Հայաստան

Թրամփի «Խաղաղությունը» Մեզ Համար Հնարավորություն Է

Այնպես չէ, որ Բայդենի վարչակարգը շատ ավելի լավ էր տրամադրված Հայաստանի հանդեպ կամ ինչ որ հստակ առավելություններ էր տալիս Երևանին։ Այո, նրանք կանգնեցրին սեպտեմբերյան պատերազմը, մասնավորապես Բլինքենը, բայց պետք է հիշել նաև, որ Բայդենի վարչակարգի կոմպրոմիսային քաղաքականությունը Հայաստանից վերցրեց այն, ինչ հնարավոր էր։ 

Սոսի Թաթիկյան

Factor.TV-ը զրուցել է Սոսի Թաթիկյանի հետ։ Քննարկվել են ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։

Սոսի Թաթիկյանն ընդգծեց, որ ԱՄՆ նոր նախագահի փիլիսոփայությունը խաղաղությունն է։ Թրամփը հայտարարել է, որ խաղաղություն է հաստատելու աշխարհում եռացող տարբեր կոնֆլիկտներում, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ու Հայաստանն իր արտաքին քաղաքականության ամերիկյան հատվածում շեշտը պիտի դնի հենց Թրափի մատնանշած «խաղաղության» վրա։ Թրամփը կարող է ավելի կոշտ խոսել Ադրբեջանի հետ, ինչպես, որ Բայդենի կոմպրոմիսային քաղաքականությունը փորձում է այժմ իրացնել Ուկրաինայում։ Այլ հարց է, թե Թրամփը որքանո՞վ հետաքրքրված կլինի Անդրկովկասով ու Հայաստանով։ Դա արդեն Հայաստանի գործն է։ Հայաստանը պիտի շատ մեծ ճկունություն ունենա Թրամփի հետ աշխատելու համար, քանի որ ամերիկյան արտաքին քաղաքականության նոր փիլիսոփայությունը նոր հնարավորություններ է ստեղծում։

Սոսի Թաթիկյանը հարկ համարեց նշել, որ այնպես չէ, որ Բայդենի վարչակարգը շատ ավելի լավ էր տրամադրված Հայաստանի հանդեպ կամ ինչ որ հստակ առավելություններ էր տալիս Երևանին։ Այո, նրանք կանգնեցրին սեպտեմբերյան պատերազմը, մասնավորապես Բլինքենը, բայց պետք է հիշել նաև, որ Բայդենի վարչակարգի կոմպրոմիսային քաղաքականությունը Հայաստանից վերցրեց այն, ինչ հնարավոր էր։ Այլևս ոչ մի զիջման հնարավորություն չկա, մենք զիջել ենք ինչ հնարավոր է, մենք կորցրել ենք Արցախը, դա մեր ամենամեծ կորուստն է, վտանգ՝ մեր ինքնությանը։ Բայդենի վարչակարգի կողմից երբեմն այնպիսի անտրամաբանական տեսակետներ են հնչել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում, որ զարմանալ կարելի է։ Այնպես, որ պետք չէ ինչ որ երանությամբ կարոտել Բայդենի վարչակարգին ու վախենալ Թրամփից, ընդհակակառակը պետք է շատ ու շատ ակտիվ աշխատել Թրամփի հետ։ Թե՛ Թրամփի, թե՛ Բայդենի վարչակարգում կան հայամետ հայեր դա ևս պետք չէ մոռանալ ու ոչ գերագնահատել, ոչ էլ՝ թերագնահատել։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններից, ապա հարկավոր է հիշել, որ դա ինչ որ նոր կարծիք կամ մտավախություն չէ։ Արևմուտքում, կոնկրետ ԱՄՆ-ում կա այն կարծիքը, որ եթե չլիներ ԱՄՆ միջամտությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա Հիտլերյան Գերմանիան շատ ավելի մեծ հնարավորություններ կունենար Եվրոպան ամբողջապես գրավելու համար։ Դրանից հետո ստեղծված ՆԱՏՕ-ն միտում ուներ պաշտպանել Եվրոպան՝ ԽՍՀՄ-ից։ ԽՍՀՄ կործանումից հետո ՆԱՏՕ-ն ամերիկյան առաջնորդությամբ կարողացավ դադարեցնել բալկանյան պատերազմները, հիմա մեծ հաշվով զսպում է Ռուսաստանին։ Բայց կա այդ հարցի մյուս կողմը, թե ինչո՞ւ պետք է Եվրոպան ավելի քիչ ներդրումներ ունենա իր անվտանգությունը պաշտպանելու գործում։ 

Թրամփի ընտրությունը ոչ թե կարող է կործանել հավաքական արևմուտքը, այլ նպաստել, որ ԵՄ-ը ավելի մեծ չափով ու մասշտաբներով  հզորանա ու կենտրոնանա, և այդ հարցում հավանաբար Եվրոպայում մեծ դեր կխաղան Գերմանիան ու Ֆրանսիան։

Ի՞նչ է ասում Թրամփը՝ «Ամերիկան նորից փառահեղ դարձնել», ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը ոչ թե մեկուսացման քաղաքականություն է վարելու, այլ նոր մոտեցում է ցուցաբերելու համաշխարհային քաղաքականությանը։ Ամերիկան չի կարող մի կողմ քաշվել ու թողնել, որ ուրիշները վերցնեն իր դերն ու տեղը; Մենք ևս պետք է լավ հասկանանք դա ու կրկնակի մեծ ջանքեր գործադրենք ԱՄՆ հետ աշխատելու համար, քանի որ Թրամփի «խաղաղություն» բերելու փիլիսոփայությունը մասնավորապես մեզ համար շատ կարևոր է ու լավ հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանը կարողանա մեր թեման տաք պահել ու իրականացնել։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *