16.5 C
Yerevan

Թրամփի «Խաղա­ղությունը» Մեզ Համար Հնա­րա­վո­րություն Է

Այնպես չէ, որ Բայդե­նի վարչա­կարգը շատ ավե­լի լավ էր տրա­մադրված Հայաստա­նի հանդեպ կամ ինչ որ հստակ առա­վե­լություններ էր տալիս Երև­ա­նին։ Այո, նրանք կանգնեցրին սեպտեմբերյան պատե­րազմը, մասնա­վո­րա­պես Բլինքե­նը, բայց պետք է հիշել նաև, որ Բայդե­նի վարչա­կարգի կոմպրո­մի­սա­յին քաղա­քա­կա­նությունը Հայաստա­նից վերցրեց այն, ինչ հնա­րա­վոր էր։ 

Սոսի Թաթիկյան

Factor.TV‑ը զրուցել է Սոսի Թաթիկյա­նի հետ։ Քննարկվել են ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նությունն ու դրա հնա­րա­վոր ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։

Սոսի Թաթիկյանն ընդգծեց, որ ԱՄՆ նոր նախա­գա­հի փիլի­սո­փա­յությունը խաղա­ղությունն է։ Թրամփը հայտա­րա­րել է, որ խաղա­ղություն է հաստա­տե­լու աշխարհում եռա­ցող տարբեր կոնֆլիկտնե­րում, այդ թվում և Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև ու Հայաստանն իր արտա­քին քաղա­քա­կա­նության ամե­րիկյան հատվա­ծում շեշտը պիտի դնի հենց Թրա­փի մատնանշած «խաղա­ղության» վրա։ Թրամփը կարող է ավե­լի կոշտ խոսել Ադրբե­ջա­նի հետ, ինչպես, որ Բայդե­նի կոմպրո­մի­սա­յին քաղա­քա­կա­նությունը փորձում է այժմ իրացնել Ուկրաի­նա­յում։ Այլ հարց է, թե Թրամփը որքանո՞վ հետաքրքրված կլի­նի Անդրկովկա­սով ու Հայաստա­նով։ Դա արդեն Հայաստա­նի գործն է։ Հայաստա­նը պիտի շատ մեծ ճկունություն ունե­նա Թրամփի հետ աշխա­տե­լու համար, քանի որ ամե­րիկյան արտա­քին քաղա­քա­կա­նության նոր փիլի­սո­փա­յությունը նոր հնա­րա­վո­րություններ է ստեղծում։

Սոսի Թաթիկյա­նը հարկ համա­րեց նշել, որ այնպես չէ, որ Բայդե­նի վարչա­կարգը շատ ավե­լի լավ էր տրա­մադրված Հայաստա­նի հանդեպ կամ ինչ որ հստակ առա­վե­լություններ էր տալիս Երև­ա­նին։ Այո, նրանք կանգնեցրին սեպտեմբերյան պատե­րազմը, մասնա­վո­րա­պես Բլինքե­նը, բայց պետք է հիշել նաև, որ Բայդե­նի վարչա­կարգի կոմպրո­մի­սա­յին քաղա­քա­կա­նությունը Հայաստա­նից վերցրեց այն, ինչ հնա­րա­վոր էր։ Այլևս ոչ մի զիջման հնա­րա­վո­րություն չկա, մենք զիջել ենք ինչ հնա­րա­վոր է, մենք կորցրել ենք Արցա­խը, դա մեր ամե­նա­մեծ կորուստն է, վտանգ՝ մեր ինքնությա­նը։ Բայդե­նի վարչա­կարգի կողմից երբեմն այնպի­սի անտրա­մա­բա­նա­կան տեսա­կետներ են հնչել Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի հարցում, որ զարմա­նալ կարե­լի է։ Այնպես, որ պետք չէ ինչ որ երա­նությամբ կարո­տել Բայդե­նի վարչա­կարգին ու վախե­նալ Թրամփից, ընդհա­կա­կա­ռա­կը պետք է շատ ու շատ ակտիվ աշխա­տել Թրամփի հետ։ Թե՛ Թրամփի, թե՛ Բայդե­նի վարչա­կարգում կան հայա­մետ հայեր դա ևս պետք չէ մոռա­նալ ու ոչ գերագնա­հա­տել, ոչ էլ՝ թերագնա­հա­տել։

Ինչ վերա­բե­րում է ԱՄՆ-Եվրո­պա հարա­բե­րություննե­րից, ապա հարկա­վոր է հիշել, որ դա ինչ որ նոր կարծիք կամ մտա­վա­խություն չէ։ Արևմուտքում, կոնկրետ ԱՄՆ-ում կա այն կարծի­քը, որ եթե չլի­ներ ԱՄՆ միջամտությունը երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ, ապա Հիտլերյան Գերմա­նիան շատ ավե­լի մեծ հնա­րա­վո­րություններ կունե­նար Եվրո­պան ամբողջա­պես գրա­վե­լու համար։ Դրա­նից հետո ստեղծված ՆԱՏՕ‑ն միտում ուներ պաշտպա­նել Եվրո­պան՝ ԽՍՀՄ-ից։ ԽՍՀՄ կործա­նումից հետո ՆԱՏՕ‑ն ամե­րիկյան առաջնորդությամբ կարո­ղա­ցավ դադա­րեցնել բալկանյան պատե­րազմնե­րը, հիմա մեծ հաշվով զսպում է Ռուսաստա­նին։ Բայց կա այդ հարցի մյուս կողմը, թե ինչո՞ւ պետք է Եվրո­պան ավե­լի քիչ ներդրումներ ունե­նա իր անվտանգությունը պաշտպա­նե­լու գործում։ 

Թրամփի ընտրությունը ոչ թե կարող է կործա­նել հավա­քա­կան արևմուտքը, այլ նպաստել, որ ԵՄ‑ը ավե­լի մեծ չափով ու մասշտաբնե­րով  հզո­րա­նա ու կենտրո­նա­նա, և այդ հարցում հավա­նա­բար Եվրո­պա­յում մեծ դեր կխա­ղան Գերմա­նիան ու Ֆրանսիան։

Ի՞նչ է ասում Թրամփը՝ «Ամե­րի­կան նորից փառա­հեղ դարձնել», ինչը նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը ոչ թե մեկուսացման քաղա­քա­կա­նություն է վարե­լու, այլ նոր մոտե­ցում է ցուցա­բե­րե­լու համաշխարհա­յին քաղա­քա­կա­նությա­նը։ Ամե­րի­կան չի կարող մի կողմ քաշվել ու թողնել, որ ուրիշնե­րը վերցնեն իր դերն ու տեղը; Մենք ևս պետք է լավ հասկա­նանք դա ու կրկնա­կի մեծ ջանքեր գործադրենք ԱՄՆ հետ աշխա­տե­լու համար, քանի որ Թրամփի «խաղա­ղություն» բերե­լու փիլի­սո­փա­յությունը մասնա­վո­րա­պես մեզ համար շատ կարև­որ է ու լավ հնա­րա­վո­րություն է տալիս, որպեսզի Հայաստա­նը կարո­ղա­նա մեր թեման տաք պահել ու իրա­կա­նացնել։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ