15.1 C
Yerevan

Միջուկա­յին Ռումբը Պուտի­նի «Սիրած Խաղա­լիքն Է»

Պուտի­նի համար նոր միջուկա­յին դոկտրի­նը ևս մեկ փորձ է՝ աշխարհի ամե­նա­մեծ միջուկա­յին զինա­նո­ցը վերա­ծե­լու մի բանի, որն աշխարհին կրկին վախեցնե­լու ուժ կունե­նա և կտրա­մադրի գլո­բալ ազդե­ցություն, որը նրա գազա­յին ու ռազմա­կան տնտե­սությունը դեռ չի կարող ապա­հո­վել։

The New York Times

Ռուսաստա­նի համար միջուկա­յին զենքը բանակցություննե­րի գլխա­վոր խաղա­քարտն է

Ուկրաի­նա­յում պատե­րազմի 1000-րդ օրը նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկին օգտվեց Վաշինգտո­նի կողմից տրված թույլտվությունից՝ օգտա­գործե­լու հեռա­հար հրթիռներ Ռուսաստա­նի տարածքի խորքում հարվա­ծե­լու համար։ Նախա­գահ Բայդե­նը մինչ այս հանգստյան օրե­րը հրա­ժարվում էր թույլ տալ նման հարձա­կումներ ամե­րիկյան զենքի միջո­ցով՝ վախե­նա­լով, որ դրանք կարող են երրորդ համաշխարհա­յին պատե­րազմ հրահրել։ Նույն օրը Ռուսաստա­նը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց նոր միջուկա­յին դոկտրի­նի մասին։ Մոսկվան այս մասին ազդա­րա­րել էր երկու ամիս առաջ՝ առա­ջին անգամ հայտնե­լով, որ միջուկա­յին զենք կօգտա­գործի ոչ միայն իր գոյությա­նը սպառնա­ցող հարձակման դեմ, այլև ցանկա­ցած հարձակման դեպքում, որը «կրի­տի­կա­կան վտանգ» է ներկա­յացնում իր ինքնիշխա­նության և տարածքա­յին ամբողջա­կա­նության համար։ Այս իրա­վի­ճա­կը բավա­կա­նին նման է այն իրա­վի­ճա­կին, երբ ամե­րիկյան արտադրության բալիստիկ հրթիռնե­րը հարվա­ծե­ցին ռուսա­կան զենքի պահեստնե­րին։
Ռուսաստա­նի միջուկա­յին զենքի կիրառման ցուցումնե­րի մեջ ևս մեկ փոփո­խություն էր ավե­լացվել. առա­ջին անգամ Մոսկվան հայտա­րա­րեց, որ իրա­վա­սու է միջուկա­յին զենք կիրա­ռել այն պետության դեմ, որը զինված է միայն սովո­րա­կան սպա­ռա­զի­նությամբ, եթե նրան աջակցում է միջուկա­յին գերտե­րություն։ Թվում է՝ Վլա­դի­միր Պուտի­նը նկա­տի ուներ Ուկրաի­նան, որը աջակցություն է ստա­նում ԱՄՆ-ից, Մեծ Բրի­տա­նիա­յից և Ֆրանսիա­յից՝ երեք երկրնե­րից, որոնք առա­ջինն են ձեռք բերել միջուկա­յին զենք։
Այնուա­մե­նայնիվ, ուշագրավ է, որ Վաշինգտո­նի արձա­գանքը երեքշաբթի օրը շատ անտարբեր էր։ Պաշտոնյա­նե­րը նոր դոկտրի­նը գնա­հա­տե­ցին որպես միջուկա­յին սպառնա­լիքնե­րի հետ կապված աննշան հարց։ Փոխա­րե­նը, քաղա­քում թեժ քննարկումներ էին ընթա­նում այն մասին, թե ով կզբա­ղեցնի ֆինանսնե­րի նախա­րա­րի պաշտո­նը և արդյո՞ք Մեթ Գետցը՝ նախկին կոնգրե­սա­կան, ով ներգրավված է սեռա­կան և թմրանյութե­րի հետ կապված սկանդալնե­րում, կանցնի դատա­խա­զի պաշտո­նում հաստատման գործընթա­ցը։
Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը շատ բան փոխեց. այն խլեց հարյուր հազա­րա­վոր կյանքեր, կործա­նեց միլիո­նա­վոր մարդկանց ճակա­տագրեր, ցնցեց Եվրո­պան և խորացրեց թշնա­մությունը Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի միջև։ Սակայն այն նաև վերստին դարձրեց միջուկա­յին զենքի օգտա­գործումը որպես բանակցություննե­րի հիմնա­կան խաղա­քարտ։ Այլևս այն միտքը, որ միջուկա­յին զենք ունե­ցող ինը երկրնե­րից մեկը (իսկ Իրա­նը մոտ է դառնա­լու տասնե­րորդը) կարող է սեղմել կոճա­կը, ավե­լի շատ անտարբե­րություն է առա­ջացնում, քան ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի արտա­հերթ նիստե­րի անցկա­ցում։

«Սա ազդանշա­նա­յին գործո­ղություն է՝ փորձ վախեցնե­լու Եվրո­պա­յում գտնվող լսա­րա­նին և մասամբ նաև Միացյալ Նահանգնե­րին, որպեսզի նրանք հրա­ժարվեն Ուկրաի­նա­յին աջակցե­լուց», — ասում է Հարվարդի համալսա­րա­նի պրոֆե­սոր Մեթյու Բանը, ով տասնամյակներ շարունակ ուսումնա­սի­րում է միջուկա­յին վտանգնե­րը։

«Ռուսաստա­նի կողմից միջուկա­յին զենքի կիրառման կարճա­ժամկետ հավա­նա­կա­նությունը չի աճել։ Սակայն երկա­րա­ժամկետ հեռանկա­րում միջուկա­յին պատե­րազմի հավա­նա­կա­նությունն, իհարկե, փոքր-ինչ բարձրա­ցել է, քանի որ ԱՄՆ‑ի աջակցությունն ուղղա­կի հարվածնե­րին Ռուսաստա­նի տարածքում խորացնում է Պուտի­նի ատե­լությունն ու վախը Արևմուտքի նկատմամբ և հավա­նա­բար կծնի Ռուսաստա­նի հակազդե­ցություն, որը իր հերթին կուժե­ղացնի Արևմուտքի վախն ու ատե­լությունը Ռուսաստա­նի նկատմամբ», — նշում է Բանը։

Պուտի­նի համար նոր միջուկա­յին դոկտրի­նը ևս մեկ փորձ է՝ աշխարհի ամե­նա­մեծ միջուկա­յին զինա­նո­ցը վերա­ծե­լու մի բանի, որն աշխարհին կրկին վախեցնե­լու ուժ կունե­նա և կտրա­մադրի գլո­բալ ազդե­ցություն, որը նրա գազա­յին ու ռազմա­կան տնտե­սությունը դեռ չի կարող ապա­հո­վել։

ԱՄՆ‑ի Ազգա­յին անվտանգության խորհուրդը հայտա­րա­րությամբ դատա­պարտել է նոր դոկտրի­նը, սակայն առանձնա­կի անհանգստություն չի հայտնել։ Հայտա­րա­րության մեջ նշվել է, որ Ռուսաստա­նի միջուկա­յին դիրքո­րո­շումը չի փոխվել, ինչը նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը իր մարտա­կան պատրաստվա­ծության մակարդա­կը փոխե­լու կարիք չունի։

«Անկախ այն սահմաննե­րից, որոնք Պուտի­նը կարող է փորձել ստեղծել, որո­շումը՝ կիրա­ռել ոչ ստրա­տե­գիա­կան միջուկա­յին զենք ցանկա­ցած վայրում, ցանկա­ցած ժամա­նակ և ցանկա­ցած մասշտա­բով, կունե­նա լուրջ հետև­անքներ, ինչպես բազմիցս ընդգծել է նախա­գահ Բայդենը», — նշում է Մասա­չուսեթսի տեխնո­լո­գիա­կան ինստի­տուտի պրոֆե­սոր և միջուկա­յին հարցե­րի մասնա­գետ Վիպին Նարանգը, ով վերջերս վերա­դարձել է Պենտա­գո­նում երկու տարվա աշխատանքից։Պենտագոնում նա մասնակցել է ԱՄՆ‑ի «միջուկա­յին զենքի կիրառման ուղե­ցույցի» մշակմա­նը, որը հիմնա­կա­նում գաղտնի է և ավե­լի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստա­նի աճող զինա­նո­ցին և նրա համա­գործակցությա­նը Ռուսաստա­նի հետ։

«Պուտի­նը ստիպված կլի­նի հաշվի առնել ԱՄՆ‑ի և աշխարհի պատասխան գործո­ղություննե­րը և կառա­վա­րել էսկա­լա­ցիան… Նույնիսկ այս փոփո­խություննե­րով՝ ես դեռ վստահ եմ, որ ԱՄՆ‑ի և ՆԱՏՕ‑ի սովո­րա­կան և միջուկա­յին ուժե­րը կարող են զսպել Ռուսաստա­նի միջուկա­յին գործո­ղություննե­րը և վերա­կանգնել զսպումը, եթե Պուտի­նը սխալ հաշվարկ կատա­րի», — ընդգծում է Նարանգը։ Նման սխա­լի հավա­նա­կա­նությունը թվում է նվա­զա­գույն, քանի որ Պուտի­նը ամբողջ հակա­մարտության ընթացքում ցուցա­բե­րել է զգուշա­վո­րություն՝ խուսա­փե­լով բացա­հայտ հարձա­կումնե­րից ՆԱՏՕ‑ի երկրնե­րի վրա, որոնց ներգրավվա­ծությունը հակա­մարտությունում նա չէր ցանկա­նա։

Ինչպես նշում է Վիպին Նարանգը, «միջուկա­յին շեմն իսկա­պես որոշվում է ոչ թե խոսքե­րով, այլ զսպման հավա­սա­րակշռությամբ և գործադրվող խաղադրույքնե­րով, իսկ հռչա­կագրա­յին դոկտրի­նի փոփո­խություննե­րը չեն փոխում զսպման միջև բալանսը ԱՄՆ‑ի, ՆԱՏՕ‑ի և Ռուսաստա­նի միջև»։  

Աղբյուրը՝ NY Times

Թարգմա­նեց՝

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ