15.1 C
Yerevan

Թուրքիա­յում Մուստաֆա Քեմալն Այլեւս Անա­ռարկե­լի Հեղի­նա­կություն Չէ

Նրա նկատմամբ կոռուպցիա­յի եւ կաշա­ռա­կե­րության մեղադրանքով քրեա­կան գործ Ստամբուլի դատա­խա­զությունը հարուցել է Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նի դիմումի հիման վրա: Քըլըչդա­րօղլուն հայտա­րա­րել է, որ դատա­րա­նից չի խուսա­փի, կներկա­յա­նա եւ կապա­ցուցի, որ իր դեմ առա­ջադրված մեղադրանքնե­րը «զրպարտություն եւ հերյուրանքներ են»:

Վահրամ Աթա­նեսյան

Օգոստո­սի 30-ին Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեպ Թայիփ Էրդո­ղա­նը ներկա է գտնվել ռազմա­կան ուսումնա­րա­նի շրջա­նա­վարտնե­րին լեյտե­նանտի կոչում շնորհե­լու հանդի­սա­վոր արա­րո­ղությունը, որ սահմանված կարգով պետք է ավարտվեր նորա­թուխ սպա­նե­րի երդմնա­կա­լությամբ: Հանդի­սա­վոր միջո­ցառման ավարտին տեղի է ունե­ցել անսպա­սե­լին. լեյտե­նանտի կոչում ստա­ցած հարյուրա­վոր սպա­ներ մերկացրել են սրե­րը եւ միա­ձայն հայտա­րա­րել. «Մենք Մուստաֆա Քեմալ Աթա­թուրքի զինվորներն ենք»:
Թուրքիա­յի պաշտպա­նության նախա­րա­րության կողմից Էրդո­ղա­նի իշխա­նության տարի­նե­րին հաստատված՝ նորա­թուխ սպա­նե­րի զինվո­րա­կան երդման տեքստից այդ նախա­դա­սությունը հանված է: Միջա­դեպ կապակցությամբ պաշտպա­նության նախա­րա­րությունը կասեցրել երի­տա­սարդ սպա­նե­րին զորա­մա­սե­րում պաշտո­նի նշա­նա­կե­լու գործընթա­ցը, ձեռնա­մուխ եղել ծառա­յո­ղա­կան հետաքննության: Արդյունքում «կազմա­կերպիչնե­րը բացա­հայտվել են». պաշտպա­նության նախա­րա­րությունը որո­շել է նրանց զրկել սպա­յա­կան կոչումից եւ հեռացնել զինված ուժե­րից, իսկ մյուսնե­րը «փորձաշրջան անցնե­լուց հետո կարող են ծառա­յության անցնել»:
Հասկա­նա­լի է, թե խոսքն ինչի մասին է. երի­տա­սարդ սպա­նե­րը ենթարկվե­լու են բարո­յա-հոգե­բա­նա­կան եւ քաղա­քա­կան «մշակման»: Թե քանի հոգի է աստի­ճա­նազրկվել եւ զինված ուժե­րից հեռացվել՝ թուրքա­կան աղբյուրնե­րը մանրա­մասնություններ չեն հայտնում: Նոյեմբե­րի 19-ին, սակայն, Թուրքիա­յի խորհրդա­րա­նի ընդդի­մա­դիր՝ Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության խմբակցությունը նիստ է անցկացրել, որին ներկա է գտնվել ԺՀԿ առաջնորդ Օզե­լը: Ելույթ ունե­նա­լով կուսա­կից պատգա­մա­վորնե­րի առջեւ, նա խստո­րեն քննա­դա­տել է Էրդո­ղա­նի կառա­վա­րության կողմից երի­տա­սարդ սպա­նե­րի նկատմամբ ճնշումնե­րը եւ հետապնդումնե­րը: Օզե­լը, դիմե­լով Թուրքիա­յի նախա­գա­հին ասել է. «Ռեջեփ Թայիփ Էրդո­ղան, վերջ տուր սպա­նե­րի հեե­տապնդումնե­րին, նրանք ճիշտ երդում են ընդունել»:
Ընդդի­մա­դիր կուսակցության առաջնորդը վստա­հա­բար հայտա­րա­րել է, որ «շուտով Թուրքիա­յում ժողովրդա­վա­րություն եւ արդա­րություն կհաստատվի»: Նա ավե­լացրել է, որ Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցությունը կգա իշխա­նության եւ ծառա­յության կհրա­վի­րի Էրդո­ղա­նի կողմից զինված ուժե­րից հեռացված բոլոր սպա­նե­րին: Ընդդի­մա­դիր կուսակցության առաջնորդի այս հայտա­րա­րությունն ուշագրավ է մեկ այլ տեղե­կատվության համա­տեքստում: Հայտնի է դարձել, նոյեմբե­րի 22-ին Ստամբուլի շրջա­նա­յին դատա­րա­նում մեկնարկում է Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության նախկին առաջնորդ, նախա­գա­հա­կան ընտրություննե­րում Էրդո­ղա­նի մրցա­կից Քեմալ Քըլըչդա­րօղլուի դատա­վա­րությունը: Նրա նկատմամբ կոռուպցիա­յի եւ կաշա­ռա­կե­րության մեղադրանքով քրեա­կան գործ Ստամբուլի դատա­խա­զությունը հարուցել է Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նի դիմումի հիման վրա: Քըլըչդա­րօղլուն հայտա­րա­րել է, որ դատա­րա­նից չի խուսա­փի, կներկա­յա­նա եւ կապա­ցուցի, որ իր դեմ առա­ջադրված մեղադրանքնե­րը «զրպարտություն եւ հերյուրանքներ են»: Ի պաշտպա­նություն ԺՊՀ նախկին առաջնորդի հայտա­րա­րությամբ հանդես են եկել Անկա­րա­յի քաղա­քա­պետ Մանսուր Յավա­շը եւ կուսակցության գործող ղեկա­վար Օզե­լը: Նրանք հայտա­րա­րել են, որ կմասնակցեն դատա­կան նիստին եւ ապա­ցույցներ կներկա­յացնեն, թե ով է Թուրքիա­յում իրա­կան կոռումպացվա­ծը եւ կաշա­ռա­կե­րը:
Թուրքա­կան աղբյուրնե­րը ենթադրում են, որ Քըլըչդա­րօղլուն «գուցե բանտարկության չդա­տա­պարտվի, բայց դատա­րա­նը կարող է արգե­լել, որ նա զբաղվի քաղա­քա­կան գործունեությամբ»: Թուրքիա­յում ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը գնա­լով ավե­լի է լարվում: Էրդո­ղա­նը եւ նրա «Արդա­րություն եւ զարգա­ցում» կուսակցությունը, ինչպես նաեւ ծայրա­հեղ ազգայնա­կաննե­րը Մուստաֆա Քեմա­լի հիմնադրած Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության մեղադրում են քրդա­կան շարժման առաջնորդնե­րի հետ համա­գործակցության եւ քուրդ «ահա­բե­կիչնե­րին» օժանդա­կե­լու մեջ: Իրա­վի­ճա­կի հետա­գա սրա­ցումը կարող է հանգեցնել ներքին բախումնե­րի:

Առնչվող Հոդվածներ