16.5 C
Yerevan

Վերահսկո­ղա­կան Մեխա­նիզմներ Չունենք

Ասենք թե մի պաշտոնյա վատ է աշխա­տում, թերություննե­րը հանդես են գալիս, նշվում են վրի­պումներ և տվյալ մարդն ազատվում է աշխա­տանքից։ Ենթադրվում է, որ այդ դեպքում պիտի որ խնդի­րը լուծվի։ Բայց ի՞նչ անել, եթե վարչա­պե­տը չի նկա­տել ու չգի­տի այդ խնդիրնե­րի մասին։ Այսինքն խնդի­րը կմնա այնքան, մինչև որևէ կերպ երև­ան գա։

Արման Քթո­յան

1inTV–ը զրուցել է տնտե­սա­գետ Արման Քթո­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են կառա­վարման համա­կարգի մի շարք թերություններ։

Արման Քթո­յա­նը, անդրա­դառնա­լով վերջին օրե­րին վարչա­պե­տի կողմից իրա­կա­նացրած պաշտո­նանկություննե­րին, նշեց, որ հիմնա­կան խնդի­րը ոչ թե անձինք են, այլ կառա­վարման համա­կարգի համընդհա­նուր թերությունը։ Ասենք թե մի պաշտոնյա վատ է աշխա­տում, թերություննե­րը հանդես են գալիս, նշվում են վրի­պումներ և տվյալ մարդն ազատվում է աշխա­տանքից։ Ենթադրվում է, որ այդ դեպքում պիտի որ խնդի­րը լուծվի։ Բայց ի՞նչ անել, եթե վարչա­պե­տը չի նկա­տել ու չգի­տի այդ խնդիրնե­րի մասին։ Այսինքն խնդի­րը կմնա այնքան, մինչև որևէ կերպ երև­ան գա։

Տնտե­սա­գե­տի կարծի­քով մենք ունենք կառա­վարման համա­կարգի թերություն, վատ աշխա­տող կամ չաշխա­տել մեխա­նիզմներ ու դրանք էլ հիմնա­կա­նում պատճառ են դառնում աշխա­տանքնե­րի վատ կատարման, վատ վերահսկման և այլն։ Եթե չկա այդ համա­կարգը, ապա անձին անձով փոխե­լը ոչ մի արդյունք չի տա։ Օրի­նակ վերցնենք մեր նախա­րա­րություննե­րը։ Քանի որ ՀՀ֊ում կատարվել է նախա­րա­րություննե­րի միա­վո­րում, ապա դա նշա­նա­կում է, որ նախա­րա­րի լիա­զո­րություննե­րի մեծացման հետ մեկտեղ կտրուկ ավե­լա­ցել են պատասխա­նատվություննե­րը։ Այդ Սուպեր նախա­րարնե­րը ի վիճա­կի՞ են միա­ժա­մա­նակ բոլոր ոլորտնե­րը վերահսկել և անել այնպես, որ բոլոր խնդիրնե­րը ժամա­նա­կին զեկուցվեն ու լուծվեն։ Շատ խիստ կասկա­ծե­լի է։ Նախա­րա­րը ֆիզի­կա­պես չի կարող հասցնել իրեն ենթա­կա բոլոր օբյեկտնե­րում լինել ու արձա­նագրել իրա­վի­ճա­կը. Նախա­րա­րին ևս զեկուցում են։ Ուրեմն զեկուցողնե՞րն են վատը։

Արման Քթո­յա­նի կարծի­քով հնա­րա­վոր չէ, որ ամբողջ կառա­վարման մշա­կույթում միայն չարա­միտ թերա­ցումներ ու սաբո­տաժներ լինեն։ Խնդի­րը կրկին ու կրկին կառա­վարման վատ համա­կարգն է։ Եթե վերցնենք նախա­րա­րություննե­րի օրի­նա­կը, ապա կարո՞ղ ենք ասել, որ փոխնխա­րարնե­րը տվյալ ոլորտում կատա­րում են իրենց տեսա­կի փոխվարչա­պե­տի գործունեություն, պարզա­պես պաշտո­նա­պես կոչվում են փոխնա­խա­րարներ։ Ո՞րն է զսպման ու հակակշռի ձևա­վորման սկզբունքը։ Եթե հանրա­յին իրա­զեկման մակարդա­կով վարչա­պե­տը չիմա­նար որևէ խնդրի մասին, ապա ի՞նչ էր լինե­լու։ Հենց այստեղ է, որ կարև­ո­րա­գույն հարց է պետության առաջ պատասխա­նատվության հարցը ոչ միայն որպես իրա­վա­կան ակտ, այլև զսպման և կամակշռման սկզբունք։ Եթե չլի­նի հանրա­յին խիստ ճնշում, ապա մեծ լիա­զո­րություններ ունե­ցող պաշտոնյան երբեք էլ չի ձգտի բաց զեկույցի ու հանրայնացման։ Դա արդեն մտա­ծո­ղության հարց է հասա­րա­կա­կան ընկալման հարց։ Այն հասա­րա­կություննե­րը, որոնք պահանջա­տեր չեն, չեն կարո­ղա­նում նաև արդյունա­վետ կառա­վարման համա­կարգ կառուցել, իսկ դա արդեն պետության ապա­գան կանխո­րո­շում է։

Արման Քթո­յա­նը պետա­կան տարբեր կառույցնե­րի անդրա­դարձավ նշե­լով դրանց աշխա­տանքի կառա­վարման ընդհա­նուր թերությա­նը‘ այն գնա­հա­տե­լով որպես ընդհա­նուր պետա­կան բացթո­ղում, ոչ թե միայն անհա­տա­կան գործոն։ Իհարկե անձը ևս կապ ունի, բայց մենք պետք է կառա­վարման հանա­կարգ կառուցենք, այլ ոչ թե սպա­սենք այն հույսով, որ բախտներս կբե­րի ու նշա­նակված անձը կկա­րո­ղա­նա աշխա­տել։

Ամբողջա­կան հարցազրույցը‘

Առնչվող Հոդվածներ