17.4 C
Yerevan

Երև­ա­նը Թրափմի Հետ Աշխա­տե­լու Մեծ Հնա­րա­վո­րություն Ունի

Ադրբե­ջանն այլևս ոչ մի հնա­րա­վո­րություն չունի ինչ որ բան հետաձգե­լու կամ չեղարկե­լու։ Նրանց հիմնա­կան սպա­սե­լի­քը Թրա­փի հաղթա­նակն էր, դա էլ եղավ, իսկ Թրամփը հայտա­րա­րել է, որ գալիս է խաղա­ղություն հաստա­տե­լու։ Նա խոստա­ցել է, որ Ուկրաի­նա­յում մի օրում խաղա­ղություն կհաստա­տի, ինչը նշա­նա­կում է, որ Հայաստա­նում խաղա­ղություն հաստա­տե­լը մի ժամի գործ կլի­նի։

Արամ Սարգսյան

FreeNews‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Դոնալդ Թրամփի՝նախագահական ընտրություննե­րում հաղթե­լու և դրա հետև­անքով՝ Հայաստա­նի հանդեպ ազդե­ցությունը, տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը և այլ հարա­կից հարցեր։

Արամ Սարգսյանն իր խոսքում շեշտել է , որ անկախ նրա­նից, թե ով է ԱՄՆ  նախա­գահ, այդ նախա­գա­հը շարունա­կե­լու է պաշտպա­նել ամե­րիկյան շահե­րը։ Այնպես չէ, որ Բայդե­նը ամե­րի­կա­մետ էր, իսկ Թրամփը՝ ռուսա­մետ։ Եվ մենք Թրամփի հետ աշխա­տե­լու մեծ տեղ ունենք։ Թրամփն իր նախընտրա­կան ելույթնե­րում շատ անգամ է օգտա­գործել «Արցախ», «բռնի տեղա­հա­նում» բառե­րը և դրանք միայն նախընտրա­կան շոու չէին։ ՀՀ‑ը իր անվտանգութան հարցը նորից պետք է վերա­դարձնի եռա­կողմ բանակցություննե­րի սեղան՝ ԱՄՆ-Հայաստան-Ադրբե­ջան ձևա­չա­փով։

Արամ Սարգսյա­նը նշեց, որ Հայաստանն այս պահին տարա­ծաշրջա­նում միակ պետությունն է, որտեղ երաշխա­վո­րի դրոշ չկա։ Թուրքիան ու Իրա­նը ինքնա­բավ պետություններ են։ Մասնա­վո­րա­պես Իրանն այնքան ինքնա­բավ է, որ նրա դեմ պատե­րազմից խուսա­փում է նաև Իսրա­յե­լը և ԱՄՆ‑ի թույլտվությունն է հարցնում հրթիռ արձա­կե­լուց առաջ։ Ադրբե­ջա­նը Թուրքիա­յի փոքր եղբայրն է, իսկ Վրաստա­նում ԵՄ դրոշն է դրված։ Հայաստա­նը միակ պետությունն է, որը չունի այն երաշխա­վո­րը, որի հետ հաշվի կնստի Ադրբե­ջա­նը։ Այս դեպքում այդ երաշխա­վո­րի դերը կարող են տանել ԱՄՆ‑ը կամ ԵՄ‑ը։ 

Ինչ վերա­բե­րում է նրան, որ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, որ  COP-29-ից հետո Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման նոր հնա­րա­վո­րություններ են բացվում, դա ցույց է տալիս, որ քաղա­քա­կիրթ աշխարհը Ադրբե­ջա­նից ի վերջո, արդեն պահանջում է իր խոստումնե­րի ի կատար ածումը։ Ադրբե­ջանն այլևս ոչ մի հնա­րա­վո­րություն չունի ինչ որ բան հետաձգե­լու կամ չեղարկե­լու։ Նրանց հիմնա­կան սպա­սե­լի­քը Թրա­փի հաղթա­նակն էր, դա էլ եղավ, իսկ Թրամփը հայտա­րա­րել է, որ գալիս է խաղա­ղություն հաստա­տե­լու։ Նա խոստա­ցել է, որ Ուկրաի­նա­յում մի օրում խաղա­ղություն կհաստա­տի, ինչը նշա­նա­կում է, որ Հայաստա­նում խաղա­ղություն հաստա­տե­լը մի ժամի գործ կլի­նի։ Դեռ 2020-ին Թրամփն առա­ջարկում էր միջազգա­յին խաղա­ղա­պահներ տեղա­կա­յել, բայց մենք մերժե­ցինք։ Ինչո՞ւ, ինչո՞ւ մերժե­ցինք։ Մենք պետք է համա­ձայնվեինք, թող Թրամփն ինքը չկա­րո­ղա­նար ապա­հո­վել դա, թող Ադրբե­ջա­նը և Ռուսաստա­նը մերժեին այդ առա­ջարկը, մենք էլ հիմա ուրիշ տեսանկյունից խոսե­լու տեղ կունե­նա­յինք։ Բայց մենք ընտրե­ցինք ռուսա­կան դրո­շը, իսկ ռուսներն էլ դա հանե­ցին ու տեղը դրե­ցին ադրբե­ջա­նա­կանն ու գնա­ցին։ Ռուսաստանն այսօր ի վիճա­կի չէ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի մեջ խաղա­ղությունն  ապա­հո­վե­լու։ Հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության համար հզոր երաշխա­վոր է պետք, որը կարող է լինել ԵՄ‑ը կամ ԱՄՆ‑ը։ Այլա­պես բանակցություննե­րը պիտի ընթա­նան երկկողմ ձևա­չա­փով, ինչը նշա­նա­կում է, որ Ադրբե­ջա­նը Հայաստա­նին այնպի­սի պայմաններ կթե­լադրի, որ Երև­անն այլևս բանակ ու հզո­րություն չունե­նա, ինքն իրեն պաշտպա­նել չկա­րո­ղա­նա։

Արամ Սարգսյա­նի համոզմունքով Ադրբե­ջա­նը ևս դեմ է, որ ռուսնե­րի երա­զած միջանցքը իրա­կա­նություն դառնա։ Ադրբե­ջա­նի ինչի՞ն է պետք, որ ռուսնե­րը վերահսկեն այդ միջանցքը, իրենց էլ հետը։ Ինչպես նաև Ադրբե­ջա­նին պետք չէ, որ Ջերմուկում մեկ երկու գրա­ված գյուղի պատճա­ռով պատժա­մի­ջոցնե­րի տակ հայտնվի այնպես, ինչպես, որ Ռուսաստանն է՝ Ուկրաի­նա­յի վրա հարձակվե­լու պատճա­ռով։ Ավե­լին, Ադրբե­ջանն ուզած չուզած համա­ձայնվե­լու է ի վերջո բանակցություննե­րի սեղա­նի շուրջ մստել ու եթե մենք կարո­ղա­նանք ճիշտ ժամա­նա­կին ճիշտ քալեր անել, ապա կունե­նանք շատ ավե­լի լավ, ապա­հովված ու գերա­դա­սե­լի իրադրություն, քան հիմա է։ Եվ պետք է հիշել, որ Թրամփ, թե Բայդեն, միևնույն է, դա նույն ԱՄՆ‑ը է, որը առաջնորդվե­լու է ամե­րիկյան, ոչ թե ռուսա­կան շահե­րով։ 

Արամ Սարգսյա­նը հիշեցրեց, որ ռուսնե­րը վերջերս դժգո­հել էին այն բանից, որ Բայդե­նի առա­ջարկած պայմաննե­րը Ուկրաի­նա­յում խաղա­ղության հասնե­լու համար ավե­լի լավն էին, քան այն, ինչ Թրամփն է նախա­տե­սում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ